• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ԵՄ-ի կողմից Հայաստանին 270 մլն եվրոյի աջակցության տրամադրման նախագիծը վերջնականացման փուլում է

«Դիմակայունություն և աճ» ծրագրի ներքո Եվրամիությունը նախատեսում է Հայաստանին 270 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրել:  Այդ մասին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:  ««Դիմակայունություն և աճ» ծրագրի ներքո նախատեսվում է Հայաստանին 270 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրել: Ծրագիրը 4 տարվա համար է: Նախագիծը վերջնականացման փուլում է»,-ասաց Հովհաննիսյանը: 

Կարդալ ավելին »

Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր Սրբուհի Գալյանին արդարադատության նախարար նշանակելու վերաբերյալ։ Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ Սրբուհի Գալյանը 2020 թվականի սեպտեմբերից զբաղեցնում էր գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնը։ Հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարական էր ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հոկտեմբերի 29-ին որոշել էր ՀՀ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը նոյեմբերին աջակցություն կստանա եվրոպական քաղաքական գործիքի ներքո

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը կսկսվի նոյեմբերի 18-ից: Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:  «Նոյեմբերի 18-ին կսկսվեն Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրելու աշխատանքները»,-ասաց Հովհաննիսյանը: 2024 թվականի հուլիսին ԵՄ-ն որոշում էր կայացրել առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրել։ Հայաստանի ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները․ Դիքսվիլ Նոթչում ձայները հավասար են բաշխվել

Ամերիկացիները նոյեմբերի 5-ին ընտրում են ԱՄՆ հաջորդ նախագահին։ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին և նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հարկավոր է ընտրիչների առնվազն 270 ձայն՝ նախագահ ընտրվելու համար։ Նախագահական ընտրությունները մեկնարկել են Նյու Հեմփշիր Նահանգի Դիքսվիլ Նոթչ համայնքում։ Դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը և հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփն, ըստ CNN-ի, ստացել են հավասարաչափ ձայներ՝ յուրաքանչյուրը 3-ական։  Կանադայի հետ սահմանին գտնվող Դիքսվիլ Նոթչում ընտրատեղամասը ...

Կարդալ ավելին »

Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին

Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից ավելի քան հինգ տասնյակ պատգամավոր հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ COP29-ը ոչ միայն կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալի համաժողով է, այլև  իր մեջ ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին:    Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորները, հղում անելով 2021 թվականի մայիսից ի վեր ընդունված Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերին և զեկույցներին, Ադրբեջանի կառավարությանը ...

Կարդալ ավելին »

Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա մեծաթիվ պատվիրակությամբ

Հայաստանի սամբոյի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի մեծաթիվ պատվիրակությամբ: Ադ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Նոյեմբերի 8-10-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կանցկացվի Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Հայաստանի սամբոյի հավաքականը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով. Տղամարդիկ՝ Կարեն Սարգսյան 58կգ Նարեկ Դալլաքյան 64կգ Կառլեն Մահինյան 71կգ Բորիս Շատվերյան 79կգ Վահագն Չալյան 88կգ Արսեն Խանջյան 98կգ Տղամարդիկ- Մարտական սամբո՝ Համլետ Սուքիասյան 58կգ Մայիս Ներսիսյան 64կգ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ «ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 7 բաժին տեղեկություններ էին ստացվել առ այն, որ  Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող կենցաղային սարքավորումների և էլեկտրատեխնիկայի առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար ...

Կարդալ ավելին »

ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է՝ մշակելու վիզաների ազատականացման ուղղությամբ բանակցությունների ծրագիրը

Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երևան՝ հայկական կողմի հետ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը: Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:  «Այս տարին աննախադեպ տարի էր ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից»,-ասաց Հովհաննիսյանը:  Նա նշեց բազմաթիվ ձեռքբերումներ որոշ ոլորտներում․ օրինակ՝ Հայաստան-Եվրոպոլ, Հայաստան-Եվրոջասթ պայմանագրերը: Մեկնարկել է ՀՀ ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 05/11/24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.09%-ով և կազմել 71.60 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.12%-ով և կազմել 75.22 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 05/11/24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.12%-ով և կազմել 2744.20 դոլար, արծաթի գինը նվազել է 0.97%-ով և կազմել 32.61 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.56%-ով և կազմել 992.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »