Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատար Հոսեյն Սալամին խոստացել է, որ Իսրայելը կբախվի «իր համար անպատկերացնելի հետևանքների»՝ հանրապետության տարածքին հարվածներ հասցնելու համար։ Նրա հայտարարության տեքստը հայտնել է կորպուսի մամուլի ծառայությունը։ «Սիոնիստական արյունահեղ ռեժիմի անօրինական գործողությունները, որին երկրի հակաօդային պաշտպանությունը թույլ չտվեց հասնել իր բոլոր նպատակներին, ցույց են տալիս նրա հաշվարկների սխալն ու անզորությունը դիմադրության ուժերի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՏՏ ոլորտի ցուցանիշները նվազել են. ֆիննախ
Հանրապետությունում ՏՏ ոլորտի ցուցանիշները 2024թ. առաջին կիսամյակում նվազել են անցած տարվա ցուցանիշների համեմատ։ Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետբյուջեի քննարկման ժամանակ հոկտեմբերի 28-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է նախարարը, աշխատավարձերի եւ աշխատակիցների թվի ցուցանիշներում վերջին ամիսներին նկատվել են կայունացման միտումներ։ «Եվ մենք հուսով ենք, որ հաջորդ տարի, այդ թվում մեր որոշումների, ինչպես ...
Կարդալ ավելին »Հնդկաստանից եկած միգրանտների քանակը էականորեն նվազել է. Ֆինանսների նախարար
2024 թվականին Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների քանակը էականորեն նվազել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Այսինքն եթե խոսքը աշխատանքային միգրանտների մասին է, ապա իմ ունեցած տվյալներով նրանց քանակը էականորեն նվազել է»,-ասաց նա: Սակայն նախարարը չգիտեր, թե ՀՀ ժամանած Հնդկաստանի քաղաքացիները որպես զբոսաշրջի՞կ են եկել, թե՞ ...
Կարդալ ավելին »Ճապոնիայում իշխող դաշինքը 2009-ից ի վեր առաջին անգամ կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում
Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (LDP) իշխող կոալիցիան, որը նախագահում է նոր վարչապետ Շիգերու Իշիբան և Կոմեիտո կուսակցությունը, հոկտեմբերի 27-ին կայացած ընտրություններից հետո կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի առանցքային ստորին պալատում: Այս մասին են վկայում տարածքային ընտրական հանձնաժողովների վերջնական տվյալները։ Բոլոր ընտրատարածքներում ձայների հաշվարկից հետո իշխող դաշինքը ստացել է ընդհանուր առմամբ 215 մանդատ՝ մեծամասնության համար անհրաժեշտ 233 մանդատից, միաժամանակ, ԼԴԿ-ն ստացել է ...
Կարդալ ավելին »Երևանում բախվել են Tesla-ն ու մոպեդը. վերջինս կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Վիկտոր Համբարձումյան և Երզնկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Տիգրան Հովհաննիսյանի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենան և Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Սուրեն Ազատյանի վարած մոպեդը, հաղորդում է Shamshyan.com-ը: Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է ...
Կարդալ ավելին »WTA. Էլինա Ավանեսյանն առաջին անգամ 43-րդ տեղում է
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է 2 աստիճան եւ առաջին անգամ 43-րդ տեղում է։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։ WTA, հոկտեմբերի 28 1 (1). Արինա Սաբալենա (Բելառուս)՝ 9016 միավոր2 (2). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 79703 (3). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 52304 (6). Յասմին Պաոլինի (Իտալիա)՝ 51445 (5). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 49716 (4). ...
Կարդալ ավելին »Իսրայելը հայտարարել է Իրանի ռազմավարական պաշտպանական ներուժի ոչնչացման մասին
Հոկտեմբերի 26-ին Իսրայելը ոչնչացրել է Իրանի ռազմավարական պաշտպանական բոլոր հնարավորությունները երկրի ռազմական օբյեկտների վրա հարձակման ժամանակ, հաղորդում է IDF Galei ռադիոյի ռազմական թղթակից Դորոն Կադոշը՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության աղբյուրները: Նրա խոսքով՝ խոսքը հեռահար զենիթային հրթիռների մարտկոցների մասին է։ «Իրանն ուներ երկու այդպիսի մոդել՝ ռուսական С-300 համակարգը և մեկ այլ՝ իրանական արտադրության կատարելագործված մոդել։ Ոչնչացվել են բոլոր մարտկոցները, ինչպես նաև հեռահար ...
Կարդալ ավելին »Մեր գլխավոր առաջնահերթությունը Վրաստանի եվրաինտեգրումն է. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ կառավարությունն ունի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններ, և, բնականաբար, նշել է, որ գլխավորը Վրաստանի եվրաինտեգրումն է, գրում է SOVA-ն։ Կառավարության ղեկավարը նշել է, որ կարևոր է երկիրը զարգացնել բոլոր ուղղություններով, որպեսզի մինչև 2030 թվականը Վրաստանը հասնի եվրաինտեգրման նպատակին, ինչի համար, ըստ նրա, կարվի հնարավորը։ Կոբախիձեն այս համատեքստում կենտրոնացել է տնտեսական աճի վրա, և, ըստ ...
Կարդալ ավելին »Ագարակի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերման որոշումից հետո հայ-ռուսական միջպետական պայմանգիրը չի վերանայվի․ ԱԳՆ
Ագարակի անցակետից ռուսական սահմանապահ ուժերի դուրսբերման որոշումից հետո Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին հայ-ռուսական պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսվում, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ «Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մասնակցության, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով իրականացնելու մասին ձեռքբերված համաձայնությունը պայմանագրի փոփոխություն կամ վերանայում ...
Կարդալ ավելին »Երեք օրում բացահայտվել է հանցագործության 190 դեպք. գրանցվել է 35 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 57 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 25-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 190 դեպք, որոնցից՝ 1-ը նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, թմրանյութի հայտնաբերման՝ 31, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության` 16, ֆիզիկական ներգործության` 15, անձնական ունեցվածքի գողության` 12, հոգեկան ներգործության` ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ