ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 29-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 387.85 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.15 դրամով և կազմել 430.36 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.24 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.13 դրամով և կազմել 511.65 դրամ: Ինչ վերաբերում է ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանը կարևորում է Ուրուգվայի հետ տարբեր ոլորտներում գործակցության զարգացումն ու ամրապնդումը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանիին: Վարչապետը ողջունել է Ուրուգվայի օրենսդիր մարմնի ղեկավարության այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների փաստը: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Ուրուգվայը դժվարին իրավիճակներում մշտապես եղել է Հայաստանի ...
Կարդալ ավելին »Հայաստանը կսկսի փոխհատուցում վճարել հարկադիր պարապուրդում գտնվողներին
Հայաստանում աշխատողի հարկադիր պարապուրդի ընթացքում, եթե վերջինս աշխատանքի է գնում այլ գործատուի մոտ, ապա պետք է վճարվի 9 ամսվա աշխատավարձ՝ նախկին աշխատավայրից։ Այս մասին Ազգային ժողովում օգոստոսի 29-ին Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց Հանրապետության արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։ Հարկադիր պարապուրդը, գործող օրենսդրության համաձայն, աշխատանքի ժամանակավոր դադարեցում ...
Կարդալ ավելին »Դոլարը, եվրոն, ռուբլին և ոսկու գինը նվազել են. 29-08-24
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 29-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 387.85 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.24 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 1.15 դրամով և կազմել 430.36 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 459.92 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 1.13 դրամով և կազմել 511.65 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքն ...
Կարդալ ավելին »ՀԿԵ-ն անցկացրեց «Անվտանգության օր» միջոցառումը
«Հարավկովկասյան երկաթուղին» 2024թ. օգոստոսի 28 – ին կազմակերպել է երկաթուղային գծանցներում երթևեկության անվտանգության ապահովման միջոցառում, որի նպատակն է բարձրացնել ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների ուշադրությունը անվտանգության հարցերի նկատմամբ և կանխել երկաթուղային գծանցներում ճանապարհատրանսպորտային պատահարները: Ակցիան տեղի է ունեցել ՀՀ 7 մարզերում առավել ինտենսիվ երթևեկություն ունեցող գծանցներում ՝ իրավապահ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին ներկայացվել են այն սպառնալիքները, ...
Կարդալ ավելին »Հայտնաբերվել է ավելի քան մեկ շաբաթ որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին՝ ծառից կախված վիճակում
Օգոստոսի 20-ին հաղորդվել էր 1960 թ. ծնված Սումբատ Բայանդուրյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 28-ին Լոռու մարզի Շահումյան բնակավայրի հարակից անտառամերձ տարածքում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 63-ամյա Սումբատ Բայանդուրյանի դիակը: Կատարվում է քննություն:
Կարդալ ավելին »Սիգի որսի ժամկետը երկարաձգվեց մինչեւ նոյեմբերի 15-ը. ևս 422 տոննա չափաքանակ սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 29-ի նիստում սահմանեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի ևս 422 տոննա չափաքանակ՝ սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածի համար։ Որոշման հիմնվորման մեջ նշվում է, որ 2024-ի մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 257 տոննա չափաքանակ, կնքվել է 9 պայմանագիր՝ 256946.9 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար: Սևանա ...
Կարդալ ավելին »Պատմամշակութային հիմնախնդիրներ. ԳԱԱ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան շատ երկրների գիտական և բուհական կենտրոնների ներկայացուցիչներ։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը ողջույնի խոսքում նշեց, որ գիտաժողովի ընթացքում քննարկվելու են պատմական նշանակություն ունեցող այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել հետխորհրդային շրջանում և ...
Կարդալ ավելին »ՀԱՊԿ-ում լարված են անվանել Անդրկովկասում տիրող իրավիճակը
ՀԱՊԿ-ում կարծում են, որ Անդրկովկասում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, քանի որ Արևմուտքը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։ «Իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում մնում է ոչ պակաս բարդ։ Հատուկ մտահոգություն է առաջացնում հակասությունների բարձր մակարդակը, որն առաջին հերթին պայմանավորված է չկարգավորված տարածքային խնդիրներով, ինչպես նաև Անդրկովկասում իր ...
Կարդալ ավելին »Նորատուսի արվեստի դպրոցում տեղադրվում է ջեռուցման համակարգ
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղի արվեստի դպրոցում տեղադրվում է ջեռուցման համակարգ, փոխվում են նաև պատուհանները։ Ինչպես տեղեկացանք Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, տեղադրվում են ժամանակակից օդատաքացուցիչներ, որոնք ապահովելու են 350 քմ տարածքով դահլիճի ջեռուցումը։ Տեղադրվելու է լրացուցիչ ևս 2 կաթսա. գազածավալի փոփոխության հետևանքով կատարվելու են նաև գազահաշվիչի և գազի գծի փոխարինում։ Շինաշխատանքների արժեքը կազմում է 7 մլն 440 հազար դրամ։ Աշխատանքներն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ