• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Սնունդ արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ. խոստանում է 2,37 մլրդ դրամի ներդրում

Կառավարության այսօրվա՝ մարտի 21-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մարգարինի, սպրեդի, բուսայուղային խառնուրդների, մայոնեզի, կետչուպի, խտացրած կաթի, տոմատի մածուկի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2.37 մլրդ դրամի ...

Կարդալ ավելին »

Եղիազար Վարդանյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշեց Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ կառավարությունը որոշում է. Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Հագվի բնակավայրի նորակառույց մոդուլային դպրոց, որտեղ կատարված աշխատանքներից դժգոհ էր մնացել: Ցնցուղի ու կախիչների ...

Կարդալ ավելին »

10 ռադիոընկերությունից ձեռք կբերվի եթեր՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին որոշում կայացրեց: Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի, բարեփոխումների, կարևոր օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկող բնույթ ունեցող տեղեկատվական ձայնային հոլովակների հեռարձակման համար ռադիոեթերաժամանակի ձեռքբերման անհրաժեշտությամբ։Նախագծի ընդունումը հնարավորություն կտա առավել թվով ռադիոընկերություններից ձեռք բերել ռադիո եթերաժամանակ՝ իրազեկման առավել մեծ ծածկույթ ապահովելու ...

Կարդալ ավելին »

Ֆիզիկական անձանցից գնումների դեպքում պետք է հաշվարկեն եւ պահեն եկամտային հարկը. Բադասյան

Կառավարության այս որոշմամբ հաստատում ենք հատուկ փաստաթղթավորման կարգ, ըստ որի ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել՝ նշելով մի շարք տեղեկություններ: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին» նախագիծը: «Ներկա կարգավորումներով շրջանառության հարկ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 1,8 մլրդ դրամ հատկացվեց 10 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի համար

2021, 2022, 2023 թվականին իրականացված ծրագրերի համար Կառավարության կողմից հատկացում պետք է իրականացնենք. հատկացվող գումարը կազմում է 1 մլրդ 805 մլն դրամ և վերաբերում է 10 համայնքի թվով 27 սուբվենցիոն ծրագրերի։ Այդ մասին, այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։«Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, կլինի, որ այս տարի ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացրել ենք 6 մլրդ 640 ...

Կարդալ ավելին »

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը կկազմակերպվի առանց գնման նախաորակավորման ընթացակարգի

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում gնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները սահմանելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն բխում է` «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման և անցկացման անհրաժեշտությունից: Գնման գործընթացը նախատեսվում է կազմակերպել «Գնումների մասին» ՀՀ օրենքի44-րդ հոդվածով սահմանված կարգով,որպես խորհրդատվական ծառայություն՝ չկիրառելով նախաորակավորման ընթացակարգ: Գնման ընթացակարգի շրջանակում ընտրված մասնակից կճանաչվի այն մասնակիցը, որի առաջարկած գնին ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մարտի 21-ի դրությամբ.Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 8.00%-ով և կազմել 26,859,167.09 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 8.41%-ով և կազմել 67,186.55 դոլար:Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 12.11%-ով և կազմել 3,523.99 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.052461749 (+3.44%):Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 20.30%-ով և կազմել 430.75 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.006412596 (+10.99%):Fasttoken-ի (FTN) փոխարժեքն աճել ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր․ 21-03-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մարտի 21-ի դրությամբ հետևյալն են.ԱնկանխիկԱնկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 396.00 դրամ (-2.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 399.50 դրամ (-1.50 դր.):Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 432.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 439.00 դրամ (+0.00 դր.):Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.27 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.30 դրամ (-0.04 դր.):ԿանխիկԿանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 397.00 դրամ (-2.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 400.50 դրամ (-1.50 դր.):Կանխիկ ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Նավրոզի առթիվ շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նավրոզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով: Գարնանային այս գեղեցիկ տոնը թող մեր քրդական ողջ համայնքի համար լինի երջանկաբեր: Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների արձանագրած հաջողություններով: Նաև արձանագրում ենք այն խնդիրները, որոնք առկա ...

Կարդալ ավելին »

Գնդեվազ-Ջերմուկ տանող ճանապարհահատվածը շարունակում է մնալ երկկողմանի փակ՝ քարաթափման պատճառով

Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, մանրամասնելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով երկկողմանի փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության ...

Կարդալ ավելին »