• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել

Հայաստանի Հանրապետության բարձրագույն  դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել։ Անդրեասյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե՛ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ ...

Կարդալ ավելին »

ՏԿԵ նախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այդ մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։ Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։ Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ...

Կարդալ ավելին »

Արգիշտի Քյարամյանը թողնում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը

Արգիշտի Քայարամյանը հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանալու մասին։ Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Քյարամյանը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ, Եկել է պահը հայտնելու ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին ...

Կարդալ ավելին »

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։  «Հաստատում եմ, որ նախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել»,- ասաց Նարեկ Սարգսյանը։  Ավելի վաղ հրաժարական էին ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի Կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել ...

Կարդալ ավելին »

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի գրառման միջոցով տեղեկացրել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային ...

Կարդալ ավելին »

Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար հերթում սպասում է ավելի քան 600 հայկական բեռնատար։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։ Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 2290 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն: Դրանցից 666-ը հայկական են։ Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ: Հիշեցնենք, որ Վրաստանը ...

Կարդալ ավելին »

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 23.72 մլրդ դոլար

2024թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 23․72 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 10․04 մլրդ դոլարով կամ 73․46%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 9․76 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 99․23%-ով կամ 4․86 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում ԱՄԷ-ն ...

Կարդալ ավելին »

Շմոլ գազի թունավորումից վերջին 3 տարում գրանցվել է 10 զոհ․ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված վիճակագրության համաձայն՝ հանրապետությունում շմոլ գազի թունավորումների դեպքերից վերջին 3 տարում գրանցվել է 10 զոհ։ 2022 թ. գրանցվել է շմոլ գազից թունավորման 294 դեպք, զոհվել՝ 7, տուժել` 633 քաղաքացի, 2023 թ.՝ 286 դեպք, զոհվել է 1, տուժել` 643 քաղաքացի 2024 թ. 10 ամսում գրանցվել է 216 դեպք, զոհվել է 2, տուժել` 498 քաղաքացի։

Կարդալ ավելին »

Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ մարջանը

Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում գիտնականները հայտնաբերել են երբևէ գրանցված ամենամեծ մարջանը: «Մեգա մարջանը», որը բազմաթիվ փոխկապակցված, փոքրիկ արարածների հավաքածու է, որոնք միասին կազմում են մեկ օրգանիզմ, կարող է լինել ավելի քան 300 տարեկան: Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Մարջանը հայտնաբերվել է National Geographic նավի տեսանկարահանողի կողմից։ National Geographic-ի թիմն այցելում է Խաղաղ օվկիանոսի հեռավոր հատվածներ՝ տեսնելու կլիմայի փոփոխության ազդեցությունը: Ըստ թիմի՝ ...

Կարդալ ավելին »