• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ԲՏԱ փոխնախարարն ու Գանայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության ուղիները

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեին, նստավայրը՝ Մոսկվա։  ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Գևորգ Մանթաշյանը դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեության լայն շրջանակը, ոլորտի, հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներն, իրականացվող ծրագրերն ու ձեռքբերումները, ընդգծել երկրում մարդկային ռեսուրսի՝ մասնավորապես մեծաթիվ ինժեներների առկայության առավելությունը:  ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը ստորագրել է Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մասին օրենքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը։  Այդ մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։  Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 23-ին վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների ...

Կարդալ ավելին »

Ցուցահանդես Մոսկվայում՝ «Հայաստանը քաղաքակրթության օրրան» խորագրով

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնում կայացել է «Հայաստանը քաղաքակրթության օրրան» խորագրով ցուցահանդես, որտեղ Մարտիրոս Սարյանի, Գեւորգ Բաշինջաղյանի, Մինաս Ավետիսյանի կտավների կողքին ներկայացված էին նաեւ մոսկվայաբնակ ժամանակակից հայ նկարիչների աշխատանքներ: Bացման խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն նշել է, որ հին ու հարուստ պատմություն ունեցող Հայաստանը մարդկությանը միշտ հիացրել ու շարունակում է հիացնել քաղաքակրթական ահռելի ժառանգությամբ:  ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը արբանյակային տվյալներ է տրամադրել հութիներին՝ Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հարձակումների համար

Եմենի հութի ապստամբները օգտագործել են ռուսական արբանյակային տվյալները Կարմիր ծովում անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակումներ իրականացնելու համար առևտրային նավերի վրա, The Wall Street Journal-ին (WSJ) հայտնել են երկու եվրոպացի զինվորականներ և իրավիճակին ծանոթ մեկ այլ աղբյուր: Նրանցից մեկի համաձայն՝ տվյալները փոխանցվել են Եմենում գտնվող Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների միջոցով։ Սա օգնել է ապստամբներին զգալիորեն «ընդլայնել իրենց հարձակումների ...

Կարդալ ավելին »

Քրեակատարողական ծառայողները մասնակցել են երկօրյա վերապատրաստման դասընթացներին

Հոկտեմբերի 23-ին և 24-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը, Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան Ցողիկ Ալեքսանյանը և շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Ռաֆայել Հարությունյանը մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի» կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։ ՔԿԾ-ից հայտնում ...

Կարդալ ավելին »

Թուրքիան Իրաքում և Սիրիայում 120 թիրախ է վերացրել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո

Թուրքական հետախուզությունը հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ոչնչացրել է Քրդստանի բանվորական կուսակցության մոտ 120 օբյեկտ Իրաքում և Սիրիայում։ Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետախուզական ծառայությունների աղբյուրներին։ Մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Հոկտեմբերի 23-ին ահաբեկիչները հարձակվել են Անկարայում գտնվող Tusa ավիատիեզերական կորպորացիայի ձեռնարկություններից մեկի վրա։ Արդյունքում զոհվել է 5, վիրավորվել՝ 22 մարդ։ Երկու հարձակվողները սպանվել են: Անվտանգության ...

Կարդալ ավելին »

Արաբկիր վարչական շրջանում վերաբացվեց Մերգելյանի անվան այգին

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին,. տեղի է ունեցել Մերգելյանի հիմնանորոգված պուրակի բացումը։ Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երկարատև շինարարական աշխատանքներից հետո այգին ներկայանում է գեղեցիկ տեսքով։ Վերականգնման արդյունքում այգին քաղաքացիներին ներկայանում է ճեմուղիներով, նոր նստարաններով, խաղահրապարակով, մարզահրապարակով։ Նոր ծառեր են տնկվել, ավելացել է կանաչ գոտին։ Զբոսայգում է տեղադրվել նաև «Լեռնեցիների պարը» խմբաքանդակը։ «Մերգելյանի պուրակը, որ երկար տարիներ անտեսված և ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ողջունում է ցանկացած կառուցողական միջնորդական ջանք, բայց խաղաղության պայմանագիրը լինելու է երկկողմ. ՔՊ

Խաղաղության պայմանագիրը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, և, ինչպես երևում է համաձայնագրի նախագծի տարբերակից, որը կողմերը շարունակում են փոխանակել, խոսքը երկկողմ համաձայնագրի մասին է։ Այդ մասին հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ խաղաղության պայմանագիրը լինի ոչ թե երկկողմ, այլ եռակողմ: «Ինչ ...

Կարդալ ավելին »

Առգրավվել եւ ոչնչացվել է ոչ սպանդանոցային ծագման ավելի քան 70 կգ միս

ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի համաձայն՝ հոկտեմբեր ամսին անասնահամաճարակային մշտադիտարկումներ են իրականացվել Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում մսի իրացմամբ ու մատակարարմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ, ինչպես նաև անասնահամաճարակային նշանակության տարածքներում: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ մշտադիտարկումներն անցկացվել են 59 տնտեսավարողների մոտ (Կոտայք՝ 45, Վայոց Ձոր՝ 14), միայն 6-ի դեպքում են արձանագրվել խախտումներ և առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման ավելի քան ...

Կարդալ ավելին »

Փորձ  է արվել Իրանից Հայաստան ներմուծել առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ  ծխախոտ. ՊԵԿ

Իրավապահ մարմինների միջև համագործակցության շրջանակում  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ էին  ստացել առ այն, որ  ԻԻՀ-ից ՀՀ տարածք բեռ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում հնարավոր է թաքցված լինի մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։ ՊԵԿ-ից հայտնում են, որ ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված վերլուծության արդյունքում հսկողության տակ էին վերցվել մի շարք տրանսպորտային միջոցներ։ Օպերատիվ տեղեկությունն իրացնելիս՝ ՊԵԿ ՄԴՊ ...

Կարդալ ավելին »