• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Վարչապետն այցելել է Արարատի մարզում կառավարության աջակցությամբ հիմնված ինտենսիվ այգի

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ այցելությունը մեկնարկել է  Դալար բնակավայրում Կառավարության աջակցությամբ «Էլարթ ագրո» ընկերության կողմից հիմնված ինտենսիվ այգուց։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից ներկայացնելով նաև տեսանյութ։ Վարչապետը նշել է, որ մասնավորը ներդրել է ավելի քան 400 մլն դրամ, իսկ Կառավարությունը ներդրողին վերադարձրել է 119 մլն դրամ:  Արդյունքում՝ հիմնվել են շուրջ 10 ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի։ Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն օգոստոսի 19-ին Զվարթնոց օդանավակայանից ճանապարհել է ճամբար մեկնող երեխաներին։ Հունգարիայի Բալատոն լճի ափին գտնվող Զանկայի Էրժեբեթ ճամբար են մեկնել 8-14 տարեկան երեխաներ, ում ուղեկցում է շուրջ 30 աշխատակից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ...

Կարդալ ավելին »

52-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ 15-ամյա պատանուն դանակով մարմնական վնասվածք հասցնելու համար

2024 թվականի օգոստոսի 18-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, որովայնի և գլխի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անչափահաս՝ 15-ամյա պատանի: ՔԿ-ն հաղորդում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 21-08-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.90%-ով և կազմել 73.03 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.04%-ով և կազմել 77.07 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 21-08-24

բորսայի օգոստոսի 20-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.63%-ով և կազմել 2555.60 դոլար, արծաթի գինն աճել է 0.68%-ով և կազմել 29.57 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 958.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են․ 21-08-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 40834.97 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 5597.12 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 17816.94 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են․ 21-08-24

Եվրոպական ֆոնդային բորսաների օգոստոսի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 18357.52 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 7485.73 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.00%-ով և կազմել 8273.32 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.53%-ով և կազմել 961.60 կետ:

Կարդալ ավելին »

171 նոր ավտոբուսն ու 15 տրոլեյբուսն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան․ Ավինյան

171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ոլորտային մեր բարեփոխումները լինելու են շարունակական. նախաձեռնության հիմքում՝ անհատական մեքենաներից անցումն է հուսալի և հարմարավետ տրանսպորտային համակարգին»,- գրել է նա։

Կարդալ ավելին »

Եղեգնաձորում «Ֆեստիվառ» փառատոնի կապակցությամբ սահմանափակվելու է որոշ փողոցների երթևեկությունը

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների համար սահմանափակվելու է որոշ փողոցների երթևեկությունը։ «Մասնավորապես, օգոստոսի 20-25-ը փակ է լինելու Նարեկացու փողոցը՝ հիվանդանոցից մինչև Միկոյան փողոց։ Օգոստոսի 23-25-ը մեքենաների համար փակ են լինելու քաղաքային ամֆիթատրոնի հարակից տարածքները։ Զբոսաշրջային անվճար երթուղիների համար նախատեսված ավտոբուսները ձեզ կսպասեն Եղեգնաձորի ավտոկայանում։ Հյուրերի համար առանձնացված են ...

Կարդալ ավելին »

Գրանցվել է կարմրուկի 547 դեպք. թիվը նախորդ տարվա համեմատ աճել է

Նախորդ տարվա համեմատ այս տարի ունենք կարմրուկով հիվանդացության աճ. եթե նախորդ տարի ամբողջ տարվա ընթացքում գրանցվել էր 554 դեպք, այս տարի մինչև օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում ՝ արդեն 547 դեպք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21–ին Առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսին ասաց  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։ Նրա խոսքով, Կարմրուկը կառավարելի հիվանդություն է, և դրա դեմ ...

Կարդալ ավելին »