Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-ին մեկնել է Կատարի Պետություն՝ մասնակցելու Դոհայում անցկացվելիք հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված MILIPOL Qatar 2024 համաշխարհային ցուցահանդեսին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Այցի ընթացքում Վահե Ղազարյանը հանդիպում է ունենալու Կատարի Պետության ներքին գործերի նախարարության պետնախարար Շեյխ Աբդալազիզ բըն Ֆայսալ Ալ Թանիի հետ։ Քննարկվելու են երկու երկրների ներքին գործերի նախարարությունների՝ հանցավորության ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Պետական ապարատի ծախսերը կկրճատվեն 4 տոկոսով. ֆինանսների նախարար
2025 թվականին Հայաստանում պետական ապարատի պահպանման ծախսերը կկրճատվեն 4 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 28-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, պետական ծառայողների հավելավճարները կազմում են աշխատավարձի ֆոնդի 16 տոկոսը։ «Այնուամենայնիվ, 2025 թվականին պետական ապարատի պահպանման ընդհանուր արժեքը 4 տոկոսով կնվազի»,- ասաց Հովհաննիսյանը։ Նախարարը նաև ...
Կարդալ ավելին »2025-ին Հայաստանի պետական պարտքը կհասնի ՀՆԱ-ի 53,5%-ի. Վահե Հովհաննիսյան
Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին կաճի մինչև ՀՆԱ-ի 53,5 տոկոսը։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 28-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարի խոսքով, միջնաժամկետ հեռանկարում այն կբալանսավորվի ՀՆԱ-ի 56,4%-ի սահմաններում։ «Պարտքի անվանական չափը կազմել է 5 տրլն 914 մլրդ դրամ»,- ասաց Հովհաննիսյանը։ Պետական պարտքի սպասարկման ծախսերը 11,2%-ից ...
Կարդալ ավելին »Պետական բյուջեի ծախսային մասը 2025-ին կկազմի 3,4 տրլն դրամ
Հայաստանի պետական բյուջեի ծախսային մասը 2025 թվականին կկազմի 3 տրլն 452 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 28-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Միաժամանակ եկամուտը կլինի 2 տրլն 873 մլրդ դրամ մակարդակի վրա։ Այսպիսով, պետական բյուջեի դեֆիցիտը, ըստ նախարարի, կկազմի 5,5 տոկոս կամ 609 մլրդ դրամ։ ...
Կարդալ ավելին »Հայաստանից արտահանումն աճել է 2,1 անգամ, ներմուծումը` 2,5 տոկոսով
2024 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանումն աճել է 2,1 անգամ, իսկ ներմուծումը` 2,5 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 28-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Սակայն, ինչպես նշեց նախարարը, կան որոշ նրբերանգներ. Այսպես, հունվար-սեպտեմբերին արձանագրվել է արտահանման զգալի աճ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումը, բացառությամբ ոսկու, աճել է ...
Կարդալ ավելին »Քաղաքացին ձերբակալվել է՝ կառավարության 2 մասնաշենք մուտք գործելով գույք վնասելու և խուլիգանական արարքների կասկածանքով
2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:07-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ մի քաղաքացի մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք՝ դրսևորել ագրեսիվ վարքագիծ։ Վերջինս հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից և տեղափոխել ոստիկանության բաժին՝ ճանապարհին բղավելով, որ բենզատար մեքենայով եկել է Հանրապետության հրապարակ, որպեսզի այն պայթեցնի։ ՔԿ-ից հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 23:11-ին, ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ՃՈ-ից այն մասին, ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն դարձյալ առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) ավելի քան 31 միլիարդ դրամով ավելացրել է հարկային վճարումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հունվար-սեպտեմբեր ամիսներին կոմբինատը վճարել է 83 մլրդ 668 մլն դրամի հարկ։ ԶՊՄԿ-ն երկրորդ եռամսյակում եւս առաջին հորիզոնականում էր եւ վճարել էր 64 մլրդ դրամի հարկեր: Նշենք նաև, որ ԶՊՄԿ-ն ...
Կարդալ ավելին »Նավթն էժանանում է 4,5 տոկոսով
Նավթի համաշխարհային գինը նոր շաբաթվա սկզբին էժանանում է 4,5 տոկոսով՝ չնայած Իրանի ռազմական օբյեկտների դեմ շաբաթ գիշեր Իսրայելի իրականացրած գրոհին, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունները։ Brent մակնիշի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը իջնում է 4,39 տոկոսով՝ մեկ բարելը 72,32 դոլար, WTI-ինը՝ 4,57 տոկոսով, մեկ բարելը 68,5 դոլար։ Ավելի վաղ աճուրդների ընթացքում Brent-ի գինն իջել էր մեկ բարելը 72 դոլարից ...
Կարդալ ավելին »Սոցիալական ծախսերը կավելանան 8,2 տոկոսով
Հայաստանում 2025թ. սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 905 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետբյուջեի քննարկման ժամանակ հոկտեմբերի 28-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ դա ավելին է 2024թ, ցուցանիշներից 14,9 տոկոսով։ Արդյունքում՝ սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ 8,2 տոկոսը։ Սա ընթացիկ տարվա ցուցանիշներից ավելի է 0,6 տոկոսով։
Կարդալ ավելին »ՀՀ տնտեսության աճը կազմել է 9 տոկոս. ֆիննախ
Տնտեսության աճը հանրապետությունում 2024թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 9 տոկոս։ Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետբյուջեի քննարկման ժամանակ հոկտեմբերի 28-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ դա հիմնականում պայմանավորված է այնպիսի հատվածների աճով, ինչպիսին են առեւտուրը եւ արդյունաբերությունը։ «Շինարարական հատվածը 2024թ. նույնպես նպաստել է տնտեսական ակտիվության աճին»,- ասել է նա։ Նախարարը նշել է, որ առանց մշակող ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ