Հայաստանի մարմնամարզության կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունների հաղթողները հայտնի են: Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում կայացած առաջնության մրցումային վերջին օրը կայացան առանձին գործիքների եզրափակիչները: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի չեմպիոններն են` Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր), Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Վահագն Դավթյանը (օղակներ), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (հենացատկ), Շեքսպիր Գևորգյանը (պտտաձող): Կանանց մրցումներում լավագույնները Աննա Մանթաշյանը (հավասարակշռության գերան, ազատ վարժություններ), Օֆելյա Քոչարյանը (հենացատկ) ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
«Սիթի Օֆ Սմայլ» հիմնադրամը 2023-ին ամբողջությամբ փակել է 244 շահառուի բուժման ծախս
«Սիթի Օֆ Սմայլ» հիմնադրամը 2023 թվականին աջակցել է 244 շահառուի` փակելով բուժման ամբողջական ծախսերը: Նրանցից 111-ը հիմնադրամ դիմել են ընթացիկ տարում: Շահառուներից 103-ը առողջացել և վերադարձել են տուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց «Սիթի Օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն՝ ամփոփելով հիմնադրամի 2023 թվականի կատարած աշխատանքը: Նա նշեց, որ հիմնադրամն, առհասարակ, քաղցկեղով հիվանդ փոքրիկների կողքին է 2018 թվականից՝ ֆինանսավորելով ընդհանուր ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 13-03-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների մարտի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 39005.49 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.12%-ով և կազմել 5175.27 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.54%-ով և կազմել 16265.64 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal ...
Կարդալ ավելին »Փարիզում 102 տարեկան հասակում մահացել է Շառլ դը Գոլի որդին
Փարիզում կյանքից հեռացել է ֆրանսիացի նախկին սենատոր Ֆիլիպ դը Գոլը՝ գեներալ Շառլ դը Գոլի որդին: Այդ մասին հաղորդում է Le Monde պարբերականը։Ֆիլիպ դը Գոլի որդին հայտնել է, որ հայրը մահացել է լույս չորեքշաբթի գիշերը՝ «Հաշմանդամների տանը», որտեղ գտնվում էր վերջին երկու տարիներին։Ֆիլիպ դը Գոլը 102 տարեկան էր։Նա ծնվել է Փարիզում 1921 թվականին և Շառլ դը Գոլի ավագ որդին էր։ Նա իր ...
Կարդալ ավելին »Հայտնի է, թե ինչ երգով Հայաստանը կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին. տեսահոլովակն արդեն հասանելի է
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է «Եվրատեսիլ 2024»-ին Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի երգն ու տեսահոլովակը: «Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն»,- նշված է տեսահոլովակին կից հաղորդագրության մեջ: «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Հայաստանը ...
Կարդալ ավելին »Իրանում կրակի փառատոնի ժամանակ 26 մարդ է զոհվել, 4300-ից ավելի մարդ՝ վիրավորվել
Իրանում «Չահարշանբե-Սուրի» կրակի փառատոնի ժամանակ զոհվել է 26 մարդ, ավելի քան 4360 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ Ըստ հրապարակման՝ ամեն տարի իշխանություններն իրականացնում են հրավառության վտանգների մասին հանրության իրազեկությունը բարձրացնելուն ուղղված արշավներ։ «Չահարշանբե-Սուրի» թարգմանաբար նշանակում է «չորեքշաբթի օրվա տոնախմբություն»։ Փառատոնը տեղի է ունենում իրանական Նոր տարվան նախորդող վերջին չորեքշաբթի օրվա նախօրյակին, այս տարի՝ մարտի 12-ի երեկոյան։ ...
Կարդալ ավելին »«365 օր՝ կանանց իրավունքների օր»․ «Ինչ, որտեղ, երբ» խաղ-միջոցառում Նոյեմբերյանում
Նոյեմբերյան քաղաքի 50 ակտիվ քաղաքացիներ մարտի 10-ին մասնակցելով «Ինչ, որտեղ, երբ» խաղ-միջոցառմանը՝ ԱՅՈ ասեցին «365 օր՝ կանանց իրավունքների օր» կարգախոսին: Հայկական Ազգային ԵԿՔԱ-ի նախաձեռնությանը միացան 5 թիմեր, հյուրեր Նոյեմբերյան համայնքի տարբեր կառույցներից և արցախցի երիտասարդ կանայք, ովքեր նույնպես ներգրավվեցին թիմերում: Այդ թիմերն էին՝ Նոյեմբերյանի Նիկոլայ Նասիբյանի անվան բժշկական կենտրոնի բժիշկների «Հիպոկրատ», մանկավարժների «Երեքնուկ», ՀԿ-ների «Լուսածիր», «Սարգիս Զուրաբյան վարժարան»-ի «Գարուն» և ...
Կարդալ ավելին »Հայաստանում նախորդ տարի հավաքագրվել է մոտ 17 մլրդ դրամի օդի տուրք
Հայաստանից օդային տրանսպորտով ելքի համար պետական տուրքի վճարումների արդյունքում նախորդ տարի հավաքագրվել է մոտ 17 մլրդ դրամ: Այդ մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:Պատգամավորը հետաքրքրվեց, թե նոր ուղղությունների համար օդի տուրքի ազատման մասին օրենսդրական փոփոխությունից հետո ինչպե՞ս է աշխատել նոր կարգավորումը, ի՞նչ դինամիկա կա:«Օդի տուրքի մասով նախորդ տարի ...
Կարդալ ավելին »ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամի չափով
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակվել է 20 միլիոն դրամի չափով տուգանք։ ՀԷՑ-ի նկատմամբ տուգանք նշանակելու մասին որոշումը միաձայն ընդունվեց հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում։ Ինչպես նշվեց օրակարգային հարցի քննարկմանը՝ հանձնաժողովն իրականացրել է 2023 թվականի 1-ին և 3-րդ եռամսյակների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացի վերլուծություն, որի արդյունքում պարզվել է, որ մի ...
Կարդալ ավելին »Բայդենն ու Թրամփն ապահովել են իրենց թեկնածության առաջադրումը նոյեմբերյան ընտրություններին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախնական ընտրությունների արդյունքներով արդեն ապահովել են իրենց թեկնածության առաջադրումը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։ Բայդենը դեռ մինչև Ջորջիայում, Վաշինգտոնում, Միսիսիպիում և Հավայան կղզիներում անցկացվող նախնական ընտրություններում (փրայմերիզ) ձայների վերջնական հաշվարկն արդեն հավաքել էր բավական թվով պատվիրակներ, որպեսզի իրեն ապահովի Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջադրումը: Հաշվի առնելով ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ