Այս ուսումնական տարվա մեկնարկին դպրոցներում նոր դասագրքերի հետ կապված խնդիր չի լինի, տպագրությունն ամբողջությամբ իրականացվել է, մի մասն արդեն դպրոցներում է, մյուս մասը կհասնի մինչև շաբաթվա վերջ: Այդ մասին վստահեցրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին հարցրեց, թե ինչքանո՞վ են պատրաստ նոր ուսումնական տարվա մեկնարկին: «Այս տարի մեզ համար նույնպես լինելու է բարդ, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Պետությունը կսուբսիդավորի լիզինգով շարժական սպանդանոցի ձեռքբերման 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը
Պետությունը կսուբսիդավորի լիզինգով շարժական և շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար սահմանված 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը: Բացի այդ՝ պետությունն աջակցության ծրագրի շրջանակներում այսուհետ կփոխհատուցի լիզինգի տոկոսադրույքի 12 տոկոսը՝ 10 տոկոսի փոխարեն: Նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստում: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիշեցրեց, որ գործող որոշման համաձայն՝ կառավարությունը ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր ունի: Ծրագրի համաձայն՝ մեկ տնտեսվարողի ...
Կարդալ ավելին »Կստեղծվի 4 նոր պատմամշակութային արգելոց
Հայաստանում կստեղծվեն «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցները: Համապատասխան նախագիծը հավանություն ստացավ առավարության օգոստոսի 29-ի նիստում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ մշակութային ժառանգության և զբոսաշրջային ներուժի տեսանկյունից հանդիսանալով բավականին մեծ պոտենցիալ ունեցող պետություն՝ Հայաստանը շարունակում է պատմական, գիտական, գեղարվեստական, ազգագրական արժեք ներկայացնող և զբոսաշրջային գրավչություն ունեցող հուշարձանների տարածքները դարձնել պատմամշակութային արգելոցներ: «Նախագծով ...
Կարդալ ավելին »Իրանի քաղաքացին Հայաստան է ներմուծել 233 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից ՊԵԿ ՄԴՊ վարչություն տվյալներ էին ստացվել, որ Իրանի քաղաքացին մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք է ներմուծել թմրամիջոց և պատրաստվում է այն ուղարկել Ավստրալիայի Համագործակցություն։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից, իրացնելով ստացված տվյալները` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր ...
Կարդալ ավելին »543 ուսուցիչ գնահատվել է տարրական մակարդակում վերապատրաստման կարիք ունեցող
Հայաստանում գնահատվել են ավելի քան 6000 ուսուցիչներ, որոնք առաջիկայում պետք է վերապատրաստվեն: Այդ մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում նոր նախագծի ներկայացման ընթացքում: Նախագծով փոփոխություններ են առաջարկվում ուսուցիչների վերապատրաստման կարգում: Նախարարը կարևորեց ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգի բարեփոխումը, որով բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համակարգով: «Նոր մոտեցմամբ ...
Կարդալ ավելին »Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի 45 նոր կառուցված դպրոց
Հայաստանն այս տարեվերջի դրությամբ կունենա 45 նոր կառուցված և շահագործման հանձնված դպրոց, կան նաև շինարարության փուլում գտնվող դպրոցներ: Այդ մասին կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե 300 դպրոց և 500 մանկապարտեզ նորոգելու, կառուցելու և վերակառուցելու ծրագիրն ի՞նչ փուլում է: «Այս տարեսկզբին ունեինք 28 նոր կառուցված և շահագործման հանձնված դպրոց: Սեպտեմբերի 1-ի դրությամբ ևս 7-ը կհանձնվեն ...
Կարդալ ավելին »Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նախատեսվում է 2027-ին
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, նոր պայմանավորվածության արդյունքում, նախատեսվում է 2027 թվականին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար, սահմանադրական բարեփոխումների խորհրդի ղեկավար Գրիգոր Մինասյանը: Նախարարը վստահեցրեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը իր հունով առաջ է շարժվում: Պարզապես ամառային շրջանով պայմանավորված՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերը 3 ամիս ոչ այդքան ինտենսիվ էին գումարվում: «Սահմանադրական հանրաքվեն, նոր պայմանավորվածության արդյունքում, նախատեսվում ...
Կարդալ ավելին »Փարիզում անցկացվող Պարալիմպիկ խաղերին Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ ունի
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը, որին 184 երկրի ավելի քան 4000 մարզիկ է մասնակցել։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ժամանակակից օլիմպիական շարժման պատմության մեջ առաջին անգամ Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել մարզադաշտից դուրս՝ Փարիզի կենտրոնում։ Բացման արարողության մեկնարկին նախ վառվել է Պարալիմպիկ ջահը, որով տրվել է ...
Կարդալ ավելին »Ձորագյուղում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց։ Ինչպես տեղեկացանք Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ձորագյուղի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 104 մլն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է Ձորագյուղի 9 թաղամասում ոռոգման ջրատարի ներքին ...
Կարդալ ավելին »Ճապոնիայում թայֆունի պատճառով կան տասնյակ վիրավորներ
Ճապոնիայի հարավ-արևմտյան Կյուսյու կղզի հասած թայֆունի պատճառով առնվազն 40 մարդ է տուժել երկրի երեք պրեֆեկտուրաներում։ Այդ մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։ Թայֆունն ուղեկցվում է հորդառատ անձրևներով և մինչև 180 կմ/ժամ արագությամբ քամիներով։ Թայֆունի պատճառով խափանվել է տրանսպորտի երթևեկությունը, որոշ երկաթուղիներ դադարեցրել են գնացքների աշխատանքը մի շարք ուղղություններով, չեղարկվել են բազմաթիվ թռիչքներ։ Շուրջ 254 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Խափանվել ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ