• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Եվրոպական ինդեքսներ․ 15-03-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 17942.04 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 8161.42 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.37%-ով և կազմել 7743.15 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 1133.12 կետ:

Կարդալ ավելին »

Ռուսաստանում մեկնարկել են եռօրյա նախագահական ընտրությունները

Ռուսաստանում մեկնարկել են նախագահի ընտրությունները։ Մարտի 15-ի առավոտյան առաջինն ընտրատեղամասերը բացվել են երկրի արևելյան շրջաններում, այնուհետև նաև ամբողջ երկրում։ Այդ մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Քվեարկությունը կտևի երեք օր։ ՌԴ տարածաշրջանների մեկ երրորդում ընտրողները կարող են քվեարկել նաև էլեկտրոնային եղանակով։ «ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ 2024 թվականին առաջին անգամ է, որ Ռուսաստանում նախագահի ընտրություններն անցկացվում են երեք օր։ Սրանք առաջին նախագահական ...

Կարդալ ավելին »

Քարաթափում Ջերմուկ տանող ճանապարհին. այն միակողմանի փակ է

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 15-ին, ժամը 09։57-ին տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Մ-2 միջպետական ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում պտտահողմի պատճառով բազմաթիվ մարդիկ են տուժել

ԱՄՆ Ինդիանայի նահանգի Վինչեստեր և Սելմա քաղաքներում պտտահողմի պատճառով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, զոհեր չկան։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ «Արձանագրվել են բազմաթիվ լուրջ վնասվածքներ, բայց թիվը չգիտեմ։ Չգիտեմ՝ որտեղ են նրանք», – հայտնել է Ինդիանայի ոստիկանության տեսուչ Դագ Քարթերը լրագրողներին։ Ավելի վաղ NBC News-ը, վկայակոչելով նահանգի ոստիկանությանը, հայտնել էր, որ պտտահողմի պատճառով Վինչեստերում 3 մարդ է մահացել։ ...

Կարդալ ավելին »

Հայաստան-Ֆրանսիա շփումները գերազանցել են քաղաքական երկխոսության ավանդական ցուցանիշները. ԱԳ նախարար

Ֆրանսիայից Հայաստան նախորդ  տարի գրանցվել է բարձրաստիճան այցերի աննախադեպ քանակ: Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: «Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն առանձնաշնորհյալ բնույթ են կրում: Հաշվետու տարում եղել է Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի 5 հանդիպում: Նաև Ֆրանսիայից բարձրաստիճան այցերի աննախադեպ ...

Կարդալ ավելին »

Վրաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։  Այդ մասին տեղեկացնում է «Sputnik» գործակալության վրացական ծառայությունը։ «Շաբաթ օրը կայցելեմ Ադրբեջան, որին մեկ շաբաթ անց կհետևի իմ այցելությունը Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը», – ասել է Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության ապահովումը շատ կարևոր է։ Ավելի վաղ Իրակլի Կոբախիձեն հանդիպում էր ունեցել Վրաստանում Հայաստանի ...

Կարդալ ավելին »

AliExpress-ը և TikTok-ը՝ ԵՄ հետաքննության ներքո

ԵՄ-ն ստուգումներ է անցկացնում AliExpress-ի, TikTok-ի և յոթ այլ խոշոր առցանց ծառայությունների վրա՝ որպես թվային ծառայությունների ակտի (DSA) մաս, որոնք ուղղված են թվային հարթակների գործունեության մոնիտորինգին: Այդ մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ հղում անելով իր աղբյուրին։ Ըստ AFP-ի՝ AliExpress առցանց առևտրային հարթակը կասկածվում է վտանգավոր ապրանքների, մասնավորապես՝ կեղծ դեղերի վաճառքի դեմ պայքարի պարտավորությունները չկատարելու մեջ: Եվրահանձնաժողովn ընկերությանը մանրամասն տեղեկություններ ...

Կարդալ ավելին »

Ծառերի փոխարինման աշխատանքներ՝ մայրքաքաղաքի փողոցներում

Նախատեսվում է ծառերի փոխարինման աշխատանքներ իրականացնել Ալեք Մանուկյան, Թումանյան, Բագրատունյաց փողոցներում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը: Նրա խոսքով, ծառերի փոխարինումը դեռևս 2023 թվականին հաստատված ծրագրի շրջանակներում է իրականացվում, որի նպատակն է փոխարինել կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառերը ֆունկցիոնալ և գեղազդարդ ծառատեսակներով: Լրագրողների հարցին, թե արդյո՞ք հատվող ծառերը փոխարինվելու են ...

Կարդալ ավելին »

Նոկտիս․ հսկայական նոր հրաբուխ՝ Մարսի վրա

Մարսի Թարսիս կոչվող շրջանի արևելյան մասում՝ մոլորակի հասարակածի մոտ, հսկայական հրաբուխ և սառցադաշտի հնարավոր շերտ է հայտնաբերվել։ Այս մասին հետազոտության հեղինակները հայտնել են ԱՄՆ Տեխաս նահանգի Վուդլենդս քաղաքում Լուսնի և մոլորակային գիտությունների 55-րդ համաժողովի ժամանակ։ Ժամանակավորապես Նոկտիս անունն ստացած այս հրաբուխը տպավորիչ գոյացություն է՝ 9022 մետր բարձրությամբ և 450 կիլոմետր լայնությամբ։ Երկրաբանական փոփոխությունների երկար պատմություն ունեցող այս հրաբուխը հետազոտության հետաքրքիր ...

Կարդալ ավելին »

Մյասնիկյան պողոտայով երթուղիները մինչև մարտի 17-ը կանցնեն Ազատության պողոտայով և Դավիթ Անհաղթի փողոցով

Խողովակաշարի անցկացման 2-րդ փուլի աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 15-17-ը ներառյալ Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով: Քաղաքապետարանը հայտնում է, որ նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը: Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի:

Կարդալ ավելին »