Գեղարքունիքի մարզի տնտեսություններում օգոստոսի առաջին օրերից սկսվել և ընթանում է հացահատիկի բերքահավաքը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, աշնանացան ցորենի արտերի մեկ հեկտարի միջին բերքատվությունը, նախնական տվյալներով, կազմում է 25-30, գարնանացան գարու արտերի միջին բերքատվությունը՝ 18-23 ցենտներ։ 2024 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ արդեն հնձվել է հացահատիկի շուրջ 2800 հեկտար արտ։
Կարդալ ավելին »Author Archives: admin
16 մլն 827.2 հազար դրամ՝ Ճամբարակի սուբվենցիոն ծրագրերի համար
ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել 16 մլն 827.2 հազար դրամ հատկացնել Ճամբարակ համայնքին՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 12 մլն 453.4 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի ջրամբարի արտաքին ջրագծի և ջրընդունիչի վերակառուցման, Վերին Ճամբարակ թաղամասի «Զնգզնգան աղբյուր» ջրագծի վերակառուցման, ...
Կարդալ ավելին »Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Մոնտեվիդեոյի քաղաքապետը բարձր են գնահատել երկու երկրների բարեկամությունը
Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Մոնտեվիդեոյի քաղաքապետ Մաուրիսիո Սունինոյի հետ: Այդ մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով, որ հանդիպման շրջանակներում կողմերը բարձր են գնահատել հայ-ուրուգվայական հարաբերությունների բարեկամական բնույթը, երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում կարևորել են ուրուգվայահայ համայնքի դերակատարությունը: Դեսպանությունը նշում է, որ զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումների, ...
Կարդալ ավելին »Երևանը նոր գլխավոր հատակագիծ ունի
Ութ ամիս տևած մշակումից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ: Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ փաստաթուղթն անցել է բազմաթիվ ճշգրտումների, համեմատությունների, բացերի լրացման փուլերով:
Կարդալ ավելին »Ռուսաստանը վավերացրել է ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասին արձանագրությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ապրանքների էլեկտրոնային առևտրի կարգավորման առանձնահատկությունները սահմանող արձանագրության վավերացման մասին օրենքը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթին։ Հաղորդվում է, որ դրանով փոփոխություններ են կատարվում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում։ Արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների կողմից և ներկայացվել է ՌԴ ...
Կարդալ ավելին »Փորձելու եմ մյուս Օլիմպիական խաղերին մեդալի գույնը փոխել. Մալխաս Ամոյան
Օլիմպիական խաղերի նորընծա բրոնզե մեդալակիր, ըմբիշ Մալխաս Ամոյանը մեծ նպատակներ ունի հաջորդ` 2028 թվականի Օլիմպիական խաղերի հետ կապված: «Բոլոր մարզիկների երազանքն է դառնալ Օլիմպիական խաղերի հաղթող: Այստեղ էի եկել ոսկե մեդալ նվաճելու համար, սակայն բավարարվեցի բրոնզե մեդալով: Փառք Աստծո, որ կարողացա բրոնզե մեդալ նվաճել Հայաստանի համար: Փորձելու եմ մյուս Օլիմպիական խաղերին մեդալի գույնը փոխել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ամոյանը: Վերջնիս ...
Կարդալ ավելին »Հայաստանում ուսումը շարունակել ցանկացող սփյուռքահայերի ընդունելությունը շարունակվում է. հայտերի ընդունումը բաց կլինի մինչև օգոստոսի 23-ը
Սփյուռքից հայաստանյան բուհերում սովորելու համար հայտ է ներկայացրել 228 դիմորդ, որոնք հիմնականում դիմել են բակալավրի կրթական աստիճանի համար: Ընդունելությունը շարունակվում է, հայտերի ընդունումը բաց կլինի մինչև օգոստոսի 23-ը: Այդ մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և Սփյուռքի վարչության Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը՝ նշելով, որ ընդունելությունը իրականացվում է ոչ միայն բակալավրիատի, այլ նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի աստիճանների ...
Կարդալ ավելին »Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն
ՀՀ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով նախատեսվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, օգոստոսի 15-ից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից մինչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար: Նշված փողոցներում շուրջ երեք տասնյակ երթուղիներ են սպասարկվում։ Ըստ աղբյուրի՝ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման ...
Կարդալ ավելին »Մի փոքր կրճատվել է նավթամթերքի ներմուծումն արտահանման՝ մի քանի անգամ աճի պայմաններում
Հայաստանը 2023 թվականին ներմուծել է 522.3 հազար տոննա նավթամթերք, ինչը 0.6% – ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։ Ընդ որում, մաքսային արժեքը նվազել է 12,2 % – ով՝ մինչև 504.4 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։ Հաշվետու ժամանակահատվածում նավթամթերքը, հիմնականում, ներմուծվել է Ռուսաստանից (70%), Իրանից (7,5%), Հունաստանից (4,9%), Արաբական Միացյալ Էմիրություններից (4,1%), Թուրքիայից (4%), Բուլղարիայից ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 09-08-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.12%-ով և կազմել 2460.50 դոլար, արծաթի գինն աճել է 2.63%-ով և կազմել 27.72 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.85%-ով և կազմել 946.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ