• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Իրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի տեխնիկական ու անվտանգային չափանիշները՝ հերքելով ադրբեջանական կեղծ թեզերը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելած իրանցի փորձագետները բարձր են գնահատում հանքավայրում առկա տեխնիկական ու անվտանգային չափանիշները՝ դրանք գնահատելով միջազգային ստանդարտներին համապատասխան։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Ալի Բեման Էղբալիզարչը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կեղծ թեզերին, թե իբր ԶՄՊԿ-ն չի հետևում բնապահպանական նորմերին՝ ընդհուպ աղտոտելով Արաքս գետը, նշեց, որ այն, ինչ իրենք տեսել ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 15/11/24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 68.02 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 71.94 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 15/11/24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 1.95%-ով և կազմել 2566.30 դոլար, արծաթի գինը նվազել է 2.73%-ով և կազմել 30.24 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 2.17%-ով և կազմել 938.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 15/11/24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 43958.19 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 5985.38 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 19230.73 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 15/11/24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 19003.11 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 7216.83 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 8030.33 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:

Կարդալ ավելին »

Երևանում կքննարկվի առողջապահության ոլորտում AI կիրառումը

Երեւանում, Ռուս-հայկական համալսարանի Մշակույթի տանը, նոյեմբերի 25-ին եւ 26-ին տեղի կունենա «Նորարարական տեխնոլոգիաները եւ արհեստական բանականությունն առողջապահությունում. թշնամի՞, թե՞ դաշնակից» միջազգային գիտագործնական կոնֆերանսը, որը կազմակերպել է ՌՀԱ կենսաբժշկության եւ ֆարմացիայի ինստիտուտը։ Կոնֆերանսի թեման է՝ «Բժշկության կիբեռտարածքը. արհեստական բանականությունը որպես բժշկի եւ պացիենտի թշնամի եւ դաշնակից»։ Կոնֆերանսին կմասնակցեն առաջատար փորձագետներ բժշկության, ֆարմացիայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից, ինչպես նաեւ Ռուսաստանի, Հայաստանի առողջապահության ...

Կարդալ ավելին »

Հայաստան է այցելել 203 810 զբոսաշրջիկ

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստան էկոնոմիկայի նախարարությունը։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստան այցելել է 203,810 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 195,396-ի համեմատ։ Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 43%), Վրաստանին (11%) և Իրանին (7%):

Կարդալ ավելին »

Նորքի այգիների վերականգնման նպատակով նոյեմբերի 16-ին ծառատունկ է կազմակերպվելու

Նոյեմբերի 16-ին, ժամը՝ 9։30-ից սկսած, Նորքի այգիների վերականգնման նպատակով կազմակերպվելու է ծառատունկ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այն քաղաքացիները, որոնք կցանկանան մասնակցել ծառատունկին, կարող են շաբաթ օրը՝ ժամը 9։00-ին, լինել Ֆրանսիայի հրապարակում, որտեղից ավտոբուսներով անվճար կտեղափոխվեն ծառատունկի վայր։

Կարդալ ավելին »

Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Բուզանդի փողոց երթևեկությունը

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 14-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատման մասից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը: «Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

Կարդալ ավելին »

Աշխարհում դիաբետով հիվանդների թիվը 1990-ից ավելացել է ավելի քան չորս անգամ. ԱՀԿ

1-ին կամ 2-րդ տեսակի դիաբետով հիվանդների թիվն աշխարհում ավելացել է ավելի քան չորս անգամ 1990-ից ի վեր՝ 2022թ. գերազանցելով 800 մլն-ը։ Այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ հղում կատարելով The Lancet գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներին։ «2022թ. մոտ 828 մլն մեծահասակ (18 եւ բարձր տարիքի) տառապել է դիաբետով, ինչը 630 մլն-ով ավելի է, քան 1990թ.»,- նշվել է հոդվածում։ ...

Կարդալ ավելին »