• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Իսրայելը հարվածել է «Հեզբոլլահի» լիբանանյան օբյեկտներին

Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) զանգվածային հարված է հասցրել շիական «Հեզբոլլահ» շարժման լիբանանյան օբյեկտներին, երբ պարզել է նշաններ արմատականների կողմից գրոհի պատրաստման մասին։ Այս մասին տեղեկացրել է Walla լրատվական պորտալը։ ՑԱԽԱԼ-ը նախազգուշացնող հարված է հասցրել լիբանանյան սահմանից հարյուր կիլոմետր հեռու՝ գրոհի պատրաստման նշանների հայտնաբերումից հետո։ Հարվածները հասցվել են բնակելի տների մոտ, քանի որ դրանց կողքին տեղակայված են եղել հրթիռային կայանքներ, նշել է ...

Կարդալ ավելին »

Եթե սպասարկման որակը սա է, այլ կազմակերպություն կընտրենք. Ավինյանը՝ անսարք MAN-երի մկասին

Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր դժգոհությունը հայտնեց  MAN մակնիշի անսարք ավտոբուսների հարցով և նշեց, որ այս թեմայով սպասարկող ընկերության հետ քննարկումների կարիք է տեսնում: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը հայտնեց, որ շաբաթվա ընթացքում փաստացի սպասարկել է ընդհանուր 3598 շարժակազմ՝ նախատեսված 3937-ի փոխարեն, այսինքն՝ 339-ով կամ 8,6 տոկոսով պակաս: Նա սպասարկման ենթակա ...

Կարդալ ավելին »

Ոսկու գինը հասել է պատմական առավելագույնին էժանացող արծաթի ֆոնին

Երկուշաբթի առավոտյան ոսկու գինը հասել է պատմական առավելագույնին՝ կազմելով մեկ ունցիան 2 655,8 դոլար։ Թանկարժեք մետաղի արժեքը Նյու Յորքի Comex բորսայում կազմել է մեկ ունցիան 2 653,5 դոլար։ Այս ֆոնին արծաթն էժանանում է 0,25 տոկոսով՝ մեկ ունցիան 31,43 դոլար։

Կարդալ ավելին »

ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ՀՀ-ում նոր նախաձեռնություն է սկսում

ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն հանդիսացող Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ), որի նպատակն է խթանել սոցիալական արդարությունը և արժանապատիվ աշխատանքը, հայտարարել է նոր նախաձեռնության մեկնարկի մասին։ ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ նախաձեռնության նպատակն է Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության կանխումը և ֆորմալացմանն անցման խթանումը։ ՄԱԿ-ի գործակալությունը 600,000 ԱՄՆ դոլար է հատկացնում Նախաձեռնությանը՝ ուժեղացնելով միջազգային հանրության արձագանքը փախստականների հետ կապված ճգնաժամին: Ըստ Միավորված ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազն ընդունել է Եվրաջասթի նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած՝ Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, այլք: Դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը ողջունել է Եվրաջասթի նախագահին Հայաստանի Հանրապետության ...

Կարդալ ավելին »

Ստեղծվել է թվային հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու մի քանի տարբերակ

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ այսուհետ կգործի urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու մի քանի տարբերակ։ Յուրաքանչյուր աշխատանքային օր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 16։00-18։00-ն, խորհրդատվական հանդիպումներ կկազմակերպվեն «VX Soft» ընկերության համակարգիչներով հագեցած գրասենյակում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6, 3-րդ հարկ (Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի շենք)): ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Նյու Դելիում World Food India 2024 ցուցահանդեսին ներկայացրել է 11 ընկերության արտադրանք

Սեպտեմբերի 19-22-ը Հայաստանի Հանրապետությունը միասնական ազգային տաղավարով Հնդկաստանի Հանրապետության Նյու Դելի քաղաքում մասնակցել է World Food India 2024 միջազգային երրորդ ցուցահանդեսին՝ ներկայացնելով 11 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, վերամշակված սնունդ և այլն)։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 9 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև ընկերություններ և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ 30 երկրից ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ սրբավայրերի պահապան Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Արքայական Մեծություն, Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Սաուդյան Արաբիայի ժողովրդին Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք առավել մեծ թափ հաղորդել մեր երկրների միջև երկկողմ ...

Կարդալ ավելին »

Երևանում 2 հոգով առևանգել են կնոջը և բռնության ենթարկել

Երևան քաղաքի բնակչուհու կողմից ներկայացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են վերջինիս առևանգման և նրան բռնության ենթարկելու դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, որոնք ծանոթ են եղել տուժողին։    ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, վարույթի շրջանակներում կատարված քննչական, դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք ...

Կարդալ ավելին »

Անհամբեր սպասում ենք մեր գործակցության զարգացմանը. Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանի ԱԳՆ-ն X_ի իր էջում շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ: «Շնորհավորում ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ»,-ասված է գրառման մեջ: Բացի այդ, Անկախության օրվա առթիվ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհավորել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին. «Ջերմ ողջույններ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Հայաստանի ժողովրդին՝ իրենց Անկախության օրվա առթիվ: Անհամբեր սպասում ենք մեր համագործակցության զարգացմանը»,- գրել է նա

Կարդալ ավելին »