• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հայաստանում կբացվի Իրանի առաջին և ամենամեծ մշտական ​​առևտրի կենտրոնն արտերկրում

Հոկտեմբերի 1-ին Հայաստանում կբացվի Իրանի առաջին և ամենամեծ մշտական ​​առևտրի կենտրոնն արտերկրում՝ Իրանի Առևտրի խթանման կազմակերպության (TPOI) հետ համագործակցությամբ։ Այս մասին գրում է իրանական Mehr գործակալությունը։ Նշվում է, որ կենտրոնը կծառայի որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ): Այն կգործի Երևանում՝ ավելի քան 18,000 քառակուսի մետր տարածքում։ Առևտրի կենտրոնի 10,000 քառակուսի մետր ցուցադրական տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային ...

Կարդալ ավելին »

Եղանակը առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ կտեղա: Սեպտեմբերի 20-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 19-ի ցերեկը, ...

Կարդալ ավելին »

Արձանագրվել է իրավախախտման 15 դեպք․ իրավախախտ վարորդները տուգանվել են

Մթնոլորտային օդի պահպանության, փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օգոստոսի 22-ից սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 15 դեպք։ Ինչպես հայտնում են ԲԸՏՄ-ից, բեռնատար մեքենաների վարորդները շինաղբի, ավազի, խճի և այլ սորուն նյութերի տեղափոխումն իրականացրել են առանց անթափանց ծածկոցի՝ խախտելով մթնոլորտային օդի ...

Կարդալ ավելին »

Ուկրաինայի էներգետիկ համակարգում ձմռանը իրավիճակը չափազանց փխրուն կլինի

Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը կարծում է, որ այս ձմռանը Ուկրաինայի էներգետիկ համակարգում իրավիճակը չափազանց փխրուն կլինի։ Այս մասին նա ասել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում՝ կոչ անելով ԵՄ-ին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ աջակցելու երկրի էներգետիկ ենթակառուցվածքին։ Այսպիսով, Եվրամիությունը լրացուցիչ 160 միլիոն եվրո է հատկացնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար, որից 100 միլիոն եվրոն վերցվում է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ...

Կարդալ ավելին »

Նվազել է ԱՄՆ-ում ՀՆԱ-ի կանխատեսումը

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը 2024 թվականի համար ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2.1%-ից իջեցրել է մինչև 2%: Այս մասին ասվում է ամերիկյան կարգավորիչի կայքում հրապարակված միջնաժամկետ կանխատեսման մեջ։ Երկրում 2025-2027 թվականների տնտեսական աճի կանխատեսումները պահպանվել են 2%-ի մակարդակում։ ԱՄՆ-ում գնաճի կանխատեսումը վերանայվել է՝ լավատեսական միտումով. 2024 թվականին այն 2.6%-ից իջեցվել է մինչև 2.3%, 2025 թվականին՝ 2.3%-ից մինչև 2.1%։ 2026-2027 թվականների համար ակնկալվում ...

Կարդալ ավելին »

Ոսկու գինը կտրուկ աճել է

Ոսկու գինը Comex բորսայում թարմացրել է իր պատմական առավելագույնը՝ բարձրանալով 2.625 դոլարից մեկ տրոյական ունցիայի դիմաց: Գնանշումները կտրուկ աճել են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի որոշումից հետո՝ վերջին չորս տարում առաջին անգամ իջեցնելու հիմնական տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ մինչև 4.75-5%: Մինչ ամերիկյան կարգավորիչի կայքում միջնաժամկետ կանխատեսման հրապարակումը, թանկարժեք մետաղի գինը տրոյական ունցիայի դիմաց կազմում էր 2594.7 դոլար։

Կարդալ ավելին »

Սեպտեմբերի 19-ին տեղի կունենա Համաշխարհային շախմատային օլիմպիադայում 8-րդ տուրը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում սեպտեմբերի 19-ին տեղի կունենա 8-րդ տուրը։ Հայաստանի հավաքականը կմրցի հունգարացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր եւ բաժանում են 3-6-րդ տեղերը Ուզբեկստանի եւ Սերբիայի հետ։ Առաջատարը Հնդկաստանն է՝ 14 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող Իրանն ունի 13 միավոր։ Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին ...

Կարդալ ավելին »

«Երևան կլասիկ ֆեստ» փառատոնը շարունակվում է

«Երևան կլասիկ ֆեստ» փառատոնի երկրորդ օրը Թումանյանի անվան զբոսայգում հանդիսատեսին է ներկայացել Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Նիկոլայ Ալեքսեևի ղեկավարությամբ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նվագախումբը ելույթ կունենա նաև սեպտեմբերի 19-ին ժամը 20:00-ին: Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը:

Կարդալ ավելին »

Կառավարությունն փոխհատուցել է Տավուշում և Լոռիում հեղեղումների հետևանքով վնասված տրանսպորտային միջոցների սեփականատերերին

Հանրապետական հանձնաժողովն ամփոփել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները։ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցել 31 240000 դրամ թվով 30 տրանսպորտային միջոցի համար, իսկ Լոռու մարզպետի աշխատակազմին 91 139 000 դրամ 161 տրանսպորտային միջոցի համար։ Հեղեղումների պատճառով վնաս կրածներին փոխհատուցում տրամադրելու հարցն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարրքում։ Այսպիսով, կառավարությունն առաջարկում է տարածքային ...

Կարդալ ավելին »

Բացվել է հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի սեպտեմբերի 19-20-ը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ սփյուռքահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի նկարչական աշխատանքների ինքնատիպ ցուցադրությունն աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող արվեստագետների հանրահռչակմանն ու Հայաստանում նրանց ճանաչմանն ուղղված կարևոր գործառույթ ունի, որը ձևավորում է նաև մշակույթի բնագավառում շարունակաբար ամրապնդվող համագործակցության ու փոխազդեցության կայուն ...

Կարդալ ավելին »