• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

2024-ին խմելու ջրի սակագինը չի թանկանա

Կառավարությունն ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու մասին» որոշում: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ մարտի 28-ի նիստում։  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023թ. նոյեմբերի 29-ին կայացած նիստում համապատասխան որոշմամբ հաստատել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման 2024 ...

Կարդալ ավելին »

Հայաստանը մոտ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազա

այաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։ Նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։ «Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ներքին գործերի նախարարությանը հատկացվելու է շուրջ 19 միլիոն դրամ՝ մթերք, չոր ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կներկայացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագիրը

Կառավարությունը ապրիլի ընթացքում կներկայացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային ապահովման ծրագիրը։ Կառավարության նիստին այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ «Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել թե՛ մեր նախարարությունների, թե՛ հասարակական կազմակերպությունների հետ, նաև մարզային քննարկումներ ենք կազմակերպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված համայնքների առավել ակտիվ անձանց հետ, որպեսզի այդ ծրագրի հետ կապված բոլոր հարցերը, որտեղ հնարավոր է վերջնականացման փուլում ուղղումներ կատարել, ...

Կարդալ ավելին »

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։ Կառավարության նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է արձանագրենք, որ այս ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով մեր քույրեր և եղբայրներ Հայաստանում աշխատանքի են ընդունվել։ Վերջին տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում աշխատանքի ընդունված անձանց թիվն անցնում է 11 հազար 800-ից։ Մենք ...

Կարդալ ավելին »

Երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելիս 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում այն կնվազի 30 տոկոսով․ համակարգը կսկսի գործել ապրիլի 5-ից։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ «ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից՝ -Եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ...

Կարդալ ավելին »

Նախատեսվում է 300 հազար իշխան ձուկ բաց թողնել Սևանա լիճ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նիստում ասել է, որ Կառավարությունը 495 միլիոն դրամ է տրամադրել Սևանի իշխանի վերականգնման գործընթացը իրականացնելու համար: 2024-ին 300 հազար իշխան ձուկ են նախատեսում բաց թողնել Սևանա լիճ, որից 80 հազարը՝ ամառային տեսակի: «2023 թվականին սիգ արդյունագործական որսի 600 տոննա քվոտա է սահմանվել, հայտերը 390 տոննայի են եղել, փաստացի որսացվել է 366 տոննա, ...

Կարդալ ավելին »

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այդ մասին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 28-03-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.90%-ով և կազմել 81.71 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.96%-ով և կազմել 86.30 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 27-03-24

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.38%-ով և կազմել 2287.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 8806.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.28%-ով և կազմել 2005.00 դոլար, նիկելի գինը նվազել է 3.19%-ով և կազմել 16560.00 դոլար, անագի գինը նվազել է 0.99%-ով և կազմել 27375.00 ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 28-03-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.78%-ով և կազմել 2215.40 դոլար, արծաթի գինն աճել է 0.94%-ով և կազմել 24.80 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.55%-ով և կազմել 912.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »