ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.22%-ով և կազմել 39760.08 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.86%-ով և կազմել 5248.49 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 16399.52 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Եվրոպական ինդեքսներն աճել են. 28-03-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.50%-ով և կազմել 18477.09 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 8204.81 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 7931.98 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.23%-ով և կազմել 1129.95 կետ:
Կարդալ ավելին »Փարիզի մոտ 20 դպրոց ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ է ստացել
Ֆրանսիայի մայրաքաղաքի մոտ 20 դպրոց ռումբի սպառնալիք է ստացել։ Այս մասին հայտնում է Le Parisien թերթը։ Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական հաստատությունները։ Աղբյուրների համաձայն՝ այդ վայրեր են ուղարկվել հայտնաբերող շներով խմբեր՝ ուսումնական հաստատություններում պայթուցիկ նյութերի առկայության ստուգումներ անցկացնելու համար։ Սակայն նրանք ոչ մի արտառոց բան չեն գտել։ Պարբերականի համաձայն՝ դպրոցներում ստացված ...
Կարդալ ավելին »Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է մի բան ֆիքսենք, որ ինչքան Հայաստանին է պետք եղել ու պետք է ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանում, երկու այդքան էլ Ռուսաստանին է պետք եղել. Խնդրում եմ դա մեզ վրա չվաճառել: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի ...
Կարդալ ավելին »«Թեղուտի» հարստացուցիչ ֆաբրիկայում իրականացվել են կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներ
«Թեղուտ» ՓԲ ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայում իրականացվել են հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ հմուտ և փորձառու աշխատակիցների շնորհիվ կատարվել է կիսաինքնամանրեցման աղացի ներպատման սալերի փոխարինում: Տեխնիկական սպասարկման ծառայության կանխարգելիչ սպասարկման բաժնի իրականացրած մոնիտորինգը կրում է շարունակական բնույթ և նպաստում բնականոն ու անխափան աշխատանքներին:
Կարդալ ավելին »ԿԲ. դոլարը, եվրոն և ոսկու գինը նվազել են
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ մարտի 27-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.97 դրամով և կազմել 394.71 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.27 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 1.96 դրամով և կազմել 427.55 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 3.60 դրամով և կազմել 435.85 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 2.21 դրամով և կազմել 498.56 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը ...
Կարդալ ավելին »Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 12%-ով
2024 թվականի հունվար-փետրվարին Ռուսաստանը Վրաստանի առևտրային գործընկերների շարքում երկրորդն է Թուրքիայից հետո՝ 410 միլիոն դոլար շրջանառությամբ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքաշրջանառությունը նվազել է 12%-ով։ 2024 թվականի հունվար-փետրվարին Ռուսաստանից ներմուծումը կրճատվել է 7.4%-ով և կազմել 313.7 միլիոն դոլար՝ կազմելով Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալի 14.6%-ը։ Դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է 24.5%-ով և հասել 96.8 միլիոն դոլարի, ինչի արդյունքում Ռուսաստանը Վրաստանի արտահանման շուկաներում ...
Կարդալ ավելին »ՊԵԿ. նոր ավտոմատ համակարգով 23 681 քաղաքացու կվերադարձվի մոտ 747 մլն դրամ սոցվճար
Պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է նոր համակարգ, որի արդյունքում մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։ Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ...
Կարդալ ավելին »Էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ. Հակոբ Արշակյան
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջխորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-էմիրաթական առեւտրատնտեսական համագործակցության կարեւորությունը՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աննախադեպ աճը: ...
Կարդալ ավելին »2023-ին ԶՊՄԿ-ն ընդունել է 460 այցելու
Մարտի 26-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել հայրենագիտական կրթական-ճանաչողական այցով Սյունիքում գտնվող Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի մանկավարժներն ու աշակերտները։ Կրթահամալիրի աշակերտները ծանոթացել են Ընկերությունում գործող աշխատանքային անվտանգության կանոններին եւ անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման պայմաններին ու նպատակներին, շրջել Ընկերության արտադրական տարածքներում եւ այցելել բացահանք: Միայն 2023 թվականին ԶՊՄԿ-ն ընդունել է ընկերության գործունեությամբ հետաքրքրված 460 այցելու, այդ թվում` օտարերկրացիների, որոնք ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ