Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարվանից կազմակերպվելու է էլեկտրոնային եղանակով: Այդ մասին կառավարության նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարվանից կազմակերպվելու է էլեկտրոնային եղանակով: Սա նշանակում է նաև, որ դրա հետ կապված տեխնիկական բարդությունները, ժամանակի հետ կապված խնդիրները շատ ավելի դյուրին են լինելու»,-ասաց նախարարը: Անդրեասյանը հավելեց՝ դա նշանակում է, որ ուսուցիչները ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Աղջիկները պետք են գիտությանը և Հայաստանի կայուն ապագային. կայացել է Ֆեմիննոյի մրցանակաբաշխությունը
«Աղջիկները պետք են գիտությանը» կարգախոսն են ընտրել ՖԵՄԻՆՆՈ հարթակի նախաձեռնողներն իրենց նոր ծրագրի համար, որ կոչվում է «STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն»։ Սա կրթական մրցութային ծրագիր է՝ մասնագիտական կողմնորոշման տարրերով։ Այն ուղղված է STEM/ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտներում դպրոցահասակ աղջիկների հետաքրքրությունը խթանելուն։ Ծրագրի մասնակցության հայտը լրացրել էր 7-11-րդ դասարաններում սովորող 300-ից ավելի աղջիկ՝ Հայաստանի բոլոր մարզերից, մրցույթը հաղթահարել է 200-ը։ Ցանկանալով ...
Կարդալ ավելին »Դատախազությունը պահանջում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից բռնագանձել 17 անշարժ գույք
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 17 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, 4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել ...
Կարդալ ավելին »Telegram-ի հիմնադիր Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիան
Telegram-ի հիմնադիր և ղեկավար Պավել Դուրովը դատական հսկողության տակ է գտնվում Ֆրանսիայում՝ իր մեսենջեր հավելվածում կազմակերպված հանցավորության հետ կապված հետաքննության պատճառով։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Ըստ Ֆրանսիայի դատախազության՝ Դուրովը պետք է վճարի 5 միլիոն եվրո գրավ, պետք է երկու շաբաթը մեկ անգամ ներկայանա Ֆրանսիայի ոստիկանություն և չի կարող լքել երկրի տարածքը։ Գործը, որով 39-ամյա Դուրովի նկատմամբ հետաքննություն է տարվում, ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են․ 29-08-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.28%-ով և կազմել 74.70 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.15%-ով և կազմել 78.74 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 29-08-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.05%-ով և կազմել 2549.70 դոլար, արծաթի գինը նվազել է 1.54%-ով և կազմել 29.41 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.96%-ով և կազմել 942.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսները նվազել են. 29-08-24
ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 41091.42 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.60%-ով և կազմել 5592.18 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.12%-ով և կազմել 17556.03 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 29-08-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 18782.29 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 7577.67 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 8343.85 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.08%-ով և կազմել 930.12 կետ:
Կարդալ ավելին »Իջևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սաթիկ Օթարյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Տավուշի մարզ, ք․ Իջևան)։ Այս մասին տեղեկանում enq ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով. հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, ...
Կարդալ ավելին »Իրանի կառավարության մամուլի քարտուղարն առաջին անգամ կին է
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջարկով և նախարարների կաբինետի հավանությամբ Ֆաթիմեհ Մոհաջերանին դարձել է Իրանի կառավարության առաջին կին մամուլի քարտուղարը, գրում է Mehr-ը։ Իրանի կառավարության նախկին խոսնակը հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի վարչակազմում Ալի Բահադորի Յահրոմին էր: Ֆաթիմե Մոհաջերանին, ծնված 1970 թվականին Մարքազի նահանգում, 11-րդ կառավարությունում զբաղեցրել է Շարիաթի տեխնիկական և մասնագիտական ուսուցման համալսարանի ղեկավարը (մասնագիտացված կանանց համար): 2017 թվականի հոկտեմբերի 17-ին ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ