ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 20-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.50 դրամով և կազմել 399.77 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.79 դրամով և կազմել 433.35 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.31 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.34 դրամով և կազմել 507.51 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ասիական ինդեքսներ. 20-03-24
Ասիական ֆոնդային բորսաների մարտի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 40003.60 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 2750.97 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 3079.69 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 16543.07 կետ:
Կարդալ ավելին »ՀՀ-ն չի պատրաստվում իր միջազգայնորեն ճանաչված տարածքից որևէ մեկին զիջել․ վարչապետ
Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում իր միջազգայնորեն ճանաչված տարածքից որևէ մեկին զիջել։ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի այն դիտարկմանը, թե Ադրբեջանի հետ բանակցություններում հայկական կողմը անընդհատ զիջումների է գնում, սակայն դրա դիմաց ոչինչ չի ստանում, այլ ընդահակառակը՝ Ադրբեջանից մտահոգիչ հայտարարություններ են հնչում։ «Պետք է պարզաբանվի, թե ի՞նչ ...
Կարդալ ավելին »Ալեն Սիմոնյանը ԵԽ մի խումբ պատգամավորների պարգեւատրել է ԱԺ պատվո շքանշանով
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բելգիայում ՀՀ դեսպանատանը Ազգային ժողովի պատվո շքանշանով է պարգեւատրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Գզավիյե Բելյամիին եւ Վիոլա վոն Քրամոնին՝ ի երախտագիտություն նրանց կատարած հայանպաստ աշխատանքի։ Շքանշանների ստացման արարողությունից հետո Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր վոն Քրամոնը նշել է՝ իր համար անսպասելի եւ մեծ պատիվ է այս գնահատականը։ «Նույնիսկ վստահ չեմ, որ ...
Կարդալ ավելին »Շաբաթը 7 օր, 24 ժամ՝ պահպանություն. անտառային տնտեսություններում վերահսկողությունը խստացվում է
Ընթացիկ տարվա հունվարից հանրապետությունում անտառների պահպանության հիմնական գործառույթը տրվել է նոր ստեղծված էկոպարեկային ծառայությանը։ Այն իր պահպանության տակ է վերցնում անտառային ու հատուկ պահպանվող տարածքները։ Հրավիրած ասուլիսին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը նշեց, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է՝ ուղղված անտառների պահպանության մակարդակի բարձրացմանը։ «Իրականացվելու են առավել խստացված ռեժիմով անտառի պահպանության աշխատանքներ։ Էկոպարեկները վերահսկողություն են իրականացնելու անտառներում ...
Կարդալ ավելին »Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է, որ թեմայի շուրջ կողմերի միջև խորհրդակցություններ են ընթանում։ «Մենք կապի մեջ ենք հայկական կողմի հետ այդ հարցի շուրջ, ընթանում են քննարկումներ։ Կարծիքների փոխանակումն ընթացքի մեջ է։ Մեր ...
Կարդալ ավելին »Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը ժամանել է Չեռնոգորիա
Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը ժամանել է Պոդգորիցա, որտեղ ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում կմրցի Չեռնոգորիայի Մ-21 ընտրանու հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Չեռնոգորիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝ Դարպասապահներ Գոռ Մատինյան – ԲԿՄԱ Վլադ Չատունց – «Ալաշկերտ» Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ Պաշտպաններ Համլետ Մնացականյան – «Շիրակ» Ավենտիս Ավենտիսյան – «ՆԿ Յարուն» (Խորվաթիա) Պետիկ ...
Կարդալ ավելին »Մարտի 20-ին մինչև կեսօր արգելափակումից դուրս է բերվել 16 բեռնատար, 53 մարդատար ավտոմեքենա և 185 քաղաքացի
Փրկարարները մարտի 20-ին մինչև կեսօրն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարբեր ավտոճանապարհներին արգելափակումից դուրս են բերել ընդհանուր թվով 16 բեռնատար, 53 մարդատար ավտոմեքենա և 185 քաղաքացի: Այդ մասին տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից: «Մարտի 20-ին ժամը 09:02-ին Սյունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 10:10-12:35-ը փրկարարներն իրականացրել են հերթապահություն ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազությունը վերջին 6 ամսում ՀՀ է վերադարձրել 24 մլն 657 հազար ԱՄՆ դոլարի գույք
Երկու բացառիկ լիազորությունների՝ պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում, վերջին 6 ամիսներին՝ 2023 թվականի չորրորդ և 2024 թվականի առաջին եռամսյակներում (2024 թվականի մարտի 20-ի դրությամբ) Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 9 մլրդ 937 մլն դրամի (24 մլն 657 հազար ԱՄՆ դոլարի) գույք: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ 46 մլն ...
Կարդալ ավելին »Աշխարհի ամենաերջանիկ երկիրը Ֆինլանդիան է․ ո՞ր հորիզոնականում է Հայաստանը
Երջանկության մասին 2024 թ․ համաշխարհային զեկույցում Հայաստանն ամենաերջանիկ երկրների շարքում զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը։ Հարցումներն իրականացրել է Gallup ընկերությունը։ Ուսումնասիրությունը հիմնվում է վեց հիմնական գործոնի վրա՝ յուրաքանչյուր անձին ընկնող ՀՆԱ, սոցիալական աջակցություն, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի մակարդակ։ Վարկանիշը, սակայն, հիմնված է ոչ թե տվյալ երկրում այդ ցուցանիշներից որևէ մեկի վրա, այլ իրենց կյանքի վերաբերյալ անհատների սեփական գնահատականների։ Արդեն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ