• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Brent նավթի գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է՝ հասնելով 80,31 դոլարի

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ում նավթի պաշարների ավելացման մասին տվյալների հրապարակումից հետո վառելիքի՝ այս տեսակի գնանշումների անկումն արագացրել է: Այդ մասին հայտնում է Interfax-ը: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի հոկտեմբերյան ֆյուչերսները էժանացել են 0.38 դոլարով (0.47%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 80.31 դոլարի։ Իսկ WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսները NYMEX բորսայում էժանացել են 0.54 դոլարով (0.69%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 77.79 դոլարի։ ԱՄՆ-ում նավթի առևտրային ...

Կարդալ ավելին »

Սեպտեմբերի 1-ից տաքսիները ևս ՀԴՄ կտրոն պետք է տան․ ՊԵԿ

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն տաքսիներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հիշեցնում է՝ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Առցանց աշխատող տաքսի ծառայությունները պետք է դրա իրավունքն ունենան։ Ծառայության մատուցման իրավունքը ձեռք բերելու դեպքում սահմանված է ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներն աճել են․ 15-08-24

Ասիական ֆոնդային բորսաների օգոստոսի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.78%-ով և կազմել 36726.64 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.73%-ով և կազմել 2600.75 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.94%-ով և կազմել 2877.36 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 17109.14 կետ:

Կարդալ ավելին »

Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ․ 15-08-24

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ օգոստոսի 15-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.16 դրամով և կազմել 388.26 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.57 դրամով և կազմել 427.51 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.38 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.22 դրամով և կազմել 499.07 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 15-ին, կազմել է 388․26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նազելով 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.51 դրամ (աճել է 0.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  499․07 դրամ (աճել է 0.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.38 դրամ (նվազել է 0.57 դրամով):

Կարդալ ավելին »

Անդրբայկալում երաշտի պատճառով արտակարգ ռեժիմ է սահմանվել

Անդրբայկալում երաշտի պատճառով օգոստոսի 15-ին սկսել է գործել տարածաշրջանային արտակարգ ռեժիմ։ Ըստ «Коммерсантъ»-ի՝ տարածաշրջանային կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ համապատասխան հրամանագիրը ստորագրել է նահանգապետ Ալեքսանդր Օսիպովը: Նշվում է, որ մթնոլորտային և հողային երաշտի հետևանքով ագրոարդյունաբերական համալիրում հանգեցրած բարդ իրավիճակի ստեղծման առնչությամբ, որը 26,5 հազար հեկտար տարածքի վրա վնասել է գյուղատնտեսական մշակաբույսեր և խոտհարքներ։ «Հունիսի 1-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ...

Կարդալ ավելին »

25-ամյա որդին սպանել է 65-ամյա մորը․ երիտասարդը հետախուզման մեջ է

2024 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 09:50-ին,  Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած վնասվածքով։  ՀՀ քննչական կոմիտեն փոխանցում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ակադեմիական քաղաքի 450 էջանոց մաստեր պլանի փաթեթը

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ակադեմիական քաղաքի 450 էջանոց մաստեր պլանի փաթեթը։ «Գերմանական GMP ընկերությունն ուղարկել է Ակադեմիական քաղաքի շուրջ 450 էջանոց մաստեր պլանի փաթեթը։ Շատ ֆունդամենտալ գործ է արված, ընդհուպ վերլուծված են, թե քամիներն ինչ ուղղությամբ են փչում, որ հարթակից, ինչ տեսարան պետք է բացվի, ինչպիսի բուսականություն պետք է լինի, որ շերտի բուսականությունն ինչպիսին պետք է լինի, ինչպիսի գործառույթ պետք է ...

Կարդալ ավելին »

Արագածոտնի մարզում կստեղծվի ազատ տնտեսական գոտի

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում կստեղծվի ազատ տնտեսական գոտի: Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում: Ազատ տնտեսական գոտին ստեղծվում է ներդրումների ներգրավման, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:   Ծրագրի նպատակն է կառուցել տարածաշրջանի մակարդակով բարձր ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային հանգստավայր, ինչը կնպաստի երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը եւ ...

Կարդալ ավելին »

Գերմանիայում 2 օդանավակայաններ դադարեցրել են թռիչքները ակտիվիստների պատճառով

Գերմանիայում երկու օդանավակայաններ հինգշաբթի դադարեցրել են թռիչքները այնտեղ ներթափանցած կլիմայական ակտիվիստների պատճառով, տեղեկացրել է Reuters-ը։ «Last Generation» խումբը հայտնել է, որ ակտիվիստները դադարեցրել կամ կրճատել են Բեռլինի, Քյոլն-Բոննի, Նյուրնբերգի եւ Շտուտգարդտի օդանավակայանների աշխատանքը եւ հրապարակել ակտիվիստների լուսանկարները, որոնք ձեռքերը սոսնձել են ասֆալտին։ Խումբը թվարկել է Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի մի քանի երկրներ, որտեղ, նրանց խոսքով, նախատեսվում են նման խափանումներ բողոքի ...

Կարդալ ավելին »