• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հարիսը ընտրողների աջակցության մակարդակով 1 տոկոսային կետով առաջ է անցել Թրամփից. WSJ

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ընտրապայքարում ընտրողների աջակցության հարցում մրցակցից առաջ է անցել 1 տոկոսային կետով։ Այս մասին վկայում են The Wall Street Journal թերթի անցկացրած նոր հարցման արդյունքները։ Այդ տվյալներով՝ Հարիսի օգտին պատրաստ է քվեարկել հարցման ենթարկված ամերիկացիների 48 տոկոսը, Թրամփի օգտին՝ 47։ Հարցում անցկացվել է օգոստոսի 24-28-ին, մասնակցել է 1,5 հազար ամերիկացի։ Վրիպանքը կազմել է 2,5 ...

Կարդալ ավելին »

Կեղծ փաստաթղթերով, խարդախությամբ ապահովագրական ընկերությունից 1,37 մլրդ դրամի հատուցում ստանալու փորձ է արվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է փաստաթղթեր կեղծելու միջոցով խարդախության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված անհրաժեշտ գործողություններով փաստական տվյալներ են ստացվել, որ 1999թ. հիմնված, մեղվաբուծությամբ և դիետիկ սննդի արտադրությամբ զբաղվող ՍՊ ընկերության ...

Կարդալ ավելին »

Ուկրաինան կդադարեցնի ռուսական նավթի և գազի տարանցումը հունվարի 1-ից

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Новини. Live» հարցազրույցում հայտնել է, որ 2025թ. հունվարի 1-ից Կիեւը դադարեցնելու է ռուսական գազի եւ նավթի տարանցումը Եվրոպա, բայց պատրաստ է կատարել դա այլ երկրներից։ «Այո, դա կարող է լինել այլ տարանցիկ գազ, որը կգնա, օրինակ, միջերկրածովյան երկրներ։ Այսօր Եվրոպան դիվերսիֆիկացրել է Ռուսաստանից նավթի եւ գազի մատակարարումները։ Հիշեցնեմ, որ գազից բացի 2025թ. հունվարի ...

Կարդալ ավելին »

Ավարտվել է «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը

Ավարտվել է օգոստոսի 20-26-ը Դիլիջանի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի (Թումո) մասնաճյուղում կայացած «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը, որին մասնակցել է նաև Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) տնօրեն Էմանուել Սամսոնը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։  8 երկրի 16 ավագ դպրոցների աշակերտներ հնարավորություն ունեցան ֆրանսերենով աշխատելու ստեղծագործական և զվարճալի նախագծերի վրա՝ գեղարվեստական ​​ստեղծագործությունից մինչև ձայնային ...

Կարդալ ավելին »

Երևանում տեղադրվում են փողոցների անունների, շենքերի ու տների հասցեների նոր ցուցանակներ

Երևանում տեղադրվում են փողոցների անունների, շենքերի ու տների հասցեների նոր ցուցանակներ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։  «Չգունաթափվող և ջերմադիմացկուն նյութից պատրաստված ուղեցույց-ցուցանակները կամրացվեն բոլոր վարչական շրջաններում: Նախկին՝ թուջե ձուլվածքով ցուցանակները կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում՝ կառույցների ճարտարապետական տեսքը պահպանելու նպատակով: Այս պահին գործընթացը շարունակվում է Էրեբունի վարչական շրջանում»,-նշված է հաղորդագրության մեջ: 

Կարդալ ավելին »

Հունական զբոսաշրջային քաղաքի ափը ողողվել է հարյուր հազարավոր անկած ձկներով

Հունաստանի իշխանությունները շարունակում են հավաքել հարյուր հազարավոր անկած ձկները Էգեյան ծովի նավահանգստային Վոլոս քաղաքի ափերից: The Guardian պարբերականը հաղորդում է, որ անկած ձկները ծովում են հայտնվել անցյալ տարվա հեղեղումներից հետո, որոնց պատճառով լճերն ու գետերը դուրս են եկել ափերից։ Նշվում է, որ ձկներից սարսափելի գարշահոտություն է տարածվել։ Վոլոսի քաղաքապետը տեղի ունեցածի մեջ մեղադրել է իշխանություններին, որոնք խնդիրը չեն լուծել և ...

Կարդալ ավելին »

Այգավան գյուղում 32-ամյա տղամարդ է սպանվել. ՔԿ

Արարատի մարզի Այգավան բնակավայրում օգոստոսի 30-ին սպանություն է կատարվել: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, տեղեկացնելով, որ քրեական վարույթ է նախաձեռնվել: ««Վեդու բժշկական կենտրոն»-ի շտապօգնությունից 2024 թվականի օգոստոսի 30-ին հաղորդում է ստացվել, որ 32-ամյա տղամարդը, բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում, հարազատների կողմից տեղափոխվել է հիվանդանոց: Վերոգրյալի հիման վրա նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է անշարժ գույքի ապօրինի վարձակալության մի քանի տասնյակ դեպք

2024 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից  կատարվել է այցելություն Երևանի և մարզերի շուրջ 300 հասցեներում։  Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, մի քանի տասնյակ դեպքերով ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բացահայտված անշարժ գույքի ապօրինի վարձակալության դեպքերի մասով կազմվել են արձանագրություններ, որոնք ուղարկվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։ Հնարավոր վարչական ակտերի ընդհանուր գումարը կազմում է 11 մլն 691 ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանից կվտարվի ԱՊՀ երկրներից և Աֆրիկայից 120 միգրանտ՝ Մոսկվայի մարզում իրականացված ռեյդից հետո

Մոսկվայի մարզի Պուշկինո քաղաքում ոստիկանները հայտնաբերել են 120 օտարերկրյա քաղաքացու, որոնք ՌԴ-ում են գտնվել օրենսդրության խախտմամբ: Այդ մասին հայտնել է ՌԴ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տատյանա Պետրովան։ «Ռեյդի ընթացքում 120 օտարերկրյա քաղաքացու նկատմամբ կազմել են վարչական արձանագրություններ», – Պետրովայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը: 19 միգրանտ պատասխանատվության է ենթարկվել անօրինական աշխատանքային ...

Կարդալ ավելին »

Հանրապետության ամբողջ տարածքում անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով միջոցառում

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 2-ից ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով 10-օրյա միջոցառում։  Ոստիկանությունից հայտնում են, որ հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է․ • տարրական դասարանների երեխաներին ուղեկցել և չթողնել առանց հսկողության,• տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին,• երթևեկելիս լինել խիստ ուշադիր և ...

Կարդալ ավելին »