• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Պարույր Սևակում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ճանապարհ

 Պարույր Սևակում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ճանապարհ: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ծրագրի արժեքը 50 մլն դրամ է, որից 27 մլն-ը հատկացրել է Կառավարությունը: Գյուղում կառուցվում է նաեւ նոր դպրոց: Պարույր Սևակ բնակավայրում սկսել է գործել «Կապանտեքս» կարի ֆաբրիկան: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 700 հազար դոլար»,- գրել է վարչապետը։ Նա նշել է, որ ...

Կարդալ ավելին »

Ի՞նչ գույն կունենան «կարմիր գծերը»

ՀՀ կառավարություն այսօր որոշեց, որ Երևանի ավտոկայանատեղերի «Ա» գոտին կլինի կարմիր, «Բ» գոտին` կապույտ գույնով։ Էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման համար վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը կառանձնացվի կանաչ գույնի գետնանշմամբ, իսկ ծառայողական ավտոկայանատեղերինը` սպիտակ։

Կարդալ ավելին »

25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ

25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «25 տարի երեխայի սպասումով․․․ Փոքրիկ Լուսեն այսօր իր ծնողների գրկում է․․․ Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանի խոսքով՝ 25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց ...

Կարդալ ավելին »

«Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը կտրամադրվեն Ակադեմիական քաղաքին

«Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը կտրամադրվեն Ակադեմիական քաղաքին։ Այս որոշումը կառավարությունը կայացրեց այսօրվա նիստում։ Կառավարությունը որոշեց, որ սեփականության օտարման գործընթացը կկազմակերպեն Արագածոտնի մարզպետն ու Երևանի քաղաքապետը։

Կարդալ ավելին »

Հովիվների պրոբլեմ կա, չեն կարող հովիվ գտնել, որ ոչխարաբուծությունը զարգանա. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հաստատեց ոչխարաբուծության և այծաբուծության, մթերատվության բարձրացման և մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրերը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նիստին ներկայացրեց, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը․ «Արհեստական սերմնավորման ծրագրի միջոցով կփորձենք համաչափ բաշխել կովերի ծինը, նաև կաթնատվության ամբողջ գործընթացը։ Մեկ կովի սերմնավորման ծրագրի համար միջին գինը 15 հազար դրամ է։ Այս ծրագրով մենք կփոխհատուցենք 70 տոկոսը, բայց ոչ ավել 10 հազար դրամը․ ...

Կարդալ ավելին »

Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը կաշառք է վերցրել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից քաղաքացիներից կաշառք ստանալու հերթական դեպքերի առթիվ քննված բազմադրվագ քրեական վարույթով առանձնացված մասով նախաքննությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն պաշտոնյայի կողմից շուրջ 4 տասնյակ այլ քաղաքացիներից կաշառք ստանալու վերաբերյալ առանձնացված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին ...

Կարդալ ավելին »

20 դրամը, որ պիտի վճարեն, ճանապարհներ են կառուցվելու․ սեպտեմբերի 1–ից տաքսիստները էլեկտրոնային ՀԴՄ կտրոն կտան

Տաքսիստները սեպտեմբերի 1–ից հաճախորդներին պարտավոր են տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդները «Ես եմ» հարթակում կարող են գրանցվել ու ստանալ հարկ վճարողի հաշվառման համարանիշ և գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ պետության կայացման և նրա կարիքների հասցեագրման ...

Կարդալ ավելին »

ՀՆԱ-ի տարեկան աճը դանդաղել է 16% -ից մինչեւ 7,3%

Հայաստանի ՀՆԱ-ն 2024թ. առաջին կիսամյակում գերազանցել է 4.2 տրլն դրամը կամ 10.6 մլրդ դոլարը՝ այս անգամ տարեկան աճի ավելի նկատելի դանդաղմամբ՝ մինչև 7.3%, մինչդեռ, 2023թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է երկնիշ աճի աննկատ արգելակում ՝ 18%-ից մինչեւ 16%։ Այդ մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները՝ ՀՆԱ-ն շուկայական գներով ներկայացնելով։ Իսկ ՀՆԱ-ի եռամսյակային դինամիկան բացասական էր միայն I եռամսյակում՝ 36,1%, ...

Կարդալ ավելին »

Տանիքի թերություն․ Tesla-ն ավելի քան 9000 Model X է հանում վաճառքից

ԱՄՆ Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) հայտնել է, որ Tesla-ն վաճառքից հանում է 9136 միավոր Model X սպորտային ավտոմեքենա՝ տանիքի երեսվածքը կարող է պոկվել՝ մեծացնելով վթարների վտանգը, հայտնում է Reuters-ը։ «Առջևի և կենտրոնական տանիքի կոսմետիկ հարդարման տարրերը կարող են փակցվել մեքենային՝ առանց նախաներկման: Արդյունքում, մեկ կամ երկու հարդարման տարրերը կարող են անջատվել մեքենայից», – ասվում է NHTSA-ի օգոստոսի 20-ի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը 2025-ից կկարողանա ներմուծել 9,5 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունների միս

Եվրասիական տնտեսական միությունում սահմանվել են 2025 թվականին մսի և կաթնամթերքի առանձին տեսակների ներմուծման սակագնային քվոտաներ: Այդ մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ։ ԵԱՏՄ մասին պայմանագրին համապատասխան, ԵՏՀ-ն սակագնային քվոտաներ է սահմանում երրորդ երկրներից եկող և ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ ՝ հաշվի առնելով անդամ պետություններում դրանց սպառման և արտադրության հաշվեկշիռները, ինչպես նաև Առևտրի համաշխարհային ...

Կարդալ ավելին »