Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի՝ թեթևացնելու Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստելու նրանց բնականոն գործունեության վերականգնմանը: Նոր ծրագիրը հաստատվեց կառավարության օգոստոսի 15-ի նիստում: «Նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում տուժած տնտեսավարողներին՝ աղետի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը շարունակելու նպատակով: ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Աբովյան փողոցի երթևեկելի առաջին գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար
Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին օգոստոսի 15-ից կգործի միայն հասարակական տրանսպորտի համար: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նշված ճանապարհահատվածում կատարվել է համապատասխան գծանշում և տեղադրվել են ճանապարհային նշաններ: Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց շարժող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան հանվել է։
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են․ 15-08-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.14%-ով և կազմել 77.24 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.56%-ով և կազմել 79.96 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 15-08-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.36%-ով և կազմել 2491.00 դոլար, արծաթի գինը նվազել է 0.04%-ով և կազմել 27.77 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.32%-ով և կազմել 936.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 15-08-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 40008.39 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 5455.21 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 17192.60 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներն աճել են. 15-08-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 17885.60 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.79%-ով և կազմել 7333.36 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 8281.05 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.47%-ով և կազմել 1004.90 կետ:
Կարդալ ավելին »Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքով եկամտահարկի վերադարձի սահմանափակումները
2025 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկը չի վերադարձվի, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում։ Սահմանափակումը չի կիրառվի միայն այն դեպքում, եթե անշարժ գույքի շինարարության թույլտվությունը տրամադրվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։ 2025 թվականի հունվարի 1-ից հետո փոխվում է նաև յուրաքանչյուր եռամսյակի համար եկամտահարկի վերադարձի առավելագույն չափը․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ...
Կարդալ ավելին »Kaspersky-ն հայտնաբերել է Android-ի նոր լրտես-տրոյացի
«Կասպերսկի» ընկերության մասնագետները հայտնաբերել են նոր լրտես-տրոյացի և դրան տվել LianSpy անվանումը: Վնասաբեր ծրագիրն օգտագործվում է կիբեռլրտեսության արշավում, որն ուղղված է Ռուսաստանում Android-սարքերի կոնկրետ տերերին։ Ընկերության տվյալներով՝ այն տևում է արդեն մի քանի տարի և այսօր էլ արդիական կիբեռսպառնալիք է օգտատերերի համար։ Գրոհողներն ակտիվորեն թաքցնում են հետքերը, ինչի պատճառով վնասաբեր ծրագրի հայտնաբերումը դժվարացել է։ «LianSpy-ը քողարկվում է համակարգային հավելվածներով և ...
Կարդալ ավելին »Նվազեցվել են ցամաքային տրանսպորտով և հետիոտն անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակները
Ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ցամաքային տրանսպորտով կամ հետիոտնային եղանակով, ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ՀՀ տեղափոխվող (ներմուծվող) անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային և արժեքային չափաքանակների արտոնության շեմը 2024 թվականի օգոստոսի 19-ից կնվազեցվի։ Այդ մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից, մանրամասնելով, որ եթե մինչև 2024 թվականի օգոստոսի 18-ը ներառյալ, ցամաքային ...
Կարդալ ավելին »ՌԴ-ն բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև տարեվերջ
ՌԴ կառավարությունը սեպտեմբերի 1-ից բենզինի արտահանման նոր սահմանափակում է մտցրել։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «2024 թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Ռուսաստանում կրկին կգործի բենզինի արտահանման ժամանակավոր սահմանափակում: Այս մասին որոշումն ստորագրվել է։ Որոշումն ընդունվել է վառելիքի շուկայում կայուն իրավիճակը սեզոնային շարունակվող պահանջարկի և նավթավերամշակման գործարաններում իրականացվող պլանային վերանորոգումների ժամանակաշրջանում պահպանելու համար», – ասվում է ՌԴ կառավարության Telegram-ալիքում։ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ