• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

«ՏաԹևեր» ճոպանուղին մեկնարկում է զբոսաշրջային նոր սեզոն

Աշխարհի ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին պատրաստ է նոր զբոսաշրջային սեզոնին: Այցելուները կարող են վայելել պանորամիկ տեսարանով թռիչքը դեպի Տաթևի վանական համալիր, գնալ քայլարշավների, օգտվել ջիպ տուրերից, այցելել միջնադարյան Ձիթհան և «Թաքնված փաստեր Տաթևի մասին» ցուցահանդեսին։ Մինչ ճոպանուղով թռիչքը՝ Հալիձոր կայանի մոտ այցելուների համար բաց է «Թաքնված փաստեր Տաթևի մասին» ցուցահանդեսը։ Հյուրերը կկարողանան ծանոթանալ Տաթևի դարավոր պատմությանը, Սյունիքի զարգացման գործում ունեցած ...

Կարդալ ավելին »

Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է

«Լույս» հիմնադրամը, ելնելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից, վերլուծել է Հայաստանի տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-փետրվար ամիսներին։ Զեկույցում նշվում է, որ 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է, սակայն այն պայմանավորված է կարճաժամկետ գործոնով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին կազմել է 16.3%, որը, սակայն, առավելապես պայմանավորված է ոսկերչական գործունեության կտրուկ աճով: «Սա վտանգավոր է, քանի որ այն ամբողջությամբ հիմնված է արտաքին ...

Կարդալ ավելին »

Խմելու ջրի կորուստը կազմում է 63 տոկոս․ ՏԿԵ նախարարը նվազման միտում է տեսնում

Հայաստանի ջրային ոլորտում բավականին ծանր և բարդ իրավիճակ է։ Այդ մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: «Ջրային ոլորտում բավականին ծանր և բարդ իրավիճակ է․ մի կողմից բախվում ենք առկա ենթակառուցվածքների վիճակի հետ, որոնք, մեղմ ասած, լավ ...

Կարդալ ավելին »

ՀՀ–ում կառուցվել և վերանորոգվել է 803 կմ ճանապարհ, 556–ը՝ պետբյուջեից

Հայաստանում 2023 թվականին կառուցվել, հիմնանորոգվել ու վերանորոգվել է 803 կմ ճանապարհ, որից 556 կմ–ը՝ պետական բյուջեից իրականացվող ծրագրերի շրջանակներում: Այդ մասին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: «Ընդհանուր առմամբ, եթե բոլոր ճանապարհաշինական ծրագրերը միավորենք, հանրապետությունում կառուցվել, հիմնանորոգվել ...

Կարդալ ավելին »

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վարույթով ձերբակալված երեք անձանցից երկուսը կալանավորվել են

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում առերևույթ ահաբեկչության վերաբերյալ վարույթով ձերբակալված երեք անձանցից երկուսը կալանավորվել են: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:«2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին 3 անձանց մուտք գործելու, սպառնալիքներ հնչեցնելով պահանջներ ներկայացնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր ...

Կարդալ ավելին »

«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության տուժածերի թիվը հասել է 360-ի

Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության տուժածերի թիվը հասել է 360-ի: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Աղետների բժշկության կենտրոնում։ «Չորեքշաբթի առավոտվա դրությամբ ահաբեկչության հետևանքով տուժել է 360 մարդ, ներառյալ 11 երեխա», – ասել է գործակալության զրուցակիցը: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 139 մարդ։ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. ...

Կարդալ ավելին »

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ Երևանում

Ապրիլի 4-5 Երևանում առաջին անգամ կկայանա սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն այսուհետ պարբերական բնույթի կկրի: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: «Երևանում կայանալիք աշխարհի գավաթը կկրի մշտական բնույթ: Միջազգային ֆեդերացիան ամեն տարի հենց մեզ է տվել գավաթի անցկացումը: Միջազգային կառույցի ուշադրությունը դեպի Հայաստան բարձր է և ցուցանիշները, որոնք մենք գրանցում ենք, կրկին բարձրության վրա ...

Կարդալ ավելին »

Ծաղկած պտղատուների համար ջերմաստիճանի վտանգավոր ցուցանիշներ չեն գրանցվել. ՇՄՆ

Նախորդ գիշեր Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտիներում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է, սակայն ծաղկած պտղատուների համար վտանգավոր ցուցանիշներ չեն գրանցվել։ Այդ մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից: Օդի նվազագույն ջերմաստիճանն առավոտյան 06։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատում գրանցվել է +0,5°C, Արտաշատում՝ +0,8°C, Մերձավանում՝ -0,7°C, Արմավիրում՝ 0°C, Աշտարակում՝ -0,8°C, Արենիում՝ -0,6°C, Ուրցաձորում՝ +0,3°C: Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում, սակայն մարտի ...

Կարդալ ավելին »

PKK-ի կողմնակիցները հարձակվել են Գերմանիայում Թուրքիայի հյուպատոսության վրա

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցները քարեր են նետել Գերմանիայի Հաննովեր քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանի շենքի ուղղությամբ։Այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։Մարտի 24-ին էլ PKK կողմնակիցների և ծագումով թուրք Բելգիայի քաղաքացիների միջև ծեծկռտուքով ուղեկցվող միջադեպեր են տեղի ունեցել Բելգիայում։

Կարդալ ավելին »

Հայաստանը հանդես կգա «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում:Մրցույթի պաշտոնական կայքը հայտնում է, որ խումբը «Ժակո» երգով հանդես կգա 8-րդ համարի ներքո:«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: «Լադանիվա» հայ-ֆրանսիական խմբի հիմնադիրներն են Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» ...

Կարդալ ավելին »