ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 23-ին սահմանած ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.56 դրամով և կազմել 387.83 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.17 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 1.15 դրամով և կազմել 431.00 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 0.55 դրամով և կազմել 456.54 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 1.36 դրամով և կազմել 515.85 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքն աճել է ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով
Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստանի Անկախության հաստատման 33-ամյակի։ Այդ մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը՝ կից հրապարակելով տեսանյութ։ «Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ՝ Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստանի Անկախության հաստատման 33-ամյակի», – նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն այցելել է Իջևանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելություն
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակության անդամներն օրերս այցելել են Իջևանում տեղակայված Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելություն: Այդ մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։ «Պատիվ էր Իջևանում նախորդ շաբաթ հյուրընկալել Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշին, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակությանն», – իր գրառման մեջ նշել է ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներն այցելել են Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներն այցելել են Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հայ մարտիկների և նրանց օգնության հասած նավաստիների հիշատակին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։ Ֆրանսիայի դեսպանությունը հարգանքի տուրք մատուցեց Մուսա լեռան դիմադրության հայ մարտիկներին իրենց ժառանգների հետ միասին, ինչպես նաև ծովակալ Դարտիժի ֆրանսիացի նավաստիներին, ովքեր նրանց օգնության են հասել և փրկել ցեղասպանությունից։ Հիշում ...
Կարդալ ավելին »Ալեն Սիմոնյանի այցը Կանադա հետաձգվել է. հայտնի է պատճառը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցը հետաձգվել է՝ պայմանավորված այդ երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությամբ։ Այդ մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը: «Կանադական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի նախագահ Գրեգ Ֆերգյուսի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, որի ժամանակ Գրեգ Ֆերգուսը խնդրել է այցի ժամկետները հետաձգել՝ մինչև երկրում ...
Կարդալ ավելին »Լևոն Յոլյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Հաշվեքննիչ պալատի նախկին ղեկավար Լևոն Յոլյանը և նրա ընտանիքի անդամները հոկտեմբերի 3-ին հրավիրվել են դատախազություն։ Ինչպես տեղեկացնում է «Ազդարար» կայքէջը, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Յոլյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Կարդալ ավելին »Եվրաջասթն ու Հայաստանն ընդլայնում են գործակցությունը. ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Եվրաջասթի նախագահին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Գրիգոր Մինասյանը կարևորել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության հետ գործակցությունը քրեական արդարադատության ոլորտում կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում։ Կողմերը երկուստեք ողջունել են 2024թ. սեպտեմբերի 13-ին Եվրաջասթի ...
Կարդալ ավելին »Այս շաբաթ կհայտարարվի Կարմիր բլուր հուշարձանի վերականգնման նախագծի մրցույթ
Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի Հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի միջև 28.03.2018թ. կնքված Էրեբունի հնավայրի պահպանման, արժևորման, զբոսաշրջության խթանման և տուրիստական ծառայությունների ընդլայնման ծրագրի շրջանակներում Կարմիր բլուր հուշարձանի վերականգնման և ամրակայման նախագծի պատվիրման համար միջոցների հատկացման գործընթացն ընթացքի մեջ է։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Այս շաբաթվա ընթացքում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ կկնքվի Դրամաշնորհի հատկացման ...
Կարդալ ավելին »Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը կհամագործակցի WCIT2024/DigiTec-ի հետ
Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր (MoU) է ստորագրել Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ ՀԿ-ի հետ՝ համագործակցելու 2024թ. Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ WCIT2024/DigiTec-ի շրջանակներում միջազգային կրթական փորձի, նորարարությունների և առաջնորդության շուրջ փոխգործակցության նպատակով։ Հուշագիրը ստորագրել են ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։ «Շատ շնորհակալ ենք այս հնարավորության համար։ Մեզ համար ...
Կարդալ ավելին »Գյումրիում կասեցվել է «Կարագ սերուցքային․ ավանդական»-ի արտադրությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացվող վերահսկողական գործընթացում նմուշառում են կատարել առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Փորձարկման արձանագրության համաձայն՝ «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակը՝ «ԱՑԽՄ» և «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Տնտեսավարողին հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել օրենսդրությամբ ամրագրված նորմերին, իսկ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ