• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Կստեղծվի 1176 հաստիքով նոր էկոպարեկային ծառայություն

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում որոշեց Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ», «Զանգեզուր» կենսոլորտային համալիր», «Արգելոցապարկային համալիր», «Արփի լիճ» ազգային պարկ», «Դիլիջան» ազգային պարկ», «Խոսրովի անտառ» պետական արգելոց», «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ների հատիքների աշխատավարձի ֆոնդի և պահպանությանն ուղղված այլ ծախսերը՝ ընդհանուր 1,512.7 մլն դրամ գումարի չափով, տեղափոխել նոր ստեղծվող Էկոպարեկային ծառայություն: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի նոյեմբերի 22-ին ...

Կարդալ ավելին »

Արցախից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։ Կառավարության մարտի 14-ի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շատ ուրախ եմ, որ արդեն 7 ընտանիք սահմանամերձ համայնքներում հողակտոր ունի, շուտով կսկսեն շինարարությունը»,- ասաց Փաշինյանը։

Կարդալ ավելին »

Կառավարությունը երկարաձգեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագիրը մինչև 2026-ը

Կառավարությունը երկարաձգեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը մինչև 2026 թվականը։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրով պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։ Նախագծով նախատեսվում է որպես ծրագրում ...

Կարդալ ավելին »

Կստեղծվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն

 Կառավարության որոշմամբ կստեղծվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն։ Համապատասխան նախագիծը ներառված էր կառավարության՝ մարտի 14-ի նիստի օրակարգում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար նախագծով առաջարկվում է ստեղծել Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն, որը համագործակցելով տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի հետ՝ կիրականացնի  պետական մարմիններում կիրառվող ...

Կարդալ ավելին »

Մարկեսի որդիները հրատարակել են գրողի գիրքը, որը նա կարգադրել էր ոչնչացնել

Կոլումբիացի հռչակավոր գրող, «Հարյուր տարվա մենություն» գրքի հեղինակ Գաբրիել Գարսիա Մարկեսի՝ կյանքի օրոք չհրատարակված վեպը՝ «Կհանդիպենք օգոստոսին» վերնագրով, լույս է տեսել՝ չնայած նա կարգադրել էր ոչնչացնել այն։ Այդ մասին հաղորդում է The Washington Post պարբերականը։ Մարկեսի մահից 10 տարի անց նրա որդիները որոշել են հրատարակել վեպը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր գրողի ցանկությանը հակառակ։ «Գիրքը չի ստացվում, այն պետք է ոչնչացնել»,- ըստ որդիների՝ ասել ...

Կարդալ ավելին »

Մագադանում Մի-8 ուղղաթիռի կործանման հետևանքով կան 2 զոհեր և անհետ կորածներ

ՌԴ Մագադանի մարզում կործանվել է Մի-8 ուղղաթիռը, որն աշխատողների էր տեղափոխում: Միջադեպի հետևանքով կա 2 զոհ։ Այդ մասին  «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են արտակարգ իրավիճակների ծառայությունից: «Մի-8 ուղղաթիռը Մագադանի մարզի հանքերից մեկից տեղափոխում էր 20 աշխատողի: Այն վթարի է ենթարկվել: Երկու մարդ զոհվել է, մյուսների ճակատագիրն անհայտ է», – ասել են արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները։ Վթարի հիմնական վարկածների թվում դիտարկվում է տեխնիկական ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 13-03-24

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.31%-ով և կազմել 2270.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.85%-ով և կազմել 8824.00 դոլար, կապարի գինն աճել է 0.79%-ով և կազմել 2160.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.24%-ով և կազմել 18445.00 դոլար, անագի գինն աճել է 0.14%-ով և կազմել 27700.00 ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 14-03-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.56%-ով և կազմել 2176.40 դոլար, արծաթի գինն աճել է 3.70%-ով և կազմել 25.22 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.67%-ով և կազմել 943.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 102 հացագործություն. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 14 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք: Մասնավորապես բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 10, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, կողոպուտի՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 3, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 14-03-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.35%-ով և կազմել 79.86 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.21%-ով և կազմել 84.20 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »