• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Brent-ի գինը կայունացել է` մեկ բարելի դիմաց 79,2 դոլար

Ուրբաթ օրը նավթի գները կայուն էին նախորդ նստաշրջանի ուժեղ աճից հետո։Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմել է 79,19 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,03 դոլարով (0,04%) ավելի է, քան նախորդ առուվաճառքի փակման ժամանակ։ Հինգշաբթի օրը այդ պայմանագրերն աճել են 0,83 դոլարով (1,1%)՝ հասնելով 79,16 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ը դարձյալ $59000 է․ կրիպտոն վերականգնվում է

Շաբաթվա սկզբի կտրուկ անկումից հետո կրիպտոարժույթի շուկան ակտիվորեն վերականգնվում է. բիթքոյնը (BTC) կրկին վաճառվում է 59,000 դոլարից բարձր: Հիմնական կրիպտոարժույթի գինը օրական աճել է 8,1%-ով և կազմել է 59,540 դոլար։ Իհարկե, դա դեռ շատ հեռու է նախկին 67,000 դոլարից, սակայն այս տեմպերով շարունակվելու դեպքում վերականգնման համար շատ ժամանակ չի պահանջվի։ Այս շաբաթվա սկզբին կրիպտոարժույթների շուկայում առաջատարներից մեկը դառնալուց հետո Ethereum-ը ...

Կարդալ ավելին »

Ազգային ժողովում հյուրընկալվել են ԼՂ բռնի տեղահանված մի խումբ երեխաներ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ազգային ժողովում հյուրընկալվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ, որոնք ընդգրկված են «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրում։ Այս մասին փոխանցում են Ազգային ժողովից։ Երեխաների հետ հանդիպել եւ նրանց հետաքրքրող հարցերին պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը։ Զրույցի ընթացքում հյուրերը հետաքրքրվել են Հայաստանում ընթացող գիտակրթական բարեփոխումներով, մասնագիտության ընտրության ...

Կարդալ ավելին »

Ավելի քան 1,5 հազար հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն

Ավելի քան 1500 հայկական բեռնատարներ Հյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում ռուս-վրացական սահմանով անցնելու էլեկտրոնային հերթում են։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթեւեկության կազմակերպման կենտրոնի կայքը։ Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթագրված է 4881 ավտոմեքենա։ Դրանցից Վրաստան մեկնելու էլեկտրոնային հերթում գրանցված է 1573 բեռնատար։ Վերջին մի քանի օրերին Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհին Վերին Լարս անցակետով հսկայական հերթեր են գոյացել։ Քաղաքացիները ...

Կարդալ ավելին »

Հայաստանում Ֆրանսիայի դեպանատունը հյուրընկալել է Թալինի քաղաքապետի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեպանությունը հյուրընկալել է Թալինի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին նշված է դեսպանության «X»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ «Սեպտեմբերին Բուր-լե-Վալանս մեկնելուց առաջ Թալինի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալվել է Ֆրանսիայի դեսպանատանը», – նշել է դեպանատունը՝ հավելելով, որ երկու քաղաքները կնշեն իրենց եղբայրական կապերի հաստատման 20-ամյակը:

Կարդալ ավելին »

Օգոստոսի 12-ին և 13-ին գազ չի լինելու Լոռու, Գեղարքունիքի մարզերում և Երևանում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Արևիկ ափամերձ տարածքի գազասպառողների, «Գեղեցկուհի Անահիտ» ՍՊԸ-ի, «Կոնդ» ԱՁ-ի, սեփականատեր Հենզել Պետրոսյանի, «Արթ Բիլդ» ՍՊԸ-ի, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի, «Վան հանգստյան տուն» ...

Կարդալ ավելին »

Ոչնչացման նպատակով հողում թաղված հավի միսը հանել և տեղափոխել են պահեստ. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում

Օրերս «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությանը պատկանող 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի միս է ոչնչացվել՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված համապատասխան եզրակացության հիման վրա։ Այդ մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ  Գործողությունը կատարվել է Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում, մասնակցել են նաև ՊԵԿ-ի աշխատակիցները:  Նույն օրը օգտագործման համար ոչ պիտանի ապրանքների թաղման եղանակով ոչնչացումից ...

Կարդալ ավելին »

Իսրայելը պատվիրակություն կուղարկի` մասնակցելու օգոստոսի 15-ին Գազայում հրադադարի շուրջ բանակցություններին

Իսրայելը պատվիրակություն կուղարկի` օգոստոսի 15-ին մասնակցելու Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին: Այդ մասին հայտնել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։ «Իսրայելի բանակցորդների պատվիրակությունն օգոստոսի 15-ին կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկված շրջանակային համաձայնագիրն իրագործելու մանրամասները վերջնականապես համաձայնեցնելու համար», – հայտարարությունից մեջբերում է The Jerusalem Post-ը։  Հանդիպման վայրն առայժմ որոշված չէ։  Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ղեկավարները Իսրայելին և ...

Կարդալ ավելին »

Փարիզ-2024. մարզիչներն ու ըմբիշները չեն թերացել. Արմեն Բաբալարյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել է Հայաստանի օլիմպիական հավաքականի երեք ըմբիշների մասնակցությունն Օլիմպիական խաղերին: «Ես մեր մարզիկների ելույթները համարում եմ բավարար: Մեդալներ ունենք: Տեսանք, թե ինչպիսի դժվար ճանապարհ անցավ Արթուր Ալեքսանյանը: Եվ դեռ հարց է, թե ով է հաղթել եզրափակչում: Թիմի բոլոր անդամները պատրաստ էին մտնել եզրափակիչ: Բոլորը տեսան Սլավիկ Գալստյանի գոտեմարտը, որ մրցավարները հաղթանակը ...

Կարդալ ավելին »

Ֆինանսական աջակցություն է տրամադրվում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի ընդունող գործատուներին

Ֆինանսական աջակցություն է տրամադրվում բոլոր այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձի: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Ստորև հրապարակում ենք գործատուներին հետաքրքրող հարցերի պատասխանները. Ի՞նչ պայմանների պետք է բավարարի ԼՂ-ից բռնի տեղահանված անձը, որպեսզի ընդունեն աշխատանքի և գործատուն ստանա աջակցություն Ծրագրի շրջանակում գործատուն կարող է աշխատանքի ընդունել  2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի ...

Կարդալ ավելին »