• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Խաղողի փառատոն՝ Գյումրիում

Գյումրիում օգոստոսի 17-ին և 18-ին անցկացվելու է Խաղողի փառատոն (𝐆𝐫𝐚𝐩𝐞 𝐅𝐞𝐬𝐭-2024)։ Փառատոնն անցկացնում  է Գյումրիի համայնքապետարանը՝ SIGMA  ընկերության նախաձեռնությամբ։  «Համագործակցության առաջարկությունը ստացել ենք, բանակցել ենք՝ բովանդակային և ձևաչափային համաձայնության ենք եկել ընկերության հետ՝ հաշվի է առնվել  քաղաքի պահանջարկը»,-նշեց Գյումրիի համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին պետ Լիլիթ Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ օրերի ընտրությունը  կատարվել է հաշվի առնելով Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը։ ...

Կարդալ ավելին »

Իրանը չի մասնակցի Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին

Իրանը հայտարարել է, որ չի մասնակցի Գազայի պատերազմում հրադադարի ապահովման համար առաջիկա անուղղակի բանակցություններին, հայտնել է ԻՐՆԱ գործակալությունը։ «Մենք չենք մասնակցել ՀԱՄԱՍ-ի և վարչակարգի միջև հրադադարի անուղղակի բանակցություններին, որոնց օժանդակում են Եգիպտոսը, Կատարը և Միացյալ Նահանգները և մտադիր չենք մասնակցել նման բանակցություններին», – երեքշաբթի հայտարարել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունում: Մեկնաբանությունը հնչել է ի պատասխան լրագրողների, որոնք ցանկանում էին իմանալ՝ ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։ Հեռագրում ասված է.  «Խոր ցավով տեղեկացա Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան մասին։  Հայ ժողովուրդը կորցրեց իր արժանի զավակներից մեկին, ով իր կյանքը նվիրեց հայկական կրթության ու մշակույթի պահպանմանը, ակտիվ գործունեություն ծավալեց ամերիկահայ համայնքային ...

Կարդալ ավելին »

Մոսկովյան փողոցի առանձին հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 14-ը ժամը 23:00-07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մոսկովյան փողոցի՝ Մոսկովյան փ. – Խանջյան փ. խաչմերուկից մինչև Մոսկովյան փ. – Թումանյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:  Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:  Քաղաքապետարանից վարորդներին հորդորում են աշխատանքի արդյունավետության ...

Կարդալ ավելին »

Թուրքիան մատնահետք կվերցնի երկիր մուտք գործող անձանցից

Թուրքիայի իշխանությունները մտադիր են մատնահետքեր վերցնել երկիր մուտք գործող բոլոր անձանցից: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։ Նա նշել է, որ Թուրքիա մուտք գործելիս մատնահետքեր կվերցվեն, ինչպես դա արվում է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Բացի այդ, հավելել է նախարարը, պլանավորվում է չիպավորել այն մարդկանց անձը հաստատող փաստաթղթերը, որոնք ժամանակավոր պաշտպանության ...

Կարդալ ավելին »

Էջմիածնում հրդեհվել է կահույքի արտադրամաս

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 14-ին՝ ժամը 10:34-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում այրվում է կահույքի արտադրամաս:  Ինչպես տեղեկացրին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման ...

Կարդալ ավելին »

Սլովակիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Ֆիցոյի կառավարության դեմ

Բրատիսլավայում օգոստոսի 13-ին մի քանի հազար մարդ բողոքի ակցիայի է դուրս եկել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և մշակույթի նախարար Մարտինա Շիմկովիչովայի ձախ պոպուլիստական ​​կառավարության դեմ։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցին մասնակցել է շուրջ 18 000 մարդ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Բազմությունը պահանջել է նախարարի հրաժարականը։ Բողոքները պայմանավորված են եղել այն բանով, որ Շիմկովիչովան անսպասելիորեն աշխատանքից ազատել է Սլովակիայի ազգային ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Երանոս գյուղ՝ ծանոթանալու երկրաշարժի հետևանքով պատճառված վնասներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ օգոստոսի 13-ին աշխատանքային այց է կատարել Երանոս գյուղ՝ տեղում ծանոթանալու 2024 թվականի օգոստոսի 12-ի գիշերվա ընթացքում գրանցված երկրաշարժի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասներին։  Կարեն Սարգսյանին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներ, Երանոսի վարչական ղեկավար Սաշա ...

Կարդալ ավելին »

Քաղաքացիներից խարդախությամբ խոշոր գումարներ են հափշտակվում. ՔԿ-ն զգուշացնում է

Վերջին շրջանում Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչներից անդադար ստացվում են խոշոր գումարների հափշտակության` նույնաբնույթ հանցագործությունների զոհ դառնալու վերաբերյալ ահազանգեր և հաղորդումներ։  Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ անհայտ անձինք զանգահարում են տարբեր քաղաքացիների և տեղեկացնում, թե իբր այլ երկրում գտնվող իրենց հարազատը դարձել է ավտոպատահարի պատճառ, և տուժողի բուժման համար անհրաժեշտ է գումար փոխանցել: Դրանից հետո ինչ-որ մարդիկ այցելում ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն ներկայացրեց երկրաշարժի հետևանքով արձանագրված վնասները

Հայաստանում օրեր առաջ գրանցված երկրաշարժից հետո ստեղծվել է հանձնաժողով, որը վնասների վերաբերյալ ուսումնասիրություններ է իրականացնում, այս պահի դրությամբ արձանագրություն է կազմվել 82 շենք-շինության վերաբերյալ: Այդ մասին ասուլիսում հայտնեց Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:  Երկրաշարժից հետո ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների, նաև վնասների հետ: Օգոստոսի 12-ին գրանցված երկրաշարժից հետո Մարտունի խոշորացված ...

Կարդալ ավելին »