• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Գործակցություն՝ խթանելու WCIT2024/DigiTec ոլորտային բազմազանությունը

Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր է ստորագրել (MoU) «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամի (ASOF) հետ՝ համագործակցելու 2024թ. Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովի` WCIT2024/DigiTec-ի շրջանակներում կրթության և վերապատրաստման ոլորտներում։ Հուշագրի շրջանակներում նախատեսվում է մի շարք առանցքային ուղղություններով փոխգործակցություն, այդ թվում՝ աջակցություն ՀՀ-ում գիտության և տեխնոլոգիաների խթանմանը, կրթական ծրագրերի և վերապատրաստումների կազմակերպմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ բանակի վետերան կինը ռեկորդակիր է դարձել մարմնի դաջվածքների քանակով

Ամերիկուհի Էսպերանս Լումինեսկա Ֆուերսինան պաշտոնապես դարձել է պատմության մեջ ամենաշատ դաջվածքներ և մարմնի փոփոխություններ կատարած կինը։ Նա կատարել է 89 մոդիֆիկացիա, իսկ նրա մարմնի 99,98 %-ը ծածկված է թանաքով։ Այդ մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գիրքը։ 36-ամյա ամերիկուհին, որը բանակի նախկին վետերան է, իր մարմինը վերածել է կտավի, որի թեման է «խավարի վերափոխումը գեղեցկության»։ Նրա դաջվածքները տարածվում են ձեռքերի և ...

Կարդալ ավելին »

«Զորաց քարեր»-ում կտեղակայվի նոր տիպային կենտրոն

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին  անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք կամրացվի: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, որոշման ընդունումը պայմանավորված է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղ այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների սպասարկման նպատակով տիպային տեղեկատվական կենտրոնի տեղադրման և ենթակառուցվածքների զարգացման ապահովման անհրաժեշտությամբ: Տեղեկատվական կենտրոնում կտեղակայվեն նաև ...

Կարդալ ավելին »

Առողջապահական ծրագիր՝ 65 և բարձր տարիքի քաղաքացիների համար

Օգոստոսի 26-30-ը տեղի է ունենալու «Ավելացնենք առողջ կյանքի տարիները» խորագրով հասարակական, լուսավորչական, կրթական և բժշկական միջոցառում:  Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառման նպատակը 65 և բարձր տարիքի՝ ինչպես առողջ, այնպես էլ համակցված քրոնիկ հիվանդություններով բուժառուների ծերունական համախտանիշների հայտնաբերումը և գնահատումն է: «Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 5 պոլիկլինիկաներում այդ օրերին ժամը 12:00-17:00-ն անվճար խորհրդատվություն և սքրինինգ կիրականացվի նշված տարիքային ...

Կարդալ ավելին »

Գործարկվել է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը

Թանգարաններն այսուհետ հասանելի են մեկ հարթակում.  Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 21-ին բացվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրության տոմսերի վաճառքի մեկնարկով գործարկվեց էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը:   Այսուհետ այցելուները կարող են ձեռք բերել թանգարանային տոմսերն առցանց՝ մուտք գործելով museumsarmenia.am կայք: Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը բաղկացած է տոմսերի վաճառքի և մուտքի հասանելիության վերահսկման ու կառավարման բաղադրիչներից:   Համակարգում այս ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը պատժամիջոցները շրջանցելու բացահայտման համար պարգևներ կտրամադրի

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) հայտարարել է, որ կմեղմացնի պատիժը նրանց համար, ովքեր կամովի կընդունեն, որ շրջանցել են ԱՄՆ պատժամիջոցները, ինչպես նաեւ խոստացել է պարգեւներ պատժամիջոցների մասին օրենքների խոշոր խախտման վերաբերյալ տեղեկատվության համար: Ինչպես հաղորդում է Frank Media-ն, դա բխում է հաճախակի տրվող հարցերին (FAQ) գերատեսչության կայքում տված պատասխաններից։ Պարզաբանման մեջ ընդգծվում է, որ մեղքն ինքնակամ ընդունելու դեպքում ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սեյեդ Աբբաս Արաղչիին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ ...

Կարդալ ավելին »

Հանրապետական հանձնաժողովն ամփոփել է աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին տարբեր նախարարություններից ու պետական մարմիններից հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամներ։ Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, նիստը կազմակերպվել էր ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասների ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ:

Կարդալ ավելին »

Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ ամենօրյա պայքարի մեջ է անկախության պահպանման համար. ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի’ հայրենակիցներ,  1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով էլ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:   34 տարի առաջ այս օրը պաշտոնապես ամրագրվեց մեր ժողովրդի` անկախ պետականություն ունենալու տարիների փափագն ու ձգտումը, ինչն ...

Կարդալ ավելին »