• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Նորություններ

Դեպի մանկության գունեղ աշխարհ․ Քաջարանի մշակույթի պալատը հիացրել է փոքրիկ հանդիսատեսին

Քաջարանի մշակույթի պալատը փոքրիկ հանդիսատեսներին մոգական ու հեքիաթային տրամադրություն է պարգևել: Նրանց համար կախարդական հնարքներով ներկայացել են աճպարարները, որոնց հաջողվել է ոչ միայն զարմացնել, այլ նաև ներգրավել երեխաներին՝ նրանց մասնակցությամբ ելույթը վերածելով խաղի և անմոռանալի հիշողության։ Նման գեղեցիկ օր պարգևող նախաձեռնությունը ևս մեկ քայլ էր դեպի մանկության գունեղ աշխարհ՝ լի ժպիտներով, զարմանքով ու խանդավառությամբ։

Կարդալ ավելին »

Lydian Armenia-ն տոնում է հիմնադրման 20-ամյակը

Հոկտեմբերի 14-ը Lydian Armenia-ում հոբելյանական է․ նշում ենք մեր ընկերության հիմնադրման 20 ամյակը։ 20 տարի առաջ մեկնարկած պատմությունը երբեք չհուսահատվելու և միշտ առաջ շարժվելու, միասին դժվարին իրավիճակները հաղթահարելու և հաջողությունները կիսելու մասին է, մարդու և մարդու համար արժեք ստեղծելու մասին է։ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան շնորհավորում է մեր գործընկերոջը և մաղթում հաջող, չընդհատվող աշխատանք, որը կնպաստի պետության զարգացմանը։

Կարդալ ավելին »

2026-ի մարտից Վրաստանում օտարերկրյա աշխատողների համար նոր կանոններ կգօրծեն

Վրաստանում նախատեսվում է 2026 թվականի մարտից ուժի մեջ մտցնել օտարերկրյա աշխատողների վերաբերյալ նոր կանոններ։ «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքը դեռևս պարունակում է բազմաթիվ բաց հարցեր․ ենթաօրենսդրական ակտերը, որոնք կպարզաբանեն և կհստակեցնեն իրավիճակը, սպասվում են մինչև 2026 թվականի մարտի 1-ը։ Վրաստանի «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքը վերաբերում է միայն այն օտարերկրյա անձանց, որոնք իրականացնում են աշխատանքային գործունեություն Վրաստանի տարածքում, մասնավորապես՝ գտնվում են աշխատանքային ...

Կարդալ ավելին »

Ավելի քան 1000 աշխատատեղ՝ Ամուլսարում․ Պապոյանն այցելել է «Լիդիան Արմենիա»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան Արմենիա» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։ Այցին մասնակցել են Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը։ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է 960 անձի համար նախատեսված բնակավանում, ծանոթացել աշխատակիցների կեցության պայմաններին։ Ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750մլն ...

Կարդալ ավելին »

Google-ը 5 մլրդ եվրո կներդնի Բելգիայի IT ոլորտում

Google ընկերությունը հայտարարել է հաջորդ երկու տարիների ընթացքում Բելգիայում իր ենթակառուցվածքների զարգացման մեջ 5 միլիարդ եվրո ներդնելու ծրագրի մասին։ Ընկերությունը կընդլայնի Սեն-Գիսլեն քաղաքում գտնվող իր տվյալների մշակման կենտրոնը՝ ստեղծելով ևս 300 մշտական ​​աշխատատեղ՝ արդեն գոյություն ունեցող մոտ 600 աշխատեղին զուգահեռ։ Ներդրումը նպատակ ունի զարգացնել արհեստական ​​բանականության տեխնոլոգիաները և բավարարել Google Cloud-ի նկատմամբ աճող պահանջարկը։ Տվյալների կենտրոնի հզորությունների ավելացումը կօգնի նաև ...

Կարդալ ավելին »

Հացի արտադրությունն աճել է 0.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 173,304.8 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.2%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 7%-ով և կազմել 95,447.9 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 39.7%-ով և կազմել 1,766.3 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 30.2%-ով և կազմել 2,453.9 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 11.2%-ով՝ կազմելով ...

Կարդալ ավելին »

588.3 հազար ավտոմեքենա․ BMW-ի վաճառքն ավելացել է

Գերմանական ավտոարտադրող BMW AG-ն 2025 թվականի երրորդ եռամսյակում վաճառքի աճ է արձանագրել 8.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով 588.3 հազար ավտոմեքենայի։ Ինչպես նշված է BMW-ի հաղորդագրության մեջ, Եվրոպայում վաճառքներն աճել են 9.3%-ով, այդ թվում՝ Գերմանիայում՝ 12.3%-ով, իսկ ԱՄՆ-ում՝ 24.9%-ով։ Ասիայում խմբի վաճառքները չեն փոխվել, սակայն Չինաստանում արձանագրվել է 0.4% անկում։ BMW-ի վաճառքները երրորդ եռամսյակում աճել են 5.7%-ով, MINI բրենդինը՝ ...

Կարդալ ավելին »

Հանքային ջրերի արտադրությունն աճել է 5․8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 38,073.2 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 5.8%-ով։ Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 8.6%-ով և կազմել 52,451.7 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 3․5%-ով և կազմել 99,709.4 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն ...

Կարդալ ավելին »

150 միլիոն դոլար․ Jacob & Co.-ն Դուբայում կառուցում է գերշքեղ բնակարան

Ամերիկյան Jacob & Co. ապրանքանիշը, որը հայտնի է իր նրբագեղ և անզուգականորեն աչքի ընկնող ժամացույցներով և զարդերով, մանրանկարչական մեխանիկական հրաշքներից վերածվել է ճարտարապետական ​​մասշտաբի: Արդյունքը Aureum Estate-ն է՝ Դուբայում գտնվող 150 միլիոն դոլար արժողությամբ մասնավոր բնակարանը, որը մարմնավորում է ապրանքանիշի «որքան մեծ, այնքան լավ» փիլիսոփայությունը, գրում է Robb Report-ը։ Ստեղծված ընկերության հիմնադիր Ջեյքոբ Արաբոյի կողմից՝ 14 դիզայներների և ութ ճարտարապետների ...

Կարդալ ավելին »

Ցեմենտի արտադրությունը նվազել է 10.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 609.7 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 10.4%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 45%-ով և կազմել 144,989.5 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն նվազել է 14.5%-ով և կազմել է 1,236,241.9 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 5.5%-ով՝ կազմելով 18,460.5 տոննա։ Կրի արտադրությունը աճել ...

Կարդալ ավելին »