• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Եվրոպական ինդեքսներ․ 27/11/24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 19405.20 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 7257.47 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 8291.68 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 27/11/24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.99%-ով և կազմել 44736.57 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 5987.37 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 19054.84 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե

Զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջում  հորդորում է Հայաստանի քաղաքացիներին իրենց ամանորյա հանգիստը Հայաստանյան մարզերում կազմակերպել։ Առջևում Ամանորն է, որը նոր հնարավորություն է բացահայտելու Հայաստանի մարզերում թաքնված գեղեցկությունը։ Հայաստանի մարզերում գտնվող տարբերվող և յուրօրինակ հյուրատները իրենց ջերմ հյուրընկալությամբ կդարձնեն տոներն անմոռանալի։ Անցկացնելով Ամանորը մարզերում հնարավորություն կունենաք վայելելու հեքիաթային ձնառատ օրերը՝ տաք հյուրատան ջերմ մթնոլորտում։ 2025 թվականը հնարավորություն կտա ձեզ նորից սիրահարվելու Հայաստանին:

Կարդալ ավելին »

Սպամի դեմ․ Gmail-ը թույլ կտա թաքցնել իրական էլփոստի հասցեն կեղծի ներքո

Google-ի Gmail փոստային ծառայությունը ամեն օր զտում է օգտատերերի կողմից տարբեր աղբյուրներից ստացվող մեծ թվով սպամ հաղորդագրություններ: Թվում է, թե ծառայությունը նախատեսում է ուժեղացնել սպամի դեմ պայքարը, որպեսզի օգտատերերը կարողանան կեղծ անվան տակ թաքցնել իրենց փոստի իրական հասցեն։ Աղբյուրի համաձայն՝ Google Play Services 24.45.33-ի նոր տարբերակը պարունակում է բազմաթիվ հղումներ «Shielded Email» գործառույթին։ Այս հղումները թույլ են տալիս որոշակի եզրակացություններ ...

Կարդալ ավելին »

«ՏաԹևեր» ճոպանուղին 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում

«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ World Travel Awards 2024-ին` այս տարի ևս հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում IDeA հիմնադրամից հայտնում են, որ հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգում 2021 և 2023 թ․-ին։ Բաց քվեարկության արդյունքներով ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության ցուցանիշը տասն ամսում աճել է 8.1 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա 10 ամսում՝ հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 8.1 տոկոսով: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 10 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.7 տոկոսով: Շինարարության ծավալն ավելացել է 15.5 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 18.8 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լեհաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը (վիդեո)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին տեսանյութին կից ասված է վարչապետի Ֆեյսբուքի էջում:

Կարդալ ավելին »

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ, ռուբլին՝ արժեզրկվել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 26-ին, կազմել է 390.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.74 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.09 դրամ (աճել է 1.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  492.12 դրամ (աճել է 1.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.71 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը ...

Կարդալ ավելին »

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 25-ին, ժամը 22.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդ: Ոստիկանությունից հայտնում են, որ ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Նորք-Մարաշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.20-ի սահմաններում Խանզադյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 44-ամյա ...

Կարդալ ավելին »

Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի թոշակառու կնոջ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց նրա գիտության և թույլտվության, 2021 թվականին մի քանի անգամ կեղծել է նրա ստորագրությունը, ստացել և յուրացրել թոշակը` շուրջ 168 հազար դրամ: Ոստիկանությունից հայտնում են, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Կարդալ ավելին »