• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։ Նշենք՝ Սարգսյանը 2022-ին Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետն է եղել: Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 8-ին:

Կարդալ ավելին »

Վարչապետն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկային:  ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ Կառավարության և ԵՆԲ-ի միջև արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղություններով:  Թերեզա Չեվինսկայան նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունների և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում:  Այս ...

Կարդալ ավելին »

Գազայում մեկ ամսում սպանել են հումանիտար կազմակերպությունների 20 աշխատակցի. Al Jazeera

Գազայում մեկ ամսում սպանել են հումանիտար կազմակերպությունների 20 աշխատակցի։ Այս մասին տեղեկացրել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով ութ կազմակերպությունների (ներառյալ  Save the Children-ի եւ Oxfam-ի) խմբի պատրաստած հաշվետվությանը։ Փաստաթղթի համաձայն՝  բարեգործական եւ հումանիտար կազմակերպությունների մոտ 20 աշխատակից, որոնք աշխատել են Գազայի հատվածում, սպանվել են Իսրայելի օդային գրոհների եւ գնդակոծությունների հետեւանքով հոկտեմբերի 10 – նոյեմբերի 13 ընթացքում։ «Նրանք զոհվել են ...

Կարդալ ավելին »

Կասեցվել է «Ռագմակ» ընկերության տոմատի մածուկի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ռագմակ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների գործարանում (ք․Երևան, Արին Բերդ փ․), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այd մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Ըստ փորձաքննության արդյունքների՝ տոմատի մածուկի նմուշը B.cereus, B.polymyxa և B.subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ, մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և ...

Կարդալ ավելին »

Պետք է ունենանք նոր Հարկային օրենսգիրք. Փաշինյան

Փողի նկատմամբ մեր վերաբերմունքն էլ է ապապետական, որովհետեւ մենք դրան վերաբերվում ենք որպես արգահատանքի արժանի  մի բան, երբեմն էլ որպես պաշտամունքի առարկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մինչդեռ փողը պետության տեսակետից այն ընդամենը կառավարման գործիք է, առանց որի որեւէ կառավարում գոյություն ունենալ չի կարող, առանց որի ...

Կարդալ ավելին »

Արցախահայերը պայքարել են իրենց իրավունքների համար. Թունբերգը կոչ է արել ազատ արձակել գերիներին

Համաշխարհային հանրությունը վաղուց պետք է իր վրա վերցներ թե՛ քաղբանտարկյաների, թե՛ ռազմագերիների, թե՛ մյուս գերիների ազատ արձակման խնդիրը, որոնք պահվում են Ադրբեջանում։ Համաշխարհային հանրությունը պետք է նման համարձակություն ստանձնի։ Այս մասին «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է շվեդ հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը։ Նրա գնահատմամբ՝ COP29-ի անցկացումը Բաքվում ավելի շատ մարտահրավերներ է ...

Կարդալ ավելին »

Երևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ

Նոյեմբերի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են տեղեկություններ, որ Երևանի Ջրաշեն թաղամասի բնակիչ 30-ամյա տղամարդը նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Երևան ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ 800 մետր մետաղյա խողովակներ, որոնք նոյեմբերի 9-ին վերամբարձ կռունկով տեղափոխել են բեռնատարի կցորդի վրա և հեռացել: Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: ...

Կարդալ ավելին »

Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանն ավելացրել են ներմուծումը ԵՄ-ից

Եվրասիական տնտեսական միության գծով Ռուսաստանի գործընկերներ Ղազախստանը, Ղրղզստանը եւ Հայաստանը պատերազմի մեկուկես տարում ավելացրել են ներմուծումը ԵՄ-ից 5,8 մլրդ դոլարով։ 6,3 մլրդ դոլարով ավելացել է արտահանումը ԵԱՏՄ երկրներից Ռուսաստան, հաշվել է The Moscow Times-ը։ 2021թ. ԵԱՏՄ երկրների ներմուծումը ԵՄ-ից կազմել է մոտ 7,1 մլրդ դոլար, 2023թ. ցուցանիշներն ավելացել են 45 տոկոսով՝ հասնելով 13 մլրդ դոլարի։ 2021թ. ԵԱՏՄ երկրների արտահանումը Ռուսաստան, ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Պաշտպանը հանդիպել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի և զորքերի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի հարցեր։ Այնուհետև Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիներն այցելել են Սահմանապահ զորքերի ուղեկալներ: Հրամանատարական կազմը Պաշտպանին ներկայացրել է նորակառույց ուղեկալներում զինծառայողների և ...

Կարդալ ավելին »

Այգիների կառուցում, շենքի հիմնանորոգում․ Արմավիրի բյուջետային ծրագրի արդյունքները

Մասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Արմավիր համայնքում կառուցվում է ժամանակակից լուծումներով այգի, որը ներառելու է կանաչապատ տարածք, շատրվաններ և սքեյթ-պարկ։ Ծրագրի արժեքը կազմում է 140 253 120 դրամ։ Աշխատանքները կատարված են մոտ 50 տոկոսի չափով։ Մասնակցային բյուջետավորման ծրագրով՝ համայնք-Կառավարություն համագործակցությամբ Արմավիրի մարզի Լենուղի բնակավայրոււմ իրականացվում է նաև վարչական շենքի մասնակի հիմնանորոգում, իսկ Մյասնիկյան բնակավայրում՝ Մշակույթի տան հարակից այգու ...

Կարդալ ավելին »