• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Իրազեկում. ՓԾ

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Կարդալ ավելին »

«Գազպրոմ Արմենիա» շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր սոցիալական քաղաքականության շրջանակում շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին։ Անցած տարվա նոյեմբերից շուրջ 40 ընտանիք բնակվում է Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տանը։ «Գազպրոմ Արմենիա»-ն սեղմ ժամկետներում կազմակերպել էր հանգստյան տան ենթակառուցվածքների վերականգնումն ու շահագործումը՝ տեղահանված ընտանիքներին կացարաններով ապահովելու համար: Ներկայում այստեղ բնակվում է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ «Կարին»-ում ստեղծված են ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքը․ ոսկու գինը նվազել է

Սեպտեմբերի 18-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.52 դրամով և կազմել 387.09 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.21 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.70 դրամով և կազմել 430.83 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 0.25 դրամով և կազմել 459.07 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 0.69 դրամով և կազմել 511.38 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը նվազել է 0.97 դրամով և ...

Կարդալ ավելին »

Վարձու աշխատողի չձևակերպման 48 դեպք է գրանցվել

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 48 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 31 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով ...

Կարդալ ավելին »

Արտակ Ջումայանը հանդիպել է Sos-Arménie Côte d’Azur ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է Sos-Arménie Côte d’Azur ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Ասոցիացիան համագործակցելով առողջապահության նախարարության հետ` Հայաստանի բժիշկներին հնարավորություն է տալիս Ֆրանսիայում վերապատրաստվելու: Եռամսյա վերապատրաստումից հետո 2 բժիշկ արդեն վերադարձել է, իսկ 3-ը` պատրաստվում են մեկնելու: Նրանք ևս ներկա էին հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են լեզվական, կազմակերպչական մի շարք խնդիրների լուծմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, որը կբերի ծրագրին ...

Կարդալ ավելին »

Հազարավոր փեյջերներ միաժամանակ պայթել են Լիբանանի տարբեր շրջաններում

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հեննիս-Պլասխերտը Լիբանանում փեյջերների պայթյուններն անվանել է «ծայրահեղ մտահոգիչ էսկալացում»: Այս մասին նշված է սեպտեմբերի 17-ին պայթյուններից հետո նրա տարածած հայտարարության մեջ։ «Այսօրվա զարգացումներն արձանագրում են ծայրահեղ մտահոգիչ էսկալացում առանց այն էլ անընդունելիորեն անկայուն միջավայրում», – նշված է հայտարարության մեջ: Հեննիս-Պլասխերտը դատապարտել է հարձակումը և հիշեցրել, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ «քաղաքացիները թիրախ չեն և ...

Կարդալ ավելին »

Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի առաջին տուրը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեց առաջին տուրը։ Առաջին օրը տեղի ունեցավ 6 հանդիպում։ Տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալը» տանը 3:1 հաշվով հաղթեց գերմանական «Շտուտգարտին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը եւ բրազիլացի հարձակվող Էնդրիկը։ Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 9:2 հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին»։ Չորս գոլ խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Անգլիական «Լիվերպուլն» ...

Կարդալ ավելին »

Ստեղծվել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ

Ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ։ Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի նախագահը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն է։ Խորհուրդը զբաղվելու է Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին վերաբերվող նախագծերը, որոշումները քննարկելու, նրանց կարծիքները և մոտեցումները պարզելու, որոշումներն ավելի թիրախավորված և կարիքահենք դարձնելու հարցերով։ Ինչպես նաև Կառավարության ծրագրերը ...

Կարդալ ավելին »

Նոր Նորք վարչական շրջանում մի քանի ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:

Կարդալ ավելին »

Հանրային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Այն միտված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքի ապահովմանը՝ ի թիվս այլնի նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախների իրականացմանը: Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. ...

Կարդալ ավելին »