• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը

Ազգային Ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը՝ «Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթներն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունելու համատեքստում։ Քննարկմանը, որը վարել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ՄՍԾ պետի առաջին ...

Կարդալ ավելին »

Իրազեկում․ ՓԾ

Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Սեպտեմբերի 18-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Կարդալ ավելին »

Այց Արագածոտնի մարզի հուշարձաններ․ԿԳՄՍ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի հուշարձաններ: Այցի շրջանակում նախարարության մասնագետները եղել են Ամբերդում և Արուճի ամրոցում։ Ամբերդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկում են դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։ Արուճի ամրոցում մասնագետները ծանոթացել են Հնագիտության և ...

Կարդալ ավելին »

Նախարարի տեղակալը մասնակցել է տեխնոլոգիաների փոխանցման թեմայով քննարկմանը

Սեպտեմբերի 17-ին Հայաստանում կայացել է տեխնոլոգիաների փոխանցման թեմայով կլոր սեղան-քննարկումը։ Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) կողմից` Երևանում ԱՄՆ դեսպանատան համակարգմամբ։ Նախարարի տեղակալն իր ողջույնի խոսքում նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում գիտելիքահենք, բարձր արտադրողականություն ապահովող տնտեսության զարգացմանը՝ աջակցելով նորարար և մրցունակ ձեռնարկատիրության, ինչպես նաև փոքր և միջին ձեռներեցության զարգացման ...

Կարդալ ավելին »

Այրվել է ավտոմեքենա

Սեպտեմբերի 17-ին, ժամը 06:15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է «GAZel» մակնիշի բեռնատար (բեռնված փայտածուխով)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։34-ին, մարվել՝ 08։02-ին։ Այրվել է բեռնատարը և 70 ...

Կարդալ ավելին »

Անցկացվել է «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում» թեմայով հանդիպում-քննարկում

Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում (ԻՀԱԿ) անցկացվել է «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում» թեմայով հանդիպում-քննարկում` գործընկեր կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ նախարարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ թե՛ դեպքերի հայտնաբերման, թե՛ բուժման, թե՛ ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային փոխանցման կանխարգելման ուղղությամբ: «Մենք ուսումնասիրել ենք մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման ...

Կարդալ ավելին »

Սպասվում են կարճատև անձրևներ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 17-ին, 19-ին և 20-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 3-6, 19-20-ին ևս 5-7 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 17-21-ը ժամանակ առ ժամանակ ...

Կարդալ ավելին »

Վրաստանի տնտեսական աճը 7 ամսում կազմել է 9.7%

2024 թվականի 7 ամսում Վրաստանի տնտեսական աճը կազմել է 9.7%: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, այժմ գլխավորը տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումն է: «Մեր տնտեսական աճը հուլիսին կազմել է 13%, հետևաբար 7 ամսվա միջին աճը կազմել է 9.7%, ինչը աղքատության հաղթահարման առումով ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում և տարածաշրջանում: Այս ամենը, իհարկե, ...

Կարդալ ավելին »

Գործադուլ Samsung Electronics գործարանում

Հնդկաստանի իշխանությունները ձերբակալել են գործադուլ անցկացնող 104 աշխատողների և արհմիությունների ղեկավարների, որոնք պլանավորում էին երթի դուրս գալ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Աշխատողները բողոքում են Հնդկաստանի հարավում՝ Սրիպերումբուդուր քաղաքում գտնվող Samsung Electronics գործարանում ցածր աշխատավարձի դեմ և պահանջում են ավելի հարմար աշխատանքային ժամեր: Աշխատակիցները գործադուլ են անում արդեն մեկ շաբաթ՝ խափանելով արտադրությունը Հնդկաստանում տարեկան 12 միլիարդ եկամուտի մեկ երրորդն ...

Կարդալ ավելին »

Աերոֆլոտ SU1869 չվերթը արտակարգ վայրէջք է իրականացրել

«Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Երևան-Մոսկվա չվերթն էր իրականացնում, երկուշաբթի գիշերը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում՝ ուղևորի ինքնազգացողության վատթարացման պատճառով, «Ինտերֆաքս»-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։ Դեպքը տեղի է ունեցել ուղևորներից մեկի ինքնազացողոթյան վատանալու պատճառով 02:12-ին (Մոսկվայի ժամանակով 01:12-ին) ։ Ուղևորը տեղափոխվել է քաղաքային բուժհաստատություն։

Կարդալ ավելին »