• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

12 տարի հայկական շուկայում․ ինչպես է գործածվում KOMATSU-ի հզոր տեխնիկան մեր հանքերում

Ճապոնական KOMATSU  («Կամացու») հանքարդյունաբերական տեխնիկա ներմուծող և սպասարկող, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ հանդիսացող «ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ» ընկերությունը մոտ 30 տոկոսով ավելացրել է վաճառքի ծավալները։ Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Մարտիրոսյանի՝ դա երկրում շինարարության աշխուժացման արդյունք է, և տնտեսական աճի տեմպը շարունակվելու դեպքում էական առաջընթաց կգրանցեն նաև այս տարի։ «Կամացու» բրենդի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու մասին armhanq.com-ը զրուցեց հանրապետության հանքարդյունաբերական ոլորտում մեծ ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության ոլորտի արդի խնդիրները և ներուժը․ միջազգային ֆորում

Սեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում կանցկացվի «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը», որը նախաձեռնել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Միջազգային կարգի միջոցառմանը հրավիրված են խոշոր հանքարդյունաբերական երկրների հայազգի և արտասահմանցի լավագույն փորձագետները, Հայաստանի կառավարության ոլորտային պաշտոնյաները, հասարակական սեկտորի ներկայացուցիչները։ Հանքարդյունաբերության ոլորտի արդի խնդիրների և ներուժի բացահայտմանը միտված միջոցառման գլխավոր հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Միջոցառման գործընկերներն են՝ BDO Armenia Lydian Armenia @ICMA ...

Կարդալ ավելին »

Քննարկվել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման հարցը

Սեպտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հ. Վարդանյանի գլխավորած պատվիրակության կազմում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն էդուարդ Մարտիրոսյանը, ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը մասնակցել են Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 68-րդ նստաշրջանին։ Գլխավոր համաժողովի շրջանակներում Հ. Վարդանյանը և պատվիրակությունը հանդիպում են ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ, որի ընթացքում ...

Կարդալ ավելին »

Փոխարժեքները՝ սեպտեմբերի 20-ի դրությամբ

Ձեզ է ներկայացնում տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ:

Կարդալ ավելին »

Օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջները․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: «2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 33 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում՝ հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ, առաջադրվել է 13․9 մլն դրամի չափով տուգանք»,- ասված ...

Կարդալ ավելին »

Երևանի և մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արտաշիսյան փ․ 81 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մազմանյան փ. 2, 4, 6, 8, 10, 12 շենքեր, Անդրանիկի փ. 92, 106, 108, 114, 116, 118, 120 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 13 փողոց ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտել է հանցագործության 89 դեպք․ ՆԳՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 19-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու` 9, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, ֆիզիկական ներգործության և հոգեկան ներգործության՝ 6-ական, վստահված գույքի հափշտակման՝ 4, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության՝ 3-ական, ...

Կարդալ ավելին »

Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները

Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115 000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։ Այս տեղահանությունը, որը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության հաստատման ու զարգացման ...

Կարդալ ավելին »

Հանրապետությունում կներդրվի շարժական կապի 5G տեխնոլոգիա

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ 2024 թ. պետբյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է ապահովել հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետությունը: Ըստ հիմնավորման՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2024 թ. պետբյուջեի մասին օրենքով սահմանել ռադիոհաճախականությունների տվյալ տիրույթի համապատասխան հատվածների տրամադրման և օգտագործման վճարները, նկատի ունենալով, որ նշված ռադիոհաճախականությունները նախատեսված են անլար հասանելիության ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին

Սեպտեմբերի 19-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ ՆԳՆ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդ Կամո Գալուստյանին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը տարիների ընթացքում հաստատագրել է իր արդյունավետությունը։ Արամ Հովհաննիսյանը, համագործակցության ամրապնդման գործում անձնական ...

Կարդալ ավելին »