• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:  ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին»,- ասված է հայտարարության մեջ: 

Կարդալ ավելին »

Լիբանանն Իսրայելի հետ սահմանի մոտ զինվորականների թիվը կհասցնի մինչև 10 000-ի

Լիբանանի ղեկավարությունը մտադիր է երկրի հարավում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ, զինծառայողների թիվը ավելացնել մինչև 10 000։ Այդ մասին Al Jazeera-ին հայտնել է Լիբանանի պաշտպանության նախարար Մորիս Սլիմը: Նա ասել է, որ կառավարությունը 10 000 զինվոր կուղարկի երկրի հարավ, որտեղից, ըստ հրադադարի պայմանների, «Հեզբոլլահ»-ը պետք է դուրս գա։ Նոյեմբերի 26-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը պաշտոնապես հավանություն է տվել Լիբանանում հրադադարի ծրագրին։ Այնուհետև ...

Կարդալ ավելին »

Որսորդական հանդերձով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում

Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից տարածքում: Մի խումբ անձինք՝ զինված ակոսափող հրազենով, որսորդական հանդերձանքով և գիշերային տեսողության սարքավորումներով, ներթափանցել են հատուկ պահպանվող տարածք՝ ակնհայտորեն նպատակ ունենալով որս իրականացնել: CWR ռենջերները Տասանորդ (Դահնակ 2535 մ) լեռան լանջին կեսգիշերին մոտ՝ 23:30-ից սկսած,նկատել են ավտոմեքենայի, այնուհետև՝ ձեռքի լապտերների լույսեր: «Իրականացրինք ...

Կարդալ ավելին »

Wildberries and Russ․ մեկնարկում է ծառայությունների վաճառքը

Wildberries and Russ միավորված ընկերությունը սկսել է ծառայությունների վաճառքն իր հարթակում, Forbes-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Սպասարկման փաթեթները կհամալրեն շուկայում առկա ապրանքների հիմնական կատեգորիաները, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Օգտատերերին հասանելի կլինեն ծառայությունները՝ որպես գործընկերների փաթեթային առաջարկների մաս: Այժմ հարթակում հասանելի է ծառայությունների առաջին փաթեթը՝ «Ճանապարհային օգնություն», որն արժե 1,500 ռուբլի վեց ամսվա համար: Այն ներառում է, ի թիվս ...

Կարդալ ավելին »

«Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնը` նոյեմբերի 28-ին. հասույթը կուղղվի ռազմավարական ծրագրերին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոյեմբերի 28-ին կանցկացնի իր ամենամյա դրամահավաքը՝ «Քեզ համար, Հայաստան» խորագրով 27-րդ հեռուստամարաթոնը, որը միավորելու է աշխարհասփյուռ հայերի ջանքերը Հայաստանի հզորացման և զարգացման ուղղությամբ «Համահայկական դրամահավաքը, որը կրում է «Քեզ համար, Հայաստան» կարգախոսը, այդ օրը երեկոյան կհեռարձակվի թե՛ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, և թե՛ հանրային հեռուստաընկերության արբանյակով՝ դեպի Եվրոպա ու ԱՄՆ։ Համայն հայությանը կներկայացվեն 2023-24 թթ. ընթացքում հիմնադրամի կողմից ...

Կարդալ ավելին »

Վրաստանում նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 14-ին

Խորհրդարանի որոշմամբ՝ նախագահական ընտրությունները Վրաստանում նշանակված են դեկտեմբերի 14-ին, տեղեկացրել է SOVAA-ն։ Որոշման նախագիծը, որը ներկայացրել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լիագումար նիստում, 85 ձայնով արժանացել է հավանության։ Նախագահի երդմնակալությունը տեղի կունենա ընտրություններից հետո երրորդ կիրակի օրը՝ դեկտեմբերի 29-ին։ Նշենք, որ Վրաստանի վերջին նախագահը, որն ընտրվել է ուղիղ քվեարկությամբ (Վրաստանի ժողովրդի կողմից ընտրատեղամասերում- խմբ.), Սալոմե Զուրաբիշվիլին է։ Նրա լիազորություններն այս պաշտոնում ...

Կարդալ ավելին »

Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

 ՍԱՏՄ-ից հայտնում են՝ անհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով. – շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով. – բացվող ներքին ...

Կարդալ ավելին »

Ուկրաինան մեկ շաբաթում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներկրումը

Ուկրաինան, զգալի արտադրական հզորությունների վնասման և ցանցերի պակասի պատճառով, վերջին շաբաթվա ընթացքում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներմուծումը հարևան եվրոպական երկրներից: Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 23-ին Ուկրաինայի էներգահամակարգը ստացել է 11606 ՄՎտ/ժամ: Ընդ որում, նախորդ երկու շաբաթների ընթացքում Ուկրաինան միջինում ներմուծել է 2000 ՄՎտ/ժ-ից պակաս՝ հազվադեպ օրերին արտասահմանից մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը հասցնելով մոտ 3000 ՄՎտ/ժ-ի: Ավանդաբար ներմուծումը կատարվում է հինգ ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 27/11/24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.63%-ով և կազմել 69.16 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.28%-ով և կազմել 73.25 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 27/11/24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 2.17%-ով և կազմել 2630.50 դոլար, արծաթի գինը նվազել է 1.49%-ով և կազմել 30.42 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.62%-ով և կազմել 945.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »