• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

«Նարեկացի» նվագախումբը համերգով հանդես է եկել «Արթիկ» ՔԿՀ-ում

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր երաժշտական մեծ միջոցառում․ հիմնարկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում համերգային ծրագրով հանդես է եկել «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ։ Նվագախումբը ներկայացրել է գործիքային կատարումներ Արտեմ Խաչատուրի ստեղծագործություններից, նաև հայկական պարեղանակներ՝ նրա մշակմամբ։ Մենակատարներ Սմբատ Խալաթյանը և Արսինե Տերտերյանը հնչեցրել ...

Կարդալ ավելին »

Իրանի արտաքին գործերի նախարարն անխուսափելի է համարում պատասխանն Իսրայելին

Իսրայելն անպայման Իրանից պատասխան կստանա Թեհրանում ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին իտալացի գործընկերոջ՝ Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում։ «Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը սիոնիստական վարչակարգի (Իսրայելի) ահաբեկչական ակտին անխուսափելի է, լինելու է ճշգրիտ եւ մտածված։ Ի տարբերություն սիոնիստական վարչակարգի՝ ԻԻՀ-ն չի ձգտում լարվածության թեժացման, թեեւ դրանից չի վախենում»,- ...

Կարդալ ավելին »

Հրդեհավտանգ ժամանակաշրջան է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան: ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոսին հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այդ մասին այսօր` օգոստոսի 26-ին, հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ»,- նշեց նա:

Կարդալ ավելին »

Առաջնահերթը հանրային տրանսպորտն է․ Ավինյան

Ավտոբուսային գծերը հանրային տրանսպորտի բարեփոխումների կարևորագույն մասն են կազմում, և առանց այդ գծերի ավելացման Երևանում անհատական մեքենաների քանակի ահագնացող ավելացման առումով որևէ դրական լուծումների չենք կարող գալ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Հանրային տրանսպորտի բարեփոխումների հիմնական նպատակն է՝ առաջին հերթին տալ առաջնահերթություն հանրային տրանսպորտին: Սա է լինելու այն տրամաբանությունը, որով Երևան ...

Կարդալ ավելին »

Երևանում միասնական տոմսային համակարգի աշխատանքները կավարտվեն մնչև սեպտեմբերի կեսերը

Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի կեսերը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ «Միասնական տոմսային համակարգի հետ կապված հանձնման–ընդունման փուլում ենք։ Կարծում եմ` մինչև սեպտեմբերի 15-ը կավարտենք այդ աշխատանքները։ Կունենանք նաև նոր կանգառասրահի նմուշային օրինակը, քանի որ նախորդը մենք չընդունեցինք։ Կազմակերպությունը նորն է պատրաստելու, մինչև ամսի 15-ը կտեղադրվի»,– նշեց ...

Կարդալ ավելին »

BMW-ն՝ եվրոպական էլեկտրական մեքենաների շուկայի առաջատարը

Գերմանական BMW ավտոարտադրողը հուլիսին դարձել է էլեկտրական մեքենաների եվրոպական շուկայի առաջատարը՝ վաճառքներն ավելացնելով ավելի քան մեկ երրորդով և այս ցուցանիշով առաջին անգամ առաջ անցնելով ամերիկյան Tesla կորպորացիայից: Այս մասին հայտնում է բրիտանական JATO Dynamics ընկերությունը՝ մասնագիտացած ավտոշուկայի տվյալների վերլուծության մեջ: Նրա տվյալներով՝ նախորդ ամիս եվրոպական 28 երկրներում BMW-ի էլեկտրական մեքենաների վաճառքն աճել է 35%-ով: Վաճառված մեքենաների թիվը հասել է գրեթե ...

Կարդալ ավելին »

Աֆղանստանի օդային տարածքով թռիչքները 7 անգամ աճել են

Աֆղանստանի օդային տարածքում թռիչքների հաճախականությունը մեկ տարվա ընթացքում աճել է յոթ անգամ՝ Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Flightradar ծառայության տվյալներին: «Հակամարտությունների սրմամբ փոխվել է օդային տարածքի օգտագործման մոտեցումը: Ավիաընկերությունները ձգտում են հնարավորինս նվազեցնել ռիսկերը և կարծում են, որ Աֆղանստանի վրայով թռչելն ավելի անվտանգ է՝ հաշվի առնելով Իրանի և Իսրայելի միջև առկա լարվածությունը», – հայտնել ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3․9%-ով

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024թ․-ի երկրորդ եռամսյակում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2,289,185.6 մլն դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 86,145․8 մլն դրամով կամ 3․9%-ով։ Եթե դասակարգենք ըստ տնտեսական գործունեության տեսակների, ապա կստացվի հետևյալ պատկերը․ 2024թ․-ի երկրորդ եռամսյակում մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում ստեղծվել է ՀՆԱ-ի 14․2%-ը, որը կազմում է 324,916.9 մլն դրամ։ ...

Կարդալ ավելին »

Հրապարակվել է 2024-ին Երևանի բազմաբնակարան շենքերի փոխարինվող վերելակների ցանկը

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է 2024 թվականին Երևանի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի փոխարինման ենթակա վերելակների ցանկը:  Վերոնշյալ ցանկը հրապարակված է ըստ վարչական շրջանների: Նոր վերելակները կշահագործվեն ընթացիկ տարում: 

Կարդալ ավելին »