• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  «2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են ...

Կարդալ ավելին »

Նպատակը ոչ թե բիզնեսին պատժելը, այլ հարկեր թաքցնելու երևույթը կանխելն է. ՊԵԿ պաշտոնյան՝ Քրեական օրենսգրքի փոփոխության մասին

Տասը միլիոն դրամ և ավելի հարկեր չվճարելու դեպքում բիզնեսին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ խրախուսական նորմը Քրեական օրենսգրքից հանելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի նախագիծը նպատակ ունի սոցիալական արդարության հետ կապված խնդիր լուծել, վերացնել օրինապահ հարկ վճարող բիզնեսների ու հարկերը թաքցնող բիզնեսների նկատմամբ անարդար մոտեցումը:   Նոր նախագծի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին է պատասխանել ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը: -Պարոն Մնացականյան, ՊԵԿ–ի ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.91%-ով և կազմել 76.13 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.82%-ով և կազմել 80.17 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 30-08-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.11%-ով և կազմել 2547.00 դոլար, արծաթի գինն աճել է 1.16%-ով և կազմել 29.75 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.21%-ով և կազմել 944.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 30-08-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 41335.05 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 5591.96 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 17516.43 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 30-08-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.69%-ով և կազմել 18912.57 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.84%-ով և կազմել 7640.95 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 8379.64 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 930.12 կետ:

Կարդալ ավելին »

Ռուսաստանցիների այցերը Հայաստան նվազել են

Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Ռուսաստանի քաղաքացիները կատարել են 12.6 միլիոն արտասահմանյան ուղևորություն: Այս մասին են վկայում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վիճակագրության տվյալները: Այս տարի արտասահմանյան ուղևորությունների թիվն 9%-ով ավելի է 2023-ի նույն ժամանակահատվածում արձանագրվածից: РБК-ի փոխանցմամբ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակում սահմանապահ ծառայությունն արձանագրել է 11.6 միլիոն ուղևորություն: ԱԴԾ սահմանային ծառայության վիճակագրությունն արձանագրում է պետական ​​սահմանի հատումների թիվը՝ հաշվի առնելով ...

Կարդալ ավելին »

Անձրև ու շոգ․ եղանակը Հայաստանում

Օգոստոսի 30-ի երեկոյան հանրապետության տարբեր մասերում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Հարավարեւմտյան քամին կուժգնանա՝ 17-20 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Կոտայքի եւ Արագածոտնի նախալեռներում երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 14-18 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատեւ անձրեւներ  եւ ամպրոպ, քամին կուժեղանա՝ 14-16 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +9+14, ...

Կարդալ ավելին »

Առաջիկա 5 օրերին որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Կարդալ ավելին »

Առողջապահության տեսչական մարմինն այս տարի 3 մլրդ դրամ տուգանք է նշանակել դեղերի շրջանառության խախտումների համար

ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն ընթացիկ տարվա 8 ամիսների համար կազմել է շուրջ 3 մլրդ դրամի վարչական ակտեր՝ դեղերի շրջանառության ոլորտում խախտումների համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։ Այս ճյուղում ծանր պատկերն ավելի տեսանելի ներկայացնելու համար Սարգսյանը հրապարակել է 2023 թվականի խախտումների տվյալները։ Նրա խոսքով՝ նախորդ տարի ստուգող ...

Կարդալ ավելին »