• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ՀՀ կառավարության մարդասիրական օգնությունը հասել է Գազա 

ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը։ Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից գումար է հատկացվել վերջին շրջանում Գազայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված մարդկաց մարդասիրաան օգնություն ցուցաբերելու նպատակով: Ծանր սոցիալական պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի ՀՀ կառավարությունը կտրամադրի մթերք՝ պահածոներ, չոր սնունդ, դեղորայք՝ բժշկական լուծույթներ, հակաբիոտիկներ: Մարդասիրական օգնությունը կազմում է 29. 94 տոննա:

Կարդալ ավելին »

Եղանակը կտրուկ կտաքանա

Մարտի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +15+17։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +9+13, Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +9+12, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +13+15, Սեւանա ...

Կարդալ ավելին »

2027-ի Եվրոպական ամառային խաղերը կկայանան Ստամբուլում

Եվրոպական ամառային խաղերը 2027 թվականին կկայանան Թուրքիայում՝ Ստամբուլում: Այդ մասին հայտնում է Եվրոպական օլիմպիական կոմիտեն: Ստամբուլը ոչ մի հատուկ մարզակառույց չի ստեղծի խաղերի համար և կօգտագործի առկա ենթակառուցվածքները: Եվրոպական այդ խաղերի մի շարք մարզաձևեր կլինեն վարկանիշային 2028 թվականի Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջին Եվրոպական խաղերը կայացել են 2015 թվականին:

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 72 հանցագործություն. գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք։Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 9, հոգեկան ներգործության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, գույքը ոչնչացնելու կամ ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներն աճել են․ 28-03-24

Ասիական ֆոնդային բորսաների մարտի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.46%-ով և կազմել 40168.07 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.73%-ով և կազմել 2750.81 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 3010.66 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 16541.42 կետ:

Կարդալ ավելին »

Բիշքեկում ավազամրրիկից շենքեր և մեքենաներ են վնասվել

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում սաստիկ փոթորիկ է մոլեգնել, որի հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել են շենքեր և ավտոմեքենաներ։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Սոցիալական ցանցերում քաղաքացիները հրապարակում են լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում են քամու սաստիկ պոռթկումների հետևանքները։ Մասնավորապես, վնասվել են քաղաքի փողոցների երկայնքով կայանված մի քանի ավտոմեքենաներ, որոնց վրա ընկել են ծառեր կամ ճյուղեր, ինչպես նաև հանրապետության Ներքին գործերի նախարարության ...

Կարդալ ավելին »

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբեն Ռուբինյան

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են: Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ վերջին տարիներին վերելք ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն  կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական գործունեությունը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը, մարտի 28-29-ին նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորման գործընթաց: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։Ատեստավորման ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այցելելով Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 և Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցներ:Նախարարի տեղակալը շրջել է ...

Կարդալ ավելին »

ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ներկայացուցիչները մարտի 28-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ IRI-ի ներկայացուցիչները ԿԸՀ աշխատակազմին են ներկայացրել իրենց իրականացրած հետազոտության արդյունքները, որտեղ ի թիվս այլ պետական գերատեսչությունների, անդրադարձ կա նաև ԿԸՀ-ի վերաբերյալ։Ըստ հարցվողների պատասխանների՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է։Ըստ կից գծապատկերի՝ 2023-ի դեկտեմբերին հարցվածների 52%-ը գոհ է եղել ԿԸՀ ...

Կարդալ ավելին »

Շենգավիթում 65 ավտոտնակ է ապամոնտաժվել, բացազատվել է 170 ցանկապատված տարածք. քաղաքապետարան

Միայն այս տարի Շենգավիթ վարչական շրջանում 65 ավտոտնակ է ապամոնտաժվել, բացազատվել է 170 ցանկապատված տարածք: Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ վերջին երկու տարվա ընթացքում Աջափնյակ վարչական շրջանում 22 բակային տարածք է ազատվել ապօրինի կառույցներից ու վերադարձվել բնակիչներին: Աշխատանքները շարունակական են լինելու:

Կարդալ ավելին »