• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը թմրանյութեր էր թաքցրել պարանոցի հատվածում. նրան խուզարկել են և ձերբակալել

Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ Ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 08։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել բնակելի գոտում ծառայության անցնելու համար հերթափոխ ընդունող ծառայողներին։ Արդյունքում՝ խուզարկություն իրականացնող ծառայողների աչալրջության շնորհիվ նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ա․ Պ․-ի համազգեստի պարանոցային հատվածում ...

Կարդալ ավելին »

Silicon Mountains 2024․ ԿԲ նախագահը խոսել է արհեստական բանականության մասին

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը ՝ անդրադառնալով ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառմանը: Այդ մասին հաղորդել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: ԿԲ ղեկավարը խոսել է ԱԲ ռիսկերի և հնարավորությունների մասին ՝ ընդգծելով կիբերհարձակումների ռիսկը, տվյալների որակի խնդիրները, ինչպես նաև փոքր ընկերությունների համար անհավասարության մրցակցային ռիսկերը, որոնք կարող են ...

Կարդալ ավելին »

Սումիում զոհվածների թիվը հասել է 11 մարդու

Նոյեմբերի 17-ին ռուսական գրոհի հետեւանքով Սումիում զոհվածների թիվը հասել է 11 մարդու, տեղեկացրել է «Украинская правда»-ն։ Ինչպես տեղեկացրել է արտակարգ իրավիճակների ուկրաինական պետական ծառայությունը, տուժածների թիվը Սումիի հրթիռակոծման հետեւանքով ավելացել է՝ հասնելով 89 մարդու, նրանցից 11-ը՝ երեխաներ։

Կարդալ ավելին »

5 օր ՀՀ արտարժույթի շուկայում իրականացվել են միայն դոլարային գործարքներ

Նոյեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են միայն դոլարային գործարքներ և՝ բավականին ակտիվ: Եվրոյով գործարքները չեն կատարվում արդեն երկրորդ շաբաթ, որի հետ մեկտեղ այս շաբաթ դադարեցվել է նաև ռուբլով գործարքների իրականացումը։ Շաբաթվա արդյունքներով դոլարային գործարքների թրենդը 66 տոկոս անկումից հասել է 3 անգամ աճի։ Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (11-15.11.24-ը ՝ 04-08.11. 24-ի համեմատ) ...

Կարդալ ավելին »

Աշակերտները պետք է բավարար անգլերեն իմանան, ավելացնում ենք խմբակները. Ավինյան

Հանրակրթության վարչության կողմից Երևանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ ուսումնական տարվան ընդառաջ կայացած խորհդակցության շրջանակում ներկայացվել է անգլերենի խմբակներ կազմերպելու անհրաժեշտությունը, քննարկվել են վերջիններիս գործարկման տարբերակները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը՝ անդրադառնալով քաղաքապետի համապատասխան հանձնարարականին: «Արդյունքում ընթացիկ ուսումնական տարում Երևանի ենթակայության տակ գործող դպրոցներից 53-ում ձևավորվել են անգլերենի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական գործակցություն-24» զորավարժություններին

Հայաստանի զինված ուժերը Հունաստանում մասնակցում են «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին։  Այդ մասին  X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: «Ֆրանսիայի և Հայաստանի բանակները Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին մասնակցում են 7 այլ ազգերի ուժերի հետ միասին»,- գրել է դեսպանը:

Կարդալ ավելին »

Բրազիլիայում բացվում է G20-ի գագաթնաժողովը

Ռիո դե Ժանեյրոյում բացվում է Մեծ քսանյակի (G20) երկրների երկօրյա գագաթնաժողովը։ Հանդիպմանը հրավիրվել են G20-ի բոլոր երկրների և այլ պետությունների, այդ թվում՝ Անգոլայի, Բոլիվիայի, Կատարի, Կոլումբիայի, Եգիպտոսի, Մալայզիայի, Նիգերիայի, Սինգապուրի և Վիետնամի ղեկավարները։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Բրազիլիան իր նախագահության առանցքային թեմաներ է   ընտրել կայուն զարգացումը, գլոբալ կառավարման և ինստիտուտների բարեփոխումը, ներառյալ ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը և ...

Կարդալ ավելին »

Սարալանջի հատվածում ծառատունկ է իրականացվել

Կամավորության միջազգային օրվան՝ դեկտեմբերի 5-ին ընդառաջ, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի նախաձեռնությամբ կազմակերպվել է ծառատունկ՝ Աբովյան պուրակի դիմացի՝ Սարալանջի հատվածում:  Ինչպես տեղեկանում ենք Երևանքի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, նոր տունկերը Կենտրոն վարչական շրջանին նվիրաբերել է  Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության թիմը, որի աշխատակիցները նույնպես մասնակցել են ծառատունկին:   ...

Կարդալ ավելին »

Երևանում անցած մեկ շաբաթում ուղևորների  36.6 %-ն օգտվել է տոմսային համակարգից 

Նոյեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ուղևորների  36.6 %-ն օգտվել է տոմսային համակարգից: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործկարգավարկան խորհրդակցության ժամանակ: Նախորդ շաբաթվա համեմատ հասույթն ավելացել է 7 մլն 430 հազար 200 դրամով:

Կարդալ ավելին »

Մաշտոցի պողոտան ամբողջությամբ կապահովվի գեղարվեստական լուսավորությամբ

Երևանի Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկի չորս շենքերն ապահովվել են գեղարվեստական լուսավորությամբ: Այդ մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործկարգավարկան խորհրդակցության ժամանակ: Ծրագիրն իրականացվելու է ամբողջ Մաշտոցի պողոտայով: Նախագիծն, ի դեպ, քննարկվում է նաև մասնավոր հատվածի հետ:

Կարդալ ավելին »