• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Լարսը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Ռազմավիրական ճանապարհի Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան տանող հատվածում վերականգնվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» հսկիչ անցակետով: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին նոյեմբերի 6-ին հաղորդել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։  «Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու հնարավորության կապակցությամբ թույլատրվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածով` երկու ուղղություններով նոյեմբերի ...

Կարդալ ավելին »

Օրբանը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի առթիվ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արդեն ողջունել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը։ Այդ մասին նա գրել է  X սոցիալական հարթակի իր էջում։ «Միացյալ Նահանգների քաղաքական պատմության մեծագույն վերադարձը։ Իմ շնորհավորանքներն եմ հայտնում նախագահ Դոնալդ Թրամփին իր մեծ հաղթանակի կապակցությամբ։ Շատ անհրաժեշտ հաղթանակ ամբողջ աշխարհի համար», – գրել է նա։ ԱՄՆ-ում ձայների հաշվարկը շարունակվում է։ Սակայն մի շարք ...

Կարդալ ավելին »

Փելոսին 84 տարեկանում վերընտրվում է Կոնգրեսում. The Associated Press

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին վերընտրվում է Կոնգրեսի ստորին պալատում։ Այդ մասին հայտնել է The Associated Press-ը։  Գործակալության տվյալներով՝ 84-ամյա օրենսդիրն ընտրվում է Կալիֆորնիայի 11-րդ շրջանից։ Փելոսին Կոնգրեսում աշխատում է 1987 թվականից։ 2007 թվականին նա զբաղեցրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը՝ դառնալով ԱՄՆ-ում առաջին կինն այդ պաշտոնում։ 2011 թվականին Կոնգրեսի ստորին պալատում դեմոկրատների կողմից մեծամասնությունը կորցնելուց հետո նա ...

Կարդալ ավելին »

Fox News-ի կանխատեսումից հետո Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին

ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին այն բանից հետո, երբ Fox News-ը կանխատեսել է, որ նա հաղթել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին։ Ըստ Fox News-ի՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 277 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։  Իր հաղթանակի կանխատեսումից հետո Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր նստավայրում ելույթ է ունեցել աջակիցների առջև։  «Ամերիկան մեզ աննախադեպ և հզոր ...

Կարդալ ավելին »

Դեսպան Լիլիթ Մակունցն ընտրությունների օրն այցելել է Վաշինգտոնի և Վիրջինիա նահանգի ընտրատեղամասեր

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցն ԱՄՆ 2024 թվականի ընտրությունների օրն այցելել է Վաշինգտոնի և Վիրջինիա նահանգի ընտրատեղամասեր:  «Այցը կազմակերպվել էր Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) կողմից։ Այցին մասնակցել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունը՝ նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ»,- նշված է Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ Երեք ընտրատեղամասեր այցելության ընթացքում դիտարկվել է քվեարկության գործընթացը, մասնավորապես՝ ԱՄՆ ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Ամսվա լավագույններ» մրցութային հայտերի ընդունումը

Մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (նոյեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը  կազմակերպվում և իրականացվում  է «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների  սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում.  1) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն. 2) Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ. 3)Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝ ա. «Հայոց լեզու և ...

Կարդալ ավելին »

Հյուսիսային Կորեան յոթ բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան նոյեմբերի 5-ի առավոտյան արձակել է փոքր հեռահարության յոթ բալիստիկ հրթիռ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այդ մասին թարմացված տվյալներ է ներկայացրել Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին։ «Առնվազն յոթ հրթիռ թռել է 400-ական կմ՝ թռիչքի 100 կմ բարձրությամբ», – մեջբերել է նրա խոսքը FNN հեռուստաալիքը: Հրթիռների արձակման մասին ավելի վաղ հայտնել էր Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը: Հրթիռներն ընկել են Ճապոնիայի ...

Կարդալ ավելին »

Ուսուցիչների կամավոր ատեստավորման տեղի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կուղարկվի at.emis.am կամ matyan.emis.am համակարգերի միջոցով

Կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչները կամ ուսուցիչ չաշխատող անձինք ատեստավորման անցկացման վայրի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կստանան կամավոր ատեստավորման համակարգով (at.emis.am) կամ  էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով, ինչպես որ գրանցվել են: Այդ մասին նշված է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած իրազեկող հաղորդագրության մեջ:  Այն ուսուցիչները, որոնք ներկայացվել են ատեստավորման առարկայական գիտելիքի իմացության կարիքի գնահատմամբ կամ նախորդ տարիներին կամավոր ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաջորդ տարի 170 հա անտառ կտնկի

Կառավարությունը մտադիր է հաջորդ տարի 40 հա-ով ավելի շատ անտառ տնկել, քան այս տարի: Այդ մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների միջոցառման ուղղությամբ հաջորդ տարի կհատկացվի շուրջ 1 մլրդ դրամ, 2024-ի նկատմամբ այն ավելացել է 160 մլն-ով:  «Շուրջ 170 հա անտառ կտնկենք: ...

Կարդալ ավելին »

Սևանա լիճ բաց կթողնվի շուրջ 520 հազար մանրաձուկ՝ վերականգնելու իշխանի պաշարները

Սևանի իշխանի պաշարների վերականգնման ծրագրի շրջանակում շուրջ 520 հազար մանրաձուկ բաց կթողնվի Սևանա լիճ:  Այդ մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի ֆինանսավորման համար հաջորդ տարի կուղղի շուրջ 495 մլն դրամ: Խոսելով Սևանա լիճ Սևանի իշխանի վերադարձի ծրագրի մասին՝ ...

Կարդալ ավելին »