• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

«Հայփոստը» հայտարարում է մրցույթ

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարում է ընկերության գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ։ Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ Բարձրագույն կրթություն, Հայերեն գրական լեզվի տիրապետում, Ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 2 տարին՝ ղեկավար պաշտոններում, Ընկերության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ...

Կարդալ ավելին »

Ֆիլմեր, համերգներ, ներառական ճամբար. մեկնարկել է «Ֆրեսկո» փառատոնը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը մինչև օգոստոսի 27 -ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը:  Փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվել է Վանաձորում, տեղի են ունեցել վարպետության դասեր, ֆիլմերի դիտում- քննարկումներ։ «Ինչպես յուրաքանչյուր տարի` այս տարի ևս մտածել և իրականացրել ենք այնպիսի ծրագրեր որոնք կակտիվացնեն մարզային մշակութային կյանքը։ Ծրագրերը ...

Կարդալ ավելին »

2026-ին Հայաստանի տնտեսության արտադրողականությունը կրկնակի կաճի․ նախարար

Հայաստանի կառավարությունն իր առջև երկրի տնտեսության արդիականացման խնդիր է դնում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով ՝ արդիականացման ուղղություններից մեկը երկրի գյուղատնտեսության ոլորտում իրավիճակի բարելավումն է։ Արդիականացման ծրագրի մյուս ոլորտներում պետական ներդրումների պորտֆելն արդեն կազմել է շուրջ 300 մլրդ դրամ, որով տնտեսավարող սուբյեկտները ձեռք են բերել ժամանակակից տեխնիկա, տեխնոլոգիաներ, սարքավորումներ: Այս ...

Կարդալ ավելին »

«Վեոլիա Ջուրն» առաջարկում է պահպանել ջրի գործող սակագները

Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման միասնական օպերատոր «Վեոլիա Ջուրն» առաջարկում է 2025 թվականին պահպանել ջրի գործող սակագները: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ստացել է ընկերության համապատասխան հայտը: Այսպիսով, հաջորդ տարի ջրի սակագինը կկազմի 205,992 դրամ մեկ խմ-ի դիմաց։ Բնակչության սոցիալապես անապահով խավերի համար սակագինը 2025 թվականին կկազմի 180 դրամ մեկ խմ-ի դիմաց: Հանձնաժողովը լիցենզավորված անձի կողմից ներկայացված հաշվարկի և անհրաժեշտ հիմնավորող ...

Կարդալ ավելին »

Apple՝ 2024-ի ամենաթանկ տեխնոլոգիական ընկերությունը

Apple ընկերությունը 2024 թվականին առաջին տեղն է գրավել տեխնոլոգիական ընկերությունների ամենաթանկ ապրանքանիշների վարկանիշային աղյուսակում. անցյալ տարի այդ տեղը զբաղեցնում էր Amazon-ը։ Այդ մասին իր հաշվետվության մեջ հաղորդել է Brand Finance միջազգային խորհրդատվական կազմակերպությունը։ 2023 թվականից ի վեր Apple ապրանքանիշի արժեքն աճել է 74 %-ով՝ հասնելով 516,6 մլրդ դոլարի: Microsoft կորպորացիան ցուցակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, նրա ապրանքանիշի արժեքը կազմել է 340,4 ...

Կարդալ ավելին »

Շրի Լանկան 35 երկրի քաղաքացիների անվճար զբոսաշրջային վիզաներ է տրամադրելու

Շրի Լանկայի կառավարությունը 35 երկրների քաղաքացիների անվճար զբոսաշրջային վիզաներ տրամադրելու հավանություն է տվել, ներառյալ Չինաստանը, Հնդկաստանը եւ Ռուսաստանը, տեղեկացրել է Reuters-ը։ Նշվել է, որ այս քայլը ձեռնարկվել է տուրիզմի խթանման նպատակով։ Զբոսաշրջիկներին կտրամադրվեն 30-օրյա վիզաներ վեցամսյա պիլոտային ծրագրի շրջանակում, որը կսկսվի հոկտեմբերի 1-ից, տեղեկացրել է տրանսպորտի նախարար Բանդուլա Գունավարդանան։ «Կառավարության նպատակը Շրի Լանկան անվիզա ռեժիմի երկրի վերածելն է, ինչպիսին են ...

Կարդալ ավելին »

Ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում` օգոստոսի 26-ին կեսօրից հետո, 23-25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 23-27-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում ...

Կարդալ ավելին »

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 77,79 դոլար

Brent-ի հոկտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել է 0,59 դոլարով (0,76%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 77,79 դոլարի: Այդ մասին  հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ նշելով, որ WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում թանկացել են 0,5 դոլարով (0,68%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 73,67 դոլարի։

Կարդալ ավելին »

Սյունիքում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Opel»-ը․ վերջինը հայտնվել է գետում, կա վիրավnր

Այսօր՝ օգոստոսի 22-ին, Սյունիքի մարզում Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 318 կմ հատվածում՝ Քաջարանի վարչական տարածքում, բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 67-ամյա Արարատ Զախարյանի վարած «Opel» մակնիշի և 62-ամյա Սլավիկ Խաչատրյանի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Opel»-ը հարվածել է կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել գետում: Վթարի հետևանքո «Opel»-ի վարորդը, ում առաջինը ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կլուծարի Հանրային խորհուրդը

Փաստահավաք հանձնաժողովի ձևավորման գործընթացը հանրության համար ավելի վստահելի դարձնելու համար, օրենքի ուժով Հանրային խորհրդի ներկայում գործող կազմը ցրվելու է, ձևավորվելու է նոր խորհուրդ, որն էլ իր հերթին կձևավորի նոր հանձնաժողովը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, կառավարության հերթական նիստում հայտնեց  արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ Փախնախարարը ներկայացրեց, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսում կձևավորի նոր Հանրային խորհուրդ․ «Փաստահավաք խումբը ...

Կարդալ ավելին »