• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Անցած շաբաթվա ամփոփում․ ՓԾ

Սեպտեմբերի 9-ից 15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 567 դեպք, որից 198-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 113, փլուզման՝ 5, պայթյունի, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, քարաթափման, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու, բնական հրդեհի, պայթուցիկ սարքերի տեղադրման, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման, տեղատարափ անձրևի՝ 3-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 37, կեղծ ահազանգի՝ 7, ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի

Երևանում սեպտեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-21-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21մ/վ արագությամբ։ Այս մասին տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Մարզերում սեպտեմբերի16-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-21-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 17-ին և 19-20-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև ...

Կարդալ ավելին »

Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել մամլո ասուլիսով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև լրագրողների և քաղաքացիների հարցերին: Պատասխանելով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքի մասին հարցին՝ նախարարը նշել է, որ նորակառույց բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին տրամադրվում է ամբողջական նոր գույք. դա վերաբերում է թե՛ դասասենյակների, թե՛ ճաշարանների, թե՛ գրադարանների, թե՛ ուսուցչանոցների և մարզադահլիճների գույքին: «Կահավորվում ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի ԶՈՒ ռազմակայանը ենթարկվել է հրթիռակոծության

ԱՄՆ-ի զինված ուժերի՝ Սիրիայի տարածքում գտնվող Խարաբ ալ Ջիր ռազմակայանը ենթարկվել է հրթիռակոծության։ Այս մասին հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։ Նշվում է, որ պարզ չէ, թե ով է հարձակման պատասխանատուն։ Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Քրդական կազմավորումները՝ արևմտյան կոալիցիայի աջակցությամբ, այժմ վերահսկում են սիրիական Հասաքայի և Ռաքքայի նահանգների մեծ մասը, ինչպես նաև Դեյր էզ Զորի նահանգի հյուսիսարևելյան շրջանները։ 2015 ...

Կարդալ ավելին »

Երևանում և հարակից որոշ շրջաններում լույս չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 17-ին ժամը 09:30-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 7-րդ փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան, Գայի, Հովսեփյան փողոցների, հարակից տարածքների գազասպառողների, Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանի, ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան․ տեղեկացնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով: Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:

Կարդալ ավելին »

Մահացել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը

70 տարեկանում մահացել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը։ Նա Jackson-5 խմբի անդամ էր։ Տիտոն Ջեքսոնների ընտանիքի 9 երեխաներից երրորդն էր։ «Խոր վշտով հայտնում ենք, որ մեր սիրելի հայրը՝ ռոք’ն’ռոլի փառքի սրահի անդամ Տիտո Ջեքսոնն այլևս մեզ հետ չէ։ Մենք ցնցված ենք և վշտացած։ Մեր հայրն անհավանական մարդ էր, ով հոգ էր տանում բոլորի մասին»,-ասվում է Տիտոյի զավակների տարածած հաղորդագրության մեջ։ Տիտո ...

Կարդալ ավելին »

Էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատ

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2024 թ. սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 876 հատ։ Հիշեցնենք, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական ...

Կարդալ ավելին »

Թանկարժեք մետաղների և նավթի գները այսօր

Նավթի գները նվազել են Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 69.24 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.97%-ով և կազմել 71.61 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 ...

Կարդալ ավելին »

Արագածոտնի մարզի Դավթաշեն և Ներքին Սասնաշեն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դավթաշեն և ժամը 12։00-ից մինչև 12։30-ը Ներքին Սասնաշեն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

Կարդալ ավելին »