• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Արսեն Մանգասարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն

Սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ այցելել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության արտաքին կապերի և ռազմավարության վարչության ներկայացուցիչների, Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ Էմանուել Շարփիի և Սեն-Սիրի վարժարանի ղեկավարության հետ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ. Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգ, տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցեր։ Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքը սեպտեմբերի 16-ին

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 16-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է միջինը 385․02 և վաճառվում՝ 390,19 փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է միջինը 423,66 և վաճառվում՝ 435,5 փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է միջինը 4,13, վաճառվում՝ 4,45 փոխարժեքով։

Կարդալ ավելին »

ՀՀ ՊԵԿ-ը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է 490 միլիոն դրամի ստվերային շրջանառություն

Մասնավորապես, օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում գործող շինանյութի առևտրով զբաղվող ընկերությունն, ապրանքներ վաճառելիս, չի տրամադրում ՀԴՄ կտրոն, ինչպես նաև դուրս չի գրում համապատասխան հարկային հաշիվներ, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով` ձեռնարկված համակողմանի և  մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են: Մասնավորապես, փաստական տվյալներ ...

Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցի ներկայացման, հանձնման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցի ներկայացման, հանձնման արարողությանը: Այն մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ:Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, Կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:Վարչապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՄԱԿ զբոսաշրջության ...

Կարդալ ավելին »

Ան նախաձեռնել է քննարկում ռազմավարական գլխավոր ուղղություններից մեկի ԱԱՊ օղակի խնդիրերի համար

Առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և միջազգային գործընկերների հետ նախաձեռնել էր հանդիպում` քննարկելու ռազմավարական գլխավոր ուղղություններից մեկի` առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի խնդիրերը: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ընդառաջ, կարևորելով առաջնային օղակի հզորացումը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպմանը նշել է` առաջադեմ և ճկուն առողջապահական համակարգ, առանց ԱԱՊ հզոր օղակի, գոյություն ունենալ չի կարող: «Առաջնային օղակի ճիշտ կազմակերպված աշխատանքից է ...

Կարդալ ավելին »

Լավ նշան BTC-ի համար. Կայուն կրիպտոարժույթի կապիտալիզացիան հասել է 170 միլիարդ դոլարի

Կայուն կրիպտոարժույթի հատվածը հասել է կարևոր նշաձողի, քանի որ դրա ընդհանուր կապիտալիզացիան գերազանցել է 170 միլիարդ դոլարը։ 2023 թվականի նոյեմբերին՝ 119․1 միլիարդ դոլարից ցածր՝ կայուն կրիպտոարժույթների շուկայական արժեքն այժմ աճել է ավելի քան 42%-ով։ Կայուն կրիպտոարճույթի կապիտալիզացիայի աճին նպաստում են երեք առաջատար կայուն մետաղադրամներ՝ Tether (USDT), USD Coin (USDC) և Dai (DAI): Դրանցից յուրաքանչյուրի շուկայական արժեքը համապատասխանաբար կազմում է 118․43 մլրդ ...

Կարդալ ավելին »

Եվրոպական կենտրոնական բանկը կիջեցնի հիմնական տոկոսադրույքը

Եվրոպական կենտրոնական բանկը որոշել է իջեցնել հիմնական տոկոսադրույքը մինչև տարեկան 3.65%: Կարգավորողը նշել է, որ ավանդային տոկոսադրույքը կնվազի մինչև 3.5%: «Հիմնական վերաֆինանսավորման գործառնությունների և մարժային վարկավորման տոկոսադրույքները կնվազեն համապատասխանաբար մինչև 3.65% և 3.90%: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ից:

Կարդալ ավելին »

Մրցույթ ուսանողների համար․ ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարության կազմակերպած մրցույթին մասնակցելու համար ուսանողները կարող են դիմել մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը: Մրցույթի անցկացման ընթացքը հետևյալն է՝ Հայտ ներկայացրած ուսանողներից կձևավորվեն 10 անդամներից բաղկացած խմբեր, որոնք կմասնակցեն 5-օրյա հատուկ դասընթացների շարքին:Դասերի ավարտից հետո յուրաքանչյուր խումբ կունենա մենթոր և կսկսի աշխատել խմբին ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ: Խմբերը պետք է ներկայացնեն սահիկաշարեր՝ առաջարկելով խնդիրների լուծման իրենց տարբերակները: Աշխատանքները ...

Կարդալ ավելին »

Արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայից՝ 1 բրոնզե մեդալ

ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության (ԱԲ) առաջին միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 8-12-ն Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 25 երկրի 90 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Ինչպես  տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Արզումանյանն ու ...

Կարդալ ավելին »