Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 17680.40 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 7247.45 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 8144.97 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.48%-ով և կազմել 1038.10 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 09-08-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.76%-ով և կազմել 39446.49 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 2.30%-ով և կազմել 5319.31 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.87%-ով և կազմել 16660.02 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 09-08-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.93%-ով և կազմել 76.31 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.84%-ով և կազմել 79.26 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, որոշ շրջաններում սպասվում են տեղումներ
Երևանում օգոստոսի 8-ի ցերեկը, 9-ին և 10-ին, 12-ին և 13-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով։ Մարզերում օգոստոսի 9-ին, 11-13-ը կեսօրից հետո ...
Կարդալ ավելին »Քննարկվել են Ուրումչի-Երևան ուղիղ չվերթի բացման մանրամասները
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։ ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սույն թվականի սեպտեմբերի 3-ին առաջին անգամ գործարկվող Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով ուղիղ չվերթի կազմակերպման մանրամասները: Կողմերը կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատումը՝ շեշտելով, որ այն մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։
Կարդալ ավելին »Ընդունվելու է միայն որակյալ արդյունքը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջել է շինհրապարակներում
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք ծրագրերի շինարարական հրապարակներում։ Ինչպես տեղեկանում ենք Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Կոտայքի մարզում նա հետևել է Հրազդան համայնքում «մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքին։ Կոմիտեի մասնագետների, ծրագիրն իրականացնող նախագծային, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ դիտարկվել են արդեն իրականացված և նախատեսվող շինարարական աշխատանքները, ...
Կարդալ ավելին »Տեղի է ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման արարողությունը
Իսպանիայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման արարողությունը։ Այդ մասին գրառում և լուսանկար է հրապարակված դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում: «Շնորհավորում ենք մեր մարզուհուն և մաղթում բազում հաղթանակներ ՀՀ դրոշի ներքո»,- նշված է գրառման մեջ: Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանի քաղաքացիություն է ստացել և ներկայացնելու է Հայաստանը՝ սկսած օգոստոսի 11-ին մեկնարկելիք Cincinnati Open-ի մրցաշարից։ ...
Կարդալ ավելին »ՀՀ և ՌԴ իշխանությունները Սլավոնական համալսարանի շուրջ վեճերը կլուծեն նոր համաձայնագրով
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները Երևանում կստորագրեն Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի աշխատանքը կարգավորող նոր համաձայնագիր: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստին։ Սկզբնական համաձայնագիրը, որով համալսարանը շարունակում է գործել, ստորագրվել է 1997 թ. օգոստոսին և լրամշակվել 2003 թվականին: Նշվում է, որ նոր համաձայնագրում հստակեցվում են համալսարանի կառավարման սկզբունքները։ Մասնավորապես` ռեկտորը կընտրվի համալսարանի կառավարման խորհրդի կողմից։ Երկու երկրների կրթության նախարարությունները նրան չեն ...
Կարդալ ավելին »Բռնությունը ոչ միայն պիտի դատապարտելի լինի, այլև պիտի պատշաճ քննություն իրականացվի. ՄԻՊ–ը՝ փաստաբանի եղբոր ծեծի մասին
Եթե տեղի են ունենում բռնության դեպքեր, ապա դրանք, միանշանակ, ոչ միայն պետք է դատապարտելի լինեն, այլև պատշաճ քննություն պետք է իրականացնեն համապատասխան մարմինները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր նկատմամբ ոստիկանների կողմից կատարված բռնության դեպքին։ «Մեր կողմից համապատասխան գործառույթների իրականացումը հրապարակային է եղել։ Դեպքից անմիջապես հետո նախ մեզ ահազանգ է ներկայացրել ...
Կարդալ ավելին »Հայաստանը մտադիր չէ ադրբեջանական կողմի պահանջով փոխել սահմանադրությունը. Գևորգ Պապոյան
Հայաստանը մտադիր չէ ադրբեջանական կողմի պահանջով փոխել սահմանադրությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Հայաստանի Հանրապետությունը կարող է փոխել իր սահմանադրությունը Հայաստանի քաղաքացիների որոշմամբ։ ՀՀ-ն ոչ մի երկրի պահանջով չի փոխի իր սահմանադրությունը, փոխել-չփոխելը մեր ներքին գործն է»,- ասել է նա՝ ի պատասխան Բաքվի կողմից համապատասխան պահանջի առկայության մասին լրագրողի դիտարկմանը։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ