Մենք դիրքավորում ենք Երևանը որպես տարածաշրջանի ամենահարաճուն զարգացող մշակութային վայրերից մեկը։ Դրա մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Մենք ընդլայնել ենք Ryanair-ի և Wizz Air-ի հետ ուղիղ չվերթները և ավելացնում ենք նոր երթուղիներ դեպի Նեապոլ, իսկ շուտով՝ Մադրիդ, ինչը քաղաքն ավելի մատչելի էդարձնում»,- նշել է նա։ Ըստ նրա՝ Երևանի գինու օրերը տարեկան գրավում են ավելի քան 120 հազար այցելու։ «Երևանի ...
Կարդալ ավելին »Նորություններ
Ասիական ինդեքսներ․ 10/10/25
Ասիական ֆոնդային բորսաների հոկտեմբերի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.77%-ով և կազմել 48580.44 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 3257.77 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 1.32%-ով և կազմել 3933.97 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.29%-ով և կազմել 26752.59 կետ:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 10/10/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 9-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.2 դրամով և կազմել 382.55 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.84 դրամով և կազմել 444.45 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0061 դրամով և կազմել 4.6944 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.14 դրամով և կազմել 511.24 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »Մինչև 2027-ը Amazon-ը 1 միլիարդ եվրո կներդնի Բելգիայի լոգիստիկ ոլորտում
Amazon.com Inc.-ը նախատեսում է մինչև 2027 թվականի ավարտը ներդնել 1 միլիարդ եվրո Բելգիայում: Այս մասին հաղորդում է L’Echo թերթը։ Ներդրումները կուղղվեն լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև համագործակցության ամրապնդմանը Bpost փոստային օպերատորի և տեղական փոքր ու միջին բիզնեսների հետ։ Ընկերությունը նպատակ ունի կատարելագործել մատակարարման շղթաները՝ հնարավորություն տալով հաճախորդներին ստանալ պատվերը նույն օրը։ Այս մասին թերթը գրում է՝ հղում անելով Amazon-ի Բելգիայի ...
Կարդալ ավելին »Թրամփն առաջարկել է Իսպանիային հեռացնել ՆԱՏՕ-ից
ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ պետք է քննարկվի Իսպանիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցը, հաղորդում է Reuters-ը։ Նա դժգոհություն է հայտնել ռազմական ծախսերը մեծացնելու՝ Իսպանիայի դժկամության վերաբերյալ։ Թրամփը կրկին հայտարարել է, որ հույս ունի կարգավորել ռուս-ուկրաինական պատերազմը։ «Շաբաթը յոթ հազար մարդ է զոհվում։ Տեսականորեն դա մեզ չի վերաբերում։ Բայց դա սարսափելի խնդիր է, և մենք այն կլուծենք»,- ասել է նա։
Կարդալ ավելին »Մոսկվայում հաջորդ շաբաթ կանխատեսվում է առաջին ձյունը
Երեքշաբթի և չորեքշաբթի, երբ ցերեկային ջերմաստիճանը կհասնի +5°C-ից մինչև +7°C, Մոսկվայում անձրևի կաթիլների մեջ կհայտնվեն առաջին ձյան փաթիլները։ Տեղեկությունը հայտնել է «Фобос» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ «Բնականաբար, այս իրավիճակում ձյան ծածկույթի առաջացման մասին խոսք չկա»,- նշել է նա։
Կարդալ ավելին »Սննդամթերքի գնաճն արագացել է. Եվրասիական զարգացման բանկ
Ըստ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) զեկույցի՝ սեպտեմբերին Հայաստանում գնաճը կազմել է 3,7% տարեկան, օգոստոսին գրանցված 3,6%-ի համեմատ։ Սննդամթերքի գների աճը սեպտեմբերին արագացել է մինչև 5,8% տարեկան, նախորդ ամսվա 4.9%-ի համեմատ, ինչը պայմանավորված է միջազգային սննդամթերքի գների փոփոխություններով։ Միևնույն ժամանակ, գնաճը դանդաղել է ծառայությունների ոլորտում (2,8% տարեկան, նախորդ ամսվա 3,2%-ի համեմատ) և ոչ պարենային ապրանքների հատվածում (0,9% տարեկան, նախորդ ամսվա 1,1%-ի համեմատ)։ ԵԱԶԲ-ն կանխատեսում է, ...
Կարդալ ավելին »Meduza․ Ադրբեջանը զբաղվում է Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության հետքերի ոչնչացմամբ
Ադրբեջանը զբաղվում է Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության հետքերի ոչնչացմամբ, գրում է ռուսական Медуза-ն։ Քանդվել են նախկին խորհրդարանի և Արցախի արտգործնախարարության շենքերը։ Ավելին, քանդվել են նախկինում հայերով բնակեցված գյուղեր, ինչպես նաև գերեզմանատներ և որոշ եկեղեցիներ։ 2021 թվականին Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ժալա Ախմեդովան տեսանյութ էր հրապարակել Շուշայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց, որը 2020 թվականին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Քրիստոնեական մի քանի դավանանքների քահանաներ, որոնք ...
Կարդալ ավելին »WTA-1000 Wuhan Open. քառորդ եզրափակիչի զույգերը
Չինաստանի Վուհան քաղաքում անցկացվող թենիսի կանանց WTA-1000 Wuhan Open մրցաշարում հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը։ Արինա Սաբալենկա (Բելառուս, 1) – Ելենա Ռիբակինա (Ղազախստան, 8) Կատերժինա Սինյակովա (Չեխիա, Q) – Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ, 6) Լաուրա Զիգեմունդ (Գերմանիա) – Կորի Գաուֆ (ԱՄՆ, 3) Ժասմին Պաոլինի (Իտալիա, 7) – Իգա Շվյոնտեկ (Լեհաստան, 2) Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,6 միլիոն դոլար է։
Կարդալ ավելին »«Զվարթնոց»-ում 500 միլիոն դոլարի նոր տերմինալ կկառուցվի
Վերջին երկու տարիների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորների թիվը զգալիորեն գերազանցել է կանխատեսումները և այժմ տարեկան գերազանցում է 5,5 միլիոնը։ Դրա մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է «Արմենիա» միջազգային օդանավակայանի («Armenia International Airports») գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն։ «Սկզբում տերմինալը կառուցվել էր ընդամենը 3-4 միլիոն ուղևորի համար, ուստի ընդլայնումը կարևոր է Հայաստանի գլխավոր օդանավակայանով անցնող յուրաքանչյուր ճանապարհորդի անվտանգությունը, հարմարավետությունը և արդյունավետությունն ապահովելու համար։ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ