• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ավշարի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույք վերադարձվել է համայնքին

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Վերոնշյալ անշարժ գույքներն են Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 0.37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները Հ. Շիրազի փողոցում ...

Կարդալ ավելին »

Լեհաստանի նախագահը Հայաստանի հետ տնտեսական գործակցության ընդլայնման հնարավորություն է տեսնում

Հայաստանի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպական քաղաքականությանը նպաստում է հայ-լեհական հարաբերությունների խորացմանը։ ՀՀ նախագահի նստավայրում ընթացող համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ նշելով, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Լեհաստանի համար։ Նա կարևորեց ֆինանսական ոլորտում համագործակցությունը՝ հիշեցնելով Դավոսում երկու տարի առաջ ստորագրված նախագիծը, որը ներառում է հայկական ֆինանսական բորսայի և լեհական ֆինանսական բորսայի համագործակցությունը։  «Այս նախագիծը մեծ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

 ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։   Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։  «Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց ...

Կարդալ ավելին »

Թրամփը մաքսատուրքեր կսահմանի Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կսահմանի Մեքսիկայից և Կանադայից, ինչպես նաև 10%՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ դա պատճառաբանելով ԱՄՆ մտնող թմրանյութերի մեծ քանակով։ Այդ մասին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր Truth Social սոցիալական հարթակում։ Թրամփը խոստացել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրել հունվարի 20-ին՝ երդմնակալությունից անմիջապես հետո։ Նրա խոսքով՝ մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել թմրամիջոցների, մասնավորապես՝ ֆենտանիլի ...

Կարդալ ավելին »

Սևանում իրականացվում է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականության» ծրագրի 2-րդ բաղադրիչը

Օրերս Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Թափոնների կառավարումը Հայաստանում» թեմայով համաժողով, որին մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ներկայացուցիչները։ Ինչպես տեղեկացանք Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համաժողովն անցկացվել է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագրի շրջանակներում: Ֆորումի նպատակն էր հաղորդել անհրաժեշտ տեղեկատվություն թափոնների կառավարման ոլորտի բոլոր շահախնդիր կողմերին և դերակատարներին ոլորտում իրականացվող գործընթացների մասին և համակարգել ջանքերը, ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանն այս տարի ավարտել է ծառերի փոխարինման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս տարվա՝ փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտել է Ալեք Մանուկյան փողոցում։  Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ հիմա արդեն երևանյան շատ փողոցներում տնկվել են 10 տարեկան ծառեր, որոնք առաջիկա մի քանի տարում արդեն կձևավորեն սաղարթ և ստվեր:  «Երբեմն ուրախությամբ, երբեմն էլ ընդվզումներով էին երևանցիները խոսում ծառերի փոխարինման ծրագրի մասին, այժմ ակնհայտ է՝ ...

Կարդալ ավելին »

Աստանայում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի 5 երկրի նախագահ

Աստանայում նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կմասնակցեն հինգ երկրների նախագահներ, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարներ Սերգեյ Լեբեդևը և Չժան Մինը։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սադիր Ժապարովը, Էմոմալի ...

Կարդալ ավելին »

Մաքսանենգ ճանապարհով թմրանյութ ներկրած և իրացնող երկու անձինք կալանավորվել են

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 18-ին մայրաքաղաքի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել ու Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 32-ամյա և 24-ամյա երկու տղամարդու: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, անձնական խուզարկությամբ երկուսի մոտ էլ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ: «Քրեական ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահ կնշանակվի Էդուարդ Հակոբյանը

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:  «Սիրելի հայրենակիցներ, Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- գրել է վարչապետը:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի Կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել մի խումբ պաշտոնյաների աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության ...

Կարդալ ավելին »

Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։  Լեհաստանի նախագահին ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։  Լեհաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։  Լեհաստանի խորհրդարանը 2005 թվականի ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում է ընդունել։ 

Կարդալ ավելին »