Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման հերթական ծրագրից օգտվել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է: Դիմում-հայտի ձևը, տեղեկանքների ձևերն ու վերջնաժամկետները սահմանող Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը, ինչպես նաև պայմանները նկարագրող ՀՀ կառավարության որոշումը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/hy/hanrayinbn): Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, մեկնարկած գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է նաև բոլոր գերատեսչություններին: «Այսպիսով՝ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Բիզնեսի հիմնման անվճար կրթական ծրագիր՝ միայնակ մայրերի և ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց համար
Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (GITC) «Կանանց տնտեսական զորեղացման աքսելերատոր» նախաձեռնության շրջանակում Շիրակում, Լոռիում, Արմավիրում և Երևանում սկսում է «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» անվճար կրթական ծրագիրը միայնակ մայրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց համար։ Ինչպես տեղեկացրին Գյումրու ՏՏ կենտրոնից, «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» ծրագրի նպատակը կանանց շրջանում զբաղվածության խթանումն է բիզնես և տեխնոլոգիական դասընթացների և դրամաշնորհների միջոցով։ «Ծրագրին ...
Կարդալ ավելին »ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 19-ին կայցելի Հայաստան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել դաշինքի մամուլի ծառայությունը։ «Մարտի 19-ին պարոն Ստոլտենբերգը կժամանի Երեւան, որտեղ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանի և վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Տարածաշրջանային այցի շրջանակում Ստոլտենբերգը մարտի 18-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի պաշտպանության ...
Կարդալ ավելին »Հայ հիմնադիր ունեցող Lago-ն 22 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել
Lago ընկերությունը, որը մշակում է ալտերնատիվ վճարային համակարգ, և որի համահիմնադիրը հայազգի Րաֆֆի Սարգսյանն է, 22 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել։ Ներդրումը գլխավորել է՝ FirstMark-ը, որի գլխավոր գործընկեր Մեթ Թարքը կմիանա Lago-ի խորհրդին։ Ներդրմանը մասնակցել են նաև Y Combinator-ի, Lee Fixel’s Addition-ի, New Wave-ի, Script-ի և մի շարք անհատ ներդրողներ: Ընկերությունը ներդրումը կուղղի ավանդական վճարումների և վճարային հարթակների համար բաց ...
Կարդալ ավելին »Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 15-03-24
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 15-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 402.63 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.96 դրամով և կազմել 438.46 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.38 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.48 դրամով և կազմել 513.31 դրամ:Ինչ վերաբերում է թանկարժեք ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ. 15-03-24
Ասիական ֆոնդային բորսաների մարտի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 38707.64 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 2670.80 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 3054.64 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.42%-ով և կազմել 16720.89 կետ:
Կարդալ ավելին »Ուկրաինայի հայերի միությունը ողջունում է Հայաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ ԵԽ բանաձևը
Ուկրաինայի հայերի միությունը ողջունել է ԵԽ բանաձևը՝ Հայաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ: Այդ մասին նշված է Ուկրաինայի հայերի միության տարածած հաղորդագրության մեջ:«Միությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևը, որն ուղղված է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությանը։ Ուկրաինայի հայերի միությունը պատրաստ է խթանել Հայաստանի եվրաինտեգրման ձգտումները»,- նշված է ուղերձում։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով առաջարկում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված 1600-ից ավելի անձ աշխատանքի է տեղավորվել պետական աջակցության ծրագրով
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին զբաղվածության և մասնագիտական ուսուցում ստանալու հարցում աջակցելու պետական ծրագրով արդեն աշխատանքի է տեղավորվել 1618 անձ: Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների մասին ամենշաբաթյա ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին ծրագրով հետաքրքրվել է ավելի քան 1000 մարդ, կնքված աշխատանքային պայմանագրերի թիվն է՝ 133: Նշվեց, որ պետական ...
Կարդալ ավելին »ԱԶԲ-ն 66,1 մլն եվրոյի վարկ կտրամադրի ՀՀ-ին․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին
Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1 միլիոն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:Փոխնախարարը նշեց, որ վարկային ծրագիրը սկսվել է 2015 թվականից՝ 107 միլիոն դոլար ընդհանուր բյուջեով, որից 88.5 մլն ...
Կարդալ ավելին »Արդարադատության նախարարությունում քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին, կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության և համատեղ կատարված աշխատանքների համար՝ մասնավորապես հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թթ․միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների և ազդարարման համակարգի իրազեկման արշավի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ