Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Ինչպես հայտնում են ՊՆ-ից, առաջին օրը սպաները քննություն են հանձնել «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է մասնակիցներին և ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երևանում, Արտաշատում, Արմավիրում դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից մանրամասնում են, որ բացառություն է կազմել Արարատյան դաշտը, որտեղ դեպի ցիկլոնի կենտրոն տեղաշարժվող հարավ-արևելյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը բարձրացել է 3-5°C-ով և առանձին հատվածներում գերազանցել տվյալ օրը դիտված պատմական առավելագույն արժեքները։ Այսպիսով, գրանցվել է․ .Արմավիրում +19․4°C ջերմաստիճան (պատմական առավելագույն +17․3°C, 1970թ․), ...
Կարդալ ավելին »Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է COP17 համաժողովի կազմակերպման եւ անցկացման կոմիտե եւ հաստատվել դրա կազմը: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել կոմիտե և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի։ 2․ Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց ...
Կարդալ ավելին »Պակիստանում բախումների հետևանքով կան զոհեր, Իսլամաբադում տեղակայվել է բանակը
Իսլամաբադում «Շարժում հանուն արդարության» ընդդիմադիր կուսակցության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների և իրավապահների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնք հանգեցրել են զոհերի։ Այդ մասին հաղորդում է պակիստանյան GEO TV լրատվամիջոցը։ Նշվում է, որ զոհերի շարքում կան Ներքին գործերի նախարարության ռենջերներ, ինչպես նաև ոստիկաններ։ Նրանց հստակ թիվը չի հաղորդվում։ Որոշ աղբյուրներ հայտնում են առնվազն 6 զոհի, մյուսներն էլ՝ 12 զոհի մասին։ ...
Կարդալ ավելին »QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կսահմանվի 7 օր
Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի, կսահմանվի 7 օր: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով՝ այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի’ սահմանվելով 7 օր։ Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ այդմ՝ առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման ...
Կարդալ ավելին »Փաշինյանը ներկայացրել է իր կադրային քաղաքականության հենասյուներ հանդիսացող բանաձևերը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել իր կադրային քաղաքականության հենասյուներ հանդիսացող բանաձևերը, կատարել մի շարք դիտարկումներ իր վերջին նշանակումների առումով: Այդ մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով: Նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն պլանավորում է պատժամիջոցներ սահմանել ռուսական տասնյակ լցանավերի, ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ
Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 15-րդ փաթեթի շրջանակներում առաջարկում է պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթատար 45 լցանավերի, 50 ֆիզիկական անձանց և 30 ընկերությունների դեմ: Բացի այդ, առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների դեմ, որոնք, ըստ ԵՄ-ի, օգնել են ռուսական ընկերություններին շրջանցել պատժամիջոցները։ Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը որոշ փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո։ Փաստաթղթերի համաձայն՝ պատժամիջոցների 15-րդ փաթեթի շրջանակներում Եվրահանձնաժողովն առաջարկում է ցուցակում ...
Կարդալ ավելին »Կառավարությունը պարզեցնում է պետական գույքի վարձակալության գործընթացները
Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել է պետական գույքի վարձակալության գործընթացները կանոնակարգող օրենսդրական փաթեթ: Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի հրապարակման հարթակում։ Այն ներառում է փոփոխություններ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գնահատման գործունեության մասին», «Հիմնադրամների մասին» և այլ հարակից օրենքներում: Նախագծերի հիմնական նպատակն է պետական մարմինների և կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող գույքերի վարձակալության գործընթացների հստակեցումը և օգտագործման արդյունավետության բարձրացումը: Օրենսդրական նախաձեռնությունը բխում ...
Կարդալ ավելին »Եգիպտոսի ափերին զբոսաշրջային նավի խորտակումից հետո 16 մարդ դեռ անհետ կորած է
Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափերի մոտ խորտակված նավից փրկվել է 28 մարդ, որոնք թեթև վնասվածքներ են ունեցել։ 16 մարդ, այդ թվում՝ 12 օտարերկրացի, անհետ կորած է։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Sea Story նավը, որում եղել է 44 մարդ, այդ թվում՝ 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 13 անդամ, 5-օրյա ջրասուզման ուղևորության էր մեկնել նոյեմբերի 24-ին։ Նավը, սակայն, նոյեմբերի 25-ին խորտակվել է ...
Կարդալ ավելին »Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ
Լեհաստանի նախագահի այցը Հայաստան ընդգծում է հայ-լեհական հարաբերությունների կարևորությունն ու պատմական հիմքերը։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավոր պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում։ Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած է պատմական սերտ առնչություններ և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա։ Ձեր պաշտոնական այցը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ