• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նորություններ

Մսի արտադրությունն աճել է 3.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 27,208.4 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 3.8%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 7%-ով և կազմել 8,659.2 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 39.2%-ով և կազմել 1,851.0 տոննա։

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն այսօր. 13/10/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հոկտեմբերի 13-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.65%-ով և կազմել 46,708,521.16 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.62%-ով և կազմել 122,034.02 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.20%-ով և կազմել 4,441.81 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.036398157 (-0.83%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 0.63%-ով և կազմել 579.27 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.004746764 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք. 13/10/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հոկտեմբերի13-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 384.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 444.00 դրամ (+0.50 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 447.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.68 դրամ (+0.05 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.77 դրամ (+0.05 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.50 դրամ (+0.00 դր.), ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն մինչև 2028-ը կդադարեցնի ռուսական նավթի ու գազի ներմուծումը

ԵՄ անդամ երկրների դեսպանները համաձայնության են եկել մինչև 2028 թվականը դադարեցնել Ռուսաստանից նավթի և գազի ներմուծումը։ Համաձայնեցված ծրագրի մասին հայտնում է Reuters-ը։ Հոկտեմբերի 8-ին միության դեսպանները փակ հանդիպման ընթացքում պայմանավորվել են շարունակել ռուսական էներգակիրներից հրաժարվելու պլանի իրագործումը։ Հանդիպման ընթացքում համաձայնեցվել է օրենքի նախագիծը ուղարկել նախարարներին՝ հոկտեմբերի 20-ի նիստում այն հաստատելու համար։ Աղբյուրների տեղեկացմամբ՝ գրեթե բոլոր երկրները աջակցել են նախագծին՝ չնայած ...

Կարդալ ավելին »

Օդափոխության նոր համակարգ, կենցաղի բարելավում․ ԶՊՄԿ ղեկավար կազմը շարունակում է հանդիպել աշխատակիցների հետ

Շարունակվում են ԶՊՄԿ ղեկավարության այցերն ընկերության արտադրամասեր: Նախկին այցերի ընթացքում արձանագրված խնդիրները լուծվել են կամ ընթացքի մեջ են: Մանրամասները` տեսանյութում:

Կարդալ ավելին »

Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի Մետաքսի ճանապարհի ֆորումին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումի պաշտոնական բացման արարողությանը և բարձր մակարդակի երկխոսությանը: Այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։  Ըստ Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումը կանցկացվի հինգերորդ անգամ՝ հոկտեմբերի 22-23-ին, որին կմասնակցի մոտ 2000 պատվիրակ:  Ինչպես նշել են Էկոնոմիկայի նախարարությունում, ֆորումը երկխոսության և համագործակցության հիմնական հարթակ է՝ տարածաշրջանային և ...

Կարդալ ավելին »

ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Թուրքիա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը և Արթուր Հովհաննիսյանը Ստամբուլում կմասնակցեն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին։  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորներին Ստամբուլ գործուղելու մասին կարգադրություն է ստորագրել։  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը կանցկացվի Ստամբուլում՝ նոյեմբերի 16-20-ը։  Ստամբուլ մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմում կլինի նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը:

Կարդալ ավելին »

Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-18-ը կգտնվի արձակուրդում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-18-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։  ԱԺ նախագահի արձակուրդի մասին կարգադրությունը հրապարակվել է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում։  Կարգագրության մեջ նշվում է, որ Ալեն Սիմոնյանի արձակուրդի ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ 

Կարդալ ավելին »

Նամականիշ՝ կրուասանի բույրով․ Ֆրանսիական փոստի թողարկումը

Ֆրանսիայի ազգային փոստային ծառայությունը՝ La Poste-ն, կարագով կրուասանի բուրմունքով նամականիշ է թողարկել։ Այս մասին հայտնի է դարձել պորտալի տրամադրած տեղեկատվությունից։ Նամականիշը թողարկվել է լավագույն կրուասանի մրցույթի շրջանակներում, որը 2019 թվականից անցկացնում է Ֆրանսիական հացաբուլկեղենի և հրուշակեղենի կոնֆեդերացիան։ Կազմակերպության ղեկավար Դոմինիկ Անրակտի խոսքով՝ «կրուասանը ֆրանսիական գաստրոնոմիայի խորհրդանիշն է»։ Բուրավետ նամականիշը կօգտագործվի միջազգային առաքումների համար։ Այն կարելի է գնել 2,10 եվրոյով։

Կարդալ ավելին »

Հոկտեմբերի 17-ին ՊԵԿ-ը կազմակերպում է հանդիպում մաքսային միջնորդ կազմակերպությունների հետ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին կազմակերպվում է հանդիպում մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մաքսային ընթացակարգերի բարելավման և մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերի քննարկման նպատակով։ «Հանդիպում-քննարկումը տեղի կունենա ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում (հասցե՝ ք. Երևան Իսակովի 10, 7-րդ հարկ), սկիզբը՝ ժամը 10:00-ին: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 15-ը yerevan@customs.am էլփոստի հասցեին ուղարկել մասնակցի ...

Կարդալ ավելին »